ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ «Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են


Նիկոլին ուղղված բանակցային ճնշումները կտրուկ կսրվեն

Վերլուծություն

Իհարկե սպասելի էր, որ Ալիեւի վերջին հայտարարությունը նման մեծ աղմուկ պետք է առաջացներ ներհայաստանյան հարթակում: Խոշոր հաշվարկով, Հեյդարովիչը նոր բան չասած. նման հողորտանքներ նրանից տարիներով լսվել է, եւ դա նույնիսկ սովորական էր դարձել ականջներս: Նա սպառնում էր, Հայաստանից գնում էր պատասխան սպառնալիք, եւ վերջ, առանձնապես աղմուկ չկար: Սակայն այս անգամ պատկերն այլ է, եւ դա պատահական չէ:

Նորից ակտիվացավ պատերազմի թեման

Սկսենք նրանից, որ տավուշյան բախումները, թեեւ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի կողմից ընկալվեց, որպես փառապանծ էջ, սակայն շատերի մոտ մռայլ տրամադրություններ այն օրերին կային: Ժամանակի ընթացքում դա էլ ավելի սրվեց, երբ հերթական էյֆորիայից դուրս գալով, շատ-շատերը սկսեցին գիտակցել, որ փաստացի հասել էինք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ` Թուրքիայի հետ պատերազմի շեմին: Ավելին, այդ պատերազմից դժվար թե խուսափեինք, եթե չլիներ ռուսական բանակի շատ հստակ եւ միանշանակ ռեակցիան` զորավարժանքների տեսկով: Դրանից զատ, հայ հասարակության գնալով ավելացող հատվածը մեկ փաստ եւս նկատեց. չնայած ռուսական ուժերը կանխեցին պատերազմը, բայց ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ`  Հայաստանի նկատմամբ արձագանքներում ոչ միայն այդպես էլ չխոսեց Ադրբեջանի ագրեսիայից, այլ նույնիսկ Հայաստանի հանդեպ մեղադրող տոնայնություն կար: Օրինակ Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասաց. «Ադրբեջանի կողմից էներգետիկ արտահանման գծերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանային անցակետը վերակենդանացնելու հայկական կողմի որոշումը մեծ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Երևանի այս որոշման նկատմամբ չհիմնավորված քայլերը հանգեցրեցին երկու կողմերի դիմակայության առավել անկանխատեսելի հետևանքների»: Ըստ էության, ակնարկն այս կերպ է հասկացվում` չգիտես ինչ ռազմավարական նպատակներից ելնելով հանկարծ «Երեւանը որոշեց» վերականգնել Բաքվի համար այդքան վտանգավոր հին սահմանային անցակետը, որից հետո իրավիճակը կտրուկ սրվեց: Սակայն ամենավատն այն էր, որ այդպես էլ Հայաստանից հոդաբաշխ արձագանք չեղավ: Ավելի, թեեւ բոլորն են խոսում հայկական ուժերի կողմից «ադրբեջանական պոստ» գրավելու մասին, սակայն ՊՆ-ն այդպես էլ պաշտոնապես դա չմեկնաբանեց: Մասնավորապես, թե ո՞ր  պահին է այդ «պոստը» գրավվել, բախումների սկզբո՞ւմ, թե՞ դրանց ընթացքում: Եթե ընթացքում, ապա չէ՞ որ այդ օրերի բոլոր պաշտոնական հայտարարություններն այս ոճի մեջ էին`  հակառակորդը հարձակվեց, մենք` պաշտպանվեցինք: Իսկ եթե սկզբում, ապա դա կհաստատեր Լավրովի ասածը:

Արդյունքում, հայաստանյան հասարակության մոտ աստիճանաբար սկսեց տրամադրությունները փոխվել` այս տրամաբանությանը համաձայն. թշնամու «պոստ» գրավելը, իհարկե, լավ բան է: Բայց նաեւ պետք է բացատրել` հանուն ինչի՞, եւ այս դեպքում նպատակն արդարացնո՞ւմ է հնարավոր հետեւանքները: Իսկ կոնկրետ դեպքում հետեւանքը կարող էր դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմը: Եվ ահա, վերադառնալով Հեյդարովիչի հերթական հոխորտանքին նկատենք, որ հայաստանյան հանրության մի էական մասը սկսել է դրան նայել նաեւ տավուշյան բախումների նշված տրամաբանությունից ելնելով: Այսինքն, քիչ էր մնում, որ բանը հասներ մեծ պատերազմի, եւ ալիեւյան ներկայիս հոխորտանքներին պետք է նայել պատերազմի վերսկսման վտանգի էական ավելացման տեսանկյունից: Նաեւ աչքի առաջ առնելով այն, թե ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական զինուժը գործի այլ տրամաբանությամբ:

Իրականում ի՞նչ կար Ալիեւի հոխորտանքների տողատակում

Սակայն այս մեդալը մեկ երես եւս ունի: Այն է` հասկանալ է պետք, թե ի՞նչ էր ասում Հեյդարովիչը եւ իրականում ո՞ւմ էր ուղղված նրա խոսքը: Իհարկե, նախ Նիկոլին: Հատկապես նրա այս միտքը. «Հայաստանի վարչապետը մեր առջեւ 7 պայման է դնում... Եթե մենք ցանկանանք պայմանների լեզվով խոսել նրա հետ, ապա նրա քաղաքական կյանքը կարճ կլինի»։ Չհասկացանք, Ալիեւը Հայաստանի հե՞տ է կռվում, թե` Նիկոլի: Եթե Հայաստանի, ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ նա սպառնար, թե` «Հայաստանի կյանքը կարճ կլինի»: Սակայն եթե խոսում է ընդամենը Նիկոլի «քաղաքական կյանքի» մասին, ապա դա արդեն նմանվում է անձամբ նրան ուղղված կոնկրետ մեսիջի: Եվ ինչպե՞ս կարող է Հեյդարովիչն, ազդել Նիկոլի «քաղաքական կյանքի» վրա... Չէ, սա կարծես նմանվում է «Դուշանբեի վերելակի» փակագծերը բացելու սպառնալիքի:

Բայց ահա նրա խոսքի հիմնական հատվածը հազիվ թե միայն Հայաստանին ուղղված լիներ: Առավել եւս, երբ պնդում է, թե Հայաստանը «պատրաստվում է նոր պատերազմի»` դրանից հետո շարունակելով. «Իհարկե, մենք պաշտպանվելու ենք... Եթե խոշոր սադրանք կատարվի, ապա մեզ համար ոչ մի սահմանափակում չի լինի, թող բոլորը դա իմանան»: Եթե հարձակում լինի, իհարկե, Բաքուն պետք է պաշտպանվի, դա պարզ է: Բայց ինչո՞ւ է Ալիեւը նման տարրական բաներից խոսում: Կամ ի՞նչ «սահմանափակման» մասին է նա ակնարկում, ո՞վ է Բաքվին ինչ որ բան սահմանափակել: Վերջապես, այդ ո՞ր «բոլորը» պետք է իմանան այդ տարրական բաները:

Նրա ակնարկները շատ ավելի հասկանալի դարձան, երբ հայտարարեց, թե`  արցախյան «բանակցություններն իրականում չեն ընթանում», Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: Այսպիսով պարզ է` նրա այս բողոքն ուղղված է Մինսկի խմբին, «բոլորն իմանան» ասելով նա հենց ՄԽ-ին նկատի ունի: Խոքսի իմաստն էլ է սրանից հասկանալի դառնում` «Բանակցություններ չկան, եւ կարող է սկսվել պատերազմ»:

Սակայն այստեղ մեկ դետալ եւս պետք է հաշվի առնել: Ռուսաստանը, թեեւ բանակի միջամտությամբ կանխեց տավուշյան բախումները մեծ պատերազմի վերածելու հեռանկարը, բայց դրա տակ չէր կարող նաեւ քաղաքական պայմանավորվածություններ չլինել: Առավել եւս, երբ այդ թեմայով կայացավ Պուտին-Էրդողան երկու ծավալուն հեռախոսազրույց: Իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին կարող է լինել խոսքը, հուշում է Լավրովի հիշատակված հարցազրույցի (եւ ոչ միայն) մեկ այլ հատված. «Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում»: ՄԽ-ն էլ իր հերթին էր խոսում սեպտեմբերի սկզբներից ակտիվ բանակցությունները վերսկսելու մասին, եւ սեպտեմբերի 14-ին եղավ ՄԽ-ի նոր հայտարարությունը, թե` հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել են նախարարներին` «Առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»:  Սրան էլ ավելացնենք Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը․ «Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո»:

Եվ երբ հենց այս ֆոնին էլ հնչեց Ալիեւի հայտարարությունը, ապա դա սկսում է այս տեսքը ստանալ` «Խոստացել եք շուտափույթ բանակցային տեղաշարժ, ապահովեք: Հակառակ դեպքում` պատերազմ»: Սա արդեն նման է Հայաստանին ուղղված ճնշման, առավել եւս, որ բաց սպառնալիք կար նաեւ անձամբ Նիկոլի հասցեին: Բայց եթե միայն դա լիներ, այդքան էլ մտահոգիչ չէր դառնա: Բայց Ալիեւի հորդորն ակնհայտորեն տողատակային տեսքով ուղղված է նաեւ Մոսկվային: Մոտավորապես այսպես. «Հուլիսին սպառնացիք, առաջարկեցիք, պայմանավորվեցինք պատերազմը դադարեցնել: Հիմա պետք է պայմանավորվածությունենրը կատարել: Բայց եթե բանակցություններ չկան, ապա կարող է սկսվել պատերազմ»: Արդյունքում, դժվար չէ ենթադրել, որ ՄԽ-ի ասած «առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով» Նիկոլին ուղղված ճնշումներն ամենամոտ ժամանակներս էապես սրվելու են: Այդ թվում այն հարցադրման հաշվարկով, թե թուրքական նոր ռազմական սպառնալիքների դեպքում ինչպե՞ս իրեն կդրսեւորի ռուսական բանակը: Այս պահին Մնացականյանն ընդամենը տեղեկացնում է. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար չեմ կարող ասել: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել...»: Սակայն Մնացականյանի ասած «հստակությունը» բանակցային սեղանի շուրջ վերադառնակու մասին է, անգամ` շատ շուտ վերադառնալու: Բայց նաեւ, նա նույնքան պատրաստակա՞մ է՝ «համապատասխան դիրքորոշումները եւս հստակեցել` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով», դա դեռ կտեսնենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել . «Ժողովուրդ»ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода