Շուշիի եռյակն էլի միավորվեց (Տեսանյութ) Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև Աշոցքի, Հրազդանի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է «Հրապարակ». «Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները «Փաստ». Ինչպե՞ս կարող է Մանե Թանդիլյանն օգտակար լինել Արցախին «Ժողովուրդ». Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու «Փաստ»․ Իր քաղաքական ամբիցիաների ու մեծամտության պատճառով Փաշինյանը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի <<Օգտագործել՝ значит օգտագործել.... до конца>>. ԱԶԱՏ ԽՈՍՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՊՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԻՆ


Նիկոլին ուղղված բանակցային ճնշումները կտրուկ կսրվեն

Վերլուծություն

Իհարկե սպասելի էր, որ Ալիեւի վերջին հայտարարությունը նման մեծ աղմուկ պետք է առաջացներ ներհայաստանյան հարթակում: Խոշոր հաշվարկով, Հեյդարովիչը նոր բան չասած. նման հողորտանքներ նրանից տարիներով լսվել է, եւ դա նույնիսկ սովորական էր դարձել ականջներս: Նա սպառնում էր, Հայաստանից գնում էր պատասխան սպառնալիք, եւ վերջ, առանձնապես աղմուկ չկար: Սակայն այս անգամ պատկերն այլ է, եւ դա պատահական չէ:

Նորից ակտիվացավ պատերազմի թեման

Սկսենք նրանից, որ տավուշյան բախումները, թեեւ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի կողմից ընկալվեց, որպես փառապանծ էջ, սակայն շատերի մոտ մռայլ տրամադրություններ այն օրերին կային: Ժամանակի ընթացքում դա էլ ավելի սրվեց, երբ հերթական էյֆորիայից դուրս գալով, շատ-շատերը սկսեցին գիտակցել, որ փաստացի հասել էինք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ` Թուրքիայի հետ պատերազմի շեմին: Ավելին, այդ պատերազմից դժվար թե խուսափեինք, եթե չլիներ ռուսական բանակի շատ հստակ եւ միանշանակ ռեակցիան` զորավարժանքների տեսկով: Դրանից զատ, հայ հասարակության գնալով ավելացող հատվածը մեկ փաստ եւս նկատեց. չնայած ռուսական ուժերը կանխեցին պատերազմը, բայց ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ`  Հայաստանի նկատմամբ արձագանքներում ոչ միայն այդպես էլ չխոսեց Ադրբեջանի ագրեսիայից, այլ նույնիսկ Հայաստանի հանդեպ մեղադրող տոնայնություն կար: Օրինակ Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասաց. «Ադրբեջանի կողմից էներգետիկ արտահանման գծերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանային անցակետը վերակենդանացնելու հայկական կողմի որոշումը մեծ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Երևանի այս որոշման նկատմամբ չհիմնավորված քայլերը հանգեցրեցին երկու կողմերի դիմակայության առավել անկանխատեսելի հետևանքների»: Ըստ էության, ակնարկն այս կերպ է հասկացվում` չգիտես ինչ ռազմավարական նպատակներից ելնելով հանկարծ «Երեւանը որոշեց» վերականգնել Բաքվի համար այդքան վտանգավոր հին սահմանային անցակետը, որից հետո իրավիճակը կտրուկ սրվեց: Սակայն ամենավատն այն էր, որ այդպես էլ Հայաստանից հոդաբաշխ արձագանք չեղավ: Ավելի, թեեւ բոլորն են խոսում հայկական ուժերի կողմից «ադրբեջանական պոստ» գրավելու մասին, սակայն ՊՆ-ն այդպես էլ պաշտոնապես դա չմեկնաբանեց: Մասնավորապես, թե ո՞ր  պահին է այդ «պոստը» գրավվել, բախումների սկզբո՞ւմ, թե՞ դրանց ընթացքում: Եթե ընթացքում, ապա չէ՞ որ այդ օրերի բոլոր պաշտոնական հայտարարություններն այս ոճի մեջ էին`  հակառակորդը հարձակվեց, մենք` պաշտպանվեցինք: Իսկ եթե սկզբում, ապա դա կհաստատեր Լավրովի ասածը:

Արդյունքում, հայաստանյան հասարակության մոտ աստիճանաբար սկսեց տրամադրությունները փոխվել` այս տրամաբանությանը համաձայն. թշնամու «պոստ» գրավելը, իհարկե, լավ բան է: Բայց նաեւ պետք է բացատրել` հանուն ինչի՞, եւ այս դեպքում նպատակն արդարացնո՞ւմ է հնարավոր հետեւանքները: Իսկ կոնկրետ դեպքում հետեւանքը կարող էր դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմը: Եվ ահա, վերադառնալով Հեյդարովիչի հերթական հոխորտանքին նկատենք, որ հայաստանյան հանրության մի էական մասը սկսել է դրան նայել նաեւ տավուշյան բախումների նշված տրամաբանությունից ելնելով: Այսինքն, քիչ էր մնում, որ բանը հասներ մեծ պատերազմի, եւ ալիեւյան ներկայիս հոխորտանքներին պետք է նայել պատերազմի վերսկսման վտանգի էական ավելացման տեսանկյունից: Նաեւ աչքի առաջ առնելով այն, թե ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական զինուժը գործի այլ տրամաբանությամբ:

Իրականում ի՞նչ կար Ալիեւի հոխորտանքների տողատակում

Սակայն այս մեդալը մեկ երես եւս ունի: Այն է` հասկանալ է պետք, թե ի՞նչ էր ասում Հեյդարովիչը եւ իրականում ո՞ւմ էր ուղղված նրա խոսքը: Իհարկե, նախ Նիկոլին: Հատկապես նրա այս միտքը. «Հայաստանի վարչապետը մեր առջեւ 7 պայման է դնում... Եթե մենք ցանկանանք պայմանների լեզվով խոսել նրա հետ, ապա նրա քաղաքական կյանքը կարճ կլինի»։ Չհասկացանք, Ալիեւը Հայաստանի հե՞տ է կռվում, թե` Նիկոլի: Եթե Հայաստանի, ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ նա սպառնար, թե` «Հայաստանի կյանքը կարճ կլինի»: Սակայն եթե խոսում է ընդամենը Նիկոլի «քաղաքական կյանքի» մասին, ապա դա արդեն նմանվում է անձամբ նրան ուղղված կոնկրետ մեսիջի: Եվ ինչպե՞ս կարող է Հեյդարովիչն, ազդել Նիկոլի «քաղաքական կյանքի» վրա... Չէ, սա կարծես նմանվում է «Դուշանբեի վերելակի» փակագծերը բացելու սպառնալիքի:

Բայց ահա նրա խոսքի հիմնական հատվածը հազիվ թե միայն Հայաստանին ուղղված լիներ: Առավել եւս, երբ պնդում է, թե Հայաստանը «պատրաստվում է նոր պատերազմի»` դրանից հետո շարունակելով. «Իհարկե, մենք պաշտպանվելու ենք... Եթե խոշոր սադրանք կատարվի, ապա մեզ համար ոչ մի սահմանափակում չի լինի, թող բոլորը դա իմանան»: Եթե հարձակում լինի, իհարկե, Բաքուն պետք է պաշտպանվի, դա պարզ է: Բայց ինչո՞ւ է Ալիեւը նման տարրական բաներից խոսում: Կամ ի՞նչ «սահմանափակման» մասին է նա ակնարկում, ո՞վ է Բաքվին ինչ որ բան սահմանափակել: Վերջապես, այդ ո՞ր «բոլորը» պետք է իմանան այդ տարրական բաները:

Նրա ակնարկները շատ ավելի հասկանալի դարձան, երբ հայտարարեց, թե`  արցախյան «բանակցություններն իրականում չեն ընթանում», Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: Այսպիսով պարզ է` նրա այս բողոքն ուղղված է Մինսկի խմբին, «բոլորն իմանան» ասելով նա հենց ՄԽ-ին նկատի ունի: Խոքսի իմաստն էլ է սրանից հասկանալի դառնում` «Բանակցություններ չկան, եւ կարող է սկսվել պատերազմ»:

Սակայն այստեղ մեկ դետալ եւս պետք է հաշվի առնել: Ռուսաստանը, թեեւ բանակի միջամտությամբ կանխեց տավուշյան բախումները մեծ պատերազմի վերածելու հեռանկարը, բայց դրա տակ չէր կարող նաեւ քաղաքական պայմանավորվածություններ չլինել: Առավել եւս, երբ այդ թեմայով կայացավ Պուտին-Էրդողան երկու ծավալուն հեռախոսազրույց: Իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին կարող է լինել խոսքը, հուշում է Լավրովի հիշատակված հարցազրույցի (եւ ոչ միայն) մեկ այլ հատված. «Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում»: ՄԽ-ն էլ իր հերթին էր խոսում սեպտեմբերի սկզբներից ակտիվ բանակցությունները վերսկսելու մասին, եւ սեպտեմբերի 14-ին եղավ ՄԽ-ի նոր հայտարարությունը, թե` հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել են նախարարներին` «Առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»:  Սրան էլ ավելացնենք Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը․ «Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո»:

Եվ երբ հենց այս ֆոնին էլ հնչեց Ալիեւի հայտարարությունը, ապա դա սկսում է այս տեսքը ստանալ` «Խոստացել եք շուտափույթ բանակցային տեղաշարժ, ապահովեք: Հակառակ դեպքում` պատերազմ»: Սա արդեն նման է Հայաստանին ուղղված ճնշման, առավել եւս, որ բաց սպառնալիք կար նաեւ անձամբ Նիկոլի հասցեին: Բայց եթե միայն դա լիներ, այդքան էլ մտահոգիչ չէր դառնա: Բայց Ալիեւի հորդորն ակնհայտորեն տողատակային տեսքով ուղղված է նաեւ Մոսկվային: Մոտավորապես այսպես. «Հուլիսին սպառնացիք, առաջարկեցիք, պայմանավորվեցինք պատերազմը դադարեցնել: Հիմա պետք է պայմանավորվածությունենրը կատարել: Բայց եթե բանակցություններ չկան, ապա կարող է սկսվել պատերազմ»: Արդյունքում, դժվար չէ ենթադրել, որ ՄԽ-ի ասած «առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով» Նիկոլին ուղղված ճնշումներն ամենամոտ ժամանակներս էապես սրվելու են: Այդ թվում այն հարցադրման հաշվարկով, թե թուրքական նոր ռազմական սպառնալիքների դեպքում ինչպե՞ս իրեն կդրսեւորի ռուսական բանակը: Այս պահին Մնացականյանն ընդամենը տեղեկացնում է. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար չեմ կարող ասել: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել...»: Սակայն Մնացականյանի ասած «հստակությունը» բանակցային սեղանի շուրջ վերադառնակու մասին է, անգամ` շատ շուտ վերադառնալու: Բայց նաեւ, նա նույնքան պատրաստակա՞մ է՝ «համապատասխան դիրքորոշումները եւս հստակեցել` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով», դա դեռ կտեսնենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Աշխարհում Covid-19-ից մահերի նոր ռեկորդ է սահմանվելՇուշիի եռյակն էլի միավորվեց (Տեսանյութ)Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզումԲելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձևԱշոցքի, Հրազդանի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է«Հրապարակ». «Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները«Փաստ». Ինչպե՞ս կարող է Մանե Թանդիլյանն օգտակար լինել Արցախին«Ժողովուրդ». Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու«Փաստ»․ Իր քաղաքական ամբիցիաների ու մեծամտության պատճառով Փաշինյանը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի . ԱԶԱՏ ԽՈՍՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՊՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԻՆ«Հրապարակ». Բաբայանի թիմում ծանր են տանում Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը«Փաստ»․ Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը«Փաստ»․ Իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որ պատրաստ է դուրս գալ խմբակցությունից և աջակցել ընդդիմության թեկնածուին«Հրապարակ»․ Ինչու՞ չի զորացրվում «մոբը»Ինչ խնդիրներ է լուծում Մոսկվան՝ Արցախի օդանավակայանը գործարկելով«Հրապարակ». Կոմպրոմիսային թեկնածուն, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են քաղաքական ուժերը, Վազգեն Մանուկյանն է«Նիկոլ , նզովվես դու, լսում ե՞ս...Լսիր, անհայրենիք շանորդի, զոհված երեխեքի արյունը ձեռքերիդ է» ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԱյն պատգամավորները, որոնք «Իմ քայլից» դուրս են եկել, կարողացել են կտրվել նիկոլազոմբիներից, և հենց դա է Նիկոլին սարսափեցնում. Կարեն ՎրթանեսյանOտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալԱմասիայի տարածաշրջանում մառախուղ է, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են«Հրապարակ». Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջինԵրևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրաԵթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն ԱշոտյանՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբՖուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ)Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաքՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդըՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՊԱՐԳԵՎԱՎՃԱ՞Ր, ԹԵ՞ «ՕՐԵՆՔՈՎ» ԹԱԼԱՆՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԻշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան«ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ` ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՃԱՆԱԼՈՒ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկելՇպիոնական խաղեր՝ մոսկովյան «դաբրոն» գողանալու համար«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»VBET ՀՊԼ. «Փյունիկը» ոչ-ոքի կորզեց «Լոռիից» Իրականում ովքեր էին ոստիկանության գործառույթ իրականացնող «չինական նինձաները»Ընկեր Աբովյան, կարևոր չէ զորքի քանակը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը ուրեմն հաղթանակը՝ անխուսափելի…Նահատակված հերոսի խոսքերը ուսուցչուհունԲալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода