Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, արժանացել է «Արցախի հերոսի» կոչման Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում Արցախյան մարտերում նահատակված Նարեկ Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը դասընկերներ էին «Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»․ Շուշան Ստեփանյան Համառ մարտեր են արևելյան ուղղությամբ, որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան Հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների համար մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան. ՊԲ Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի «Կամավորագրումը շարունակվում է: Մնացածը՝ պատերազմի ավարտից հետո». «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության համակարգող խորհուրդ Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ Թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութը


Կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ, իսկ անկման դինամիկան չի փոխվի

Տնտեսություն

Տնտեսության ներկայիս վիճակի, առկա մարտահրավերների, տնտեսական ճգնաժամի հնարավոր վտանգների հետ կապված զրուցել ենք ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 

Կա՛ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ

- Պարոն Գրիգորյան, վարչապետը իր ելույթում ասաց, որ սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ չկա:Կան սոցիալական խնդիրներ, որոնք առաջացել են այս պանդեմիայի ժամանակ, բայց սոցիալական ճգնաժամ գոյություն չունի: Դուք ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք տնտեսական ճգնաժամ, ունե՞նք սոցիալական ճգնաժամ:

- Սոցիալական խնդիրներն ուղիղ կապ ունեն մարդու պարզ պահանջմունքների, սպասումների եւ դրանց ապահովման դժվարությունների հետ:Կան ձեւավորված եւ չիրականացած սպասումներ: Այստեղ հարցը այլ է: Եթե առկա է տնտեսական ճգնաժամ, ապա չի կարող չլինել սոցիալական ճգնաժամ. դրանք փոխկապակցված են՝ նաեւ կապված լինելով ընթացիկ տարվա պետբյուջեի կատարման հետ: Պարզ է, որ Բյուջե 2020-ը չի կատարվելու: Տնտեսական անկումն էլ ակնհայտ է, իսկ սոցիալական ճգնաժամը արդեն մուտք է գործել մարդկանց տներ: Կա այս տարվա համար երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով հաստատված 4,9% տնտեսական աճի սպասելիք, եւ կա իրական պատկեր՝ տնտեսական էական անկում: Սա դասական իմաստով տնտեսական ճգնաժամ է: Իսկ թե ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ ճգնաժամ չկա ասելով, հայտնի չէ: Սակայն պարզ հարց է առաջ գալիս, իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է լինի, կամ որքա՞ն պետք է լինի անկումը, որ գնահատվի ճգնաժամ: Կարծում եմ՝ հայտարարությունը, որն արվել է, քաղաքական է եւ կապ չունի տնտեսական իրական պատկերի հետ: Սակայն այդպիսի հայտարարություններին սպասողների բանակը նոսրացել է. մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը: Հետեւաբար, իմ գնահատականը հետեւյալն է՝ այո, կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ: Պաշտոնական վիճակագրական տվյալներում այդ պատկերն արտացոլված է: Այս տարվա յոթ ամիսների տվյալներով անկում ունենք գրեթե բոլոր ոլորտներում, տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,7%, շինարարության ծավալը՝ 22,6%, առեւտրաշրջանառությունը՝ 11%-ով, եւ այս ամենը բյուջեի եկամուտների շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հավաքագրման պայմաններում:

 

Անկման դինամիկան չի փոխվի

- Առհասարակ, ինչպե՞ս կներկայացնեք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, բացի համավարակից, որո՞նք են արտահանման եւ ներմուծման կրճատման օտարերկրյա ներդրումների զրոյացման պատճառները:

- Արտաքին առեւտրաշրջանառությունը անկում է գրանցել 11,3%, այդ թվում` արտահանումը՝ 6,4%, ներմուծումը՝ 13,7%:  Այս պատկերի պատճառը միայն համավարակը չէ, այստեղ կարեւոր են նաեւ հարկային եւ մաքսային կարգավորումները: Արդեն դժգոհություն են հայտնում փոքր ու միջին ձեռնարկատերերը, ովքեր ներմուծման ժամանակ մաքսազերծում կատարում են հարկման բազա համարելով ներմուծված ապրանքի քաշը՝ վճարելով յուրաքանչյուր 1 կգի համար 4,6 դոլար: Իսկ հիմա առաջարկվում է անցնել անվանացանկի հատով մաքսազերծման: Եթե մարդը Չինաստանից բերում է հագուստ եւ դրա համար վճարում է տրանսպորտային ընկերությանը, ով էլ հանձն էր առնում մաքսային հարցերով զբաղվել եւ բերել ապրանքը հասցնել իր տիրոջը, հիմա արդեն առաջ է գալու փոքրիկ տնտեսվարողի եւ չինական մի ընկերության միջեւ ձեւակերպվող հաշիվ ապրանքագրերի դժվար վերահսկելի շղթան, դրանց համար կատարված վճարումները, տրանսպորտային ծախսեր հիմնավորող փաստաթղթերը, ինվոյսային արժեքի, իսկ որոշ դեպքերում՝ համանման ապրանքների գների տարբերության համար հսկիչ գների կիրառումը: Այս վիճակում սովորական փող աշխատող անհատ ձեռնարկատերը կանգնում է խնդիրների առաջ: Արտահանման պարագան այլ է: Առանձին ապրանքների համար գլխավոր գնորդ երկիր է հանդիսանում ՌԴ-ն, իսկ այստեղ դոլար-ռուբլի փոխարժեքային տեսանելի եւ կտրուկ տատանումները ֆինանսական լուրջ հարված են հասցնում մեր տեղական ընկերություններին: Իմ ասածը կհաստատի յուրաքանչյուր գյուղմթերք մշակող ընկերություն: Հաջորդ կարեւոր գործոնը`  հարկային օրենսգիրքն է: Հարկային օրենսգիրքը չի արտացոլում այն խոստումները, որոնք տրվեցին ԱԺ ընտրություններից առաջ: Այն է՝ սոցիալական արդարության հաստատում: Բայց փոխարենը բերվեց համահարթ եկամտային հարկի մասին սոցիալական բեւեռացումը խորացնող կարգավորումը: Այս օրենսդրական փոփոխությունների նախընթաց շրջանում իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ անուղղակի հարկերի ավելացումը եւ եկամտային հարկի համահարթեցումը միտված է արտահանման քաղաքականություն իրականացնելուն: Հետո եկավ համավարակը եւ ջնջեց այդ թեզերը, եւ արդյունքում ունենք թանկացած սպառման ապրանքներ, որոնց ակցիզային հարկը բարձրացվեց, ու պակասեց սպառումը: Նաեւ ունենք արտահանման նվազում:

- Որո՞նք են տնտեսության՝ վերականգնման միտումներ ցույց տվող ճյուղերը: Մինչեւ տարեվերջ ի՞նչ պատկերի ենք ականատես լինելու:

- Տնտեսության վերականգնումը շուտ չի լինելու, որովհետեւ չկա զարգացման ռազմավարություն: Նորից հղում անելով Վիճակագրական կոմիտեի հրապարակումներին` պետք է նշեմ, որ առանձին ճյուղեր որոշակի աճ են գրանցել, օրինակ` հանքարդյունահանումը, այդ թվում՝ մետաղական հանքերի շահագործումը: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք հանքերի անողոքաբար շահագործման ծանր փուլում: Պետության սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ունենալ ձեւակերպված խնդիրներ՝ կոնկրետ ոլորտների համար, մշակված ռազմավարություններ, միջոցառումների պլան, իրականացման համար հաշվարկված ռեսուրսներ եւ անհրաժեշտ մասնագիտական կադրեր: Հիմա կարծես թե նշածներս չկան, հետեւաբար տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է, որ երկրում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ: Իսկ մինչեւ տարեվերջ անկման դինամիկան հիմնականում չի փոխվի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, արժանացել է «Արցախի հերոսի» կոչմանԵս անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը. Գագիկ ԾառուկյանԱյսօր Ռուսաստանը, վաղն այլ պետություններ, իրավամբ, իրավական գնահատական են տալու թուրք նախճիրի գործողություններինԿորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքումԱրցախյան մարտերում նահատակված Նարեկ Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը դասընկերներ էին«Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»․ Շուշան ՍտեփանյանՀամառ մարտեր են արևելյան ուղղությամբ, որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն ՀովհաննիսյանՀրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների համար մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան. ՊԲՖրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի«Կամավորագրումը շարունակվում է: Մնացածը՝ պատերազմի ավարտից հետո». «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության համակարգող խորհուրդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհԹշնամու զինտեխնիկայի ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութըՀանդիպել են Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը. քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում (Տեսանյութ)Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch (լուսանկարներ)UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համարԱրցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումների համար այսօրվանից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ ՍտեփանակերտումՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ է«Վերջին ուսուցչից» լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգումԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄՈՐ ԺԱՄԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԱՅՔ ՊՈՄՊԵՈՆ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ«Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. այս սկզբունքը խախտած ցանկացած կողմ միանգամայն կմերժվի». ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասինՄեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆԱրտառոց դեպք Երևանում. մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել, իսկ ոստիկանությունում հնչեցրել են հայհոյանքներ՝ կոտրելով դռան ապակիներՀայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կրկին 101-րդն է «ՍԻՐՏՍ ՊԱՅԹՈՒՄ Է». ԻՆՉ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱԶՆԻՎԸԻ՞նչ անել, որ վարակը չներթափանցի բանակ. Առողջապահության կազմակերպչի դիտարկումներըԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՓԱԼՈՆԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՀայտնի է «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլումVBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել էTimes. Պուտինի եւ Էրդողանի մրցակցությունն ավելի ակնհայտ է դառնումԾանրագույն փորձության ժամ է․ հավատում ենք, որ կհաղթենքԵվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)Սենատոր Պուշկովը բացատրել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման իմաստըԱլիեւը դեռ շատ է ոռնալու ու գլխին տալու. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ (Ագո)Կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՌուսաստանի դրոշներով զորքերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին. ինչ է կատարվում (Ֆոտո)Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով. Արցախի ԱԻ Պետական ծառայություն«Իրատես». Գերշահույթ` պատերազմի հաշվին. Ինչու են կտրուկ թանկացել ձեթն ու շաքարավազըԳիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը չի փոխվել, ներկայումս տեղային մարտեր են բոլոր ուղղություններում. ՊԲՀայաստանում դավադիրները կարող են «հակառուսական ընդվզում» սկսել ՆԱՏՕ-ի շահերից ելնելով. «Ռուսական գարուն»«Իրատես». Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանումՀայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան«Հրապարակ». ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել «Հրապարակ». Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞նՓաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանըԿոնգրեսական Ֆրենл Փալլոունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատՊուտինն ամեն բան անում է, որպիսի Երևանն ու Բաքուն քաղաքական-դիվանագիտական կարգավորման անցնեն. ՊեսկովՀայտնի է, թե որ ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետԱդրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա. «Հանեք մեզ այս ճահճից»«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода