Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Տիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Պեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ Ադրբեջանն օգտվեց Փաշինյանի հուզական հայտարարությունից. քաղտեխնոլոգ DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Հայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸ Իրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը


Իշխանությունը կտրվել է ժողովրդից եւ իրողություններից. Գեւորգ Գորգիսյան (Տեսանյութ)

Հանդիպում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը չընդունվեց: Քվեարկության արդյունքների, դրան նախորդած բուռն քննարկման եւ կայացած ակցիայի մասին, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ:

«ԿԱ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ»

– Պարոն Գորգիսյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել: Սպասելի՞ էր Ձեզ համար քվեարկության այս արդյունքը:

– Իհարկե սպասելի էր, հաշվի առնելով նաեւ այդ քվեարկությանը նախորդած «Իմ քայլը» խմբակցության ելույթները, որոնք փորձեցին ամբողջ թեման արժեզրկել: Խոսքը կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների մասին է, որով պետք է վաղվա մեր սերունդը կերտենք, թե ինչպիսի մարդ, ինչպիսի քաղաքացի, ինչպիսի հայ, ինչպիսի հանրույթ, ինչպիսի պետություն եւ պետականություն ենք ուզում ունենալ: Եվ այդ բոլորն այսօր որոշվում է մի նախարարությունում, որի թերացումների եւ տրված ու չկատարված խոստումների մասին էլ մեր հարցապնդումներն էին: Մինչդեռ այդ ամենը «Իմ քայլը» խմբակցությունը փորձեց վերածել ֆարսի` իրենց անլուրջ պահվածքով, կրկեսին բնորոշ դրսեւորումներով, ուստի` ակնհայտ էր, որ վերջում դեմ են քվեարկելու: Բայց քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, եւ մենք մեր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներն օգտագործեցինք, որպեսզի հնչեցնենք Աժ-ում բոլոր նրանց ձայնը, ովքեր դժգոհ են Արայիկ Հարությունյանից, նրա վարած քաղաքականությունից, կայացրած որոշումներից, եւ կարծում եմ` մեզ հաջողվեց:

– Չե՞ք կարծում, որ սա ոչ թե հաջողություն, այլ ձախողում էր «Լուսավոր Հայաստանի» համար:

– Բնավ` ոչ, որովհետեւ ձախողում անվանեց այդ ամենը մի հոգի, ում նույնիսկ սեփական խմբակցությունում լուրջ չեն ընդունում, եւ ով, փաստորեն, 17-ից ավել հաշվել չգիտի: Իհարկե, ԱԺ-ի դիմաց կայացած մեր ակցիան մի քանի հարյուր հազարանոց հանրահավաք չէր, բայց նման նպատակ էլ չկար: 150-ից ավել մարդ կար, ինչը բավարար ազդակ պետք է լիներ` գիտակցելու համար, որ կա հանրային պահանջ` Արայիկ Հարությունյանի հրաժարականի: Ինչ-որ չափով պետք է հաշվի առնել նաեւ այն, որ վախի մթնոլորտ է տիրում դպրոցներում, ուսուցիչները, երբեմն նաեւ դասախոսները վախենում են խոսել, իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ ավելի շատ են հիմա վախենում, քան` նախկինում: Նույնիսկ դեպքեր ունենք, որ մարդիկ աշխատում են դպրոցում, բայց ակտիվ մասնակցում են կուսակցական գործունեությանը, իսկ նրանցով արդեն հատուկ ծառայություններն են սկսել հետաքրքրվել եւ փորձում են ինֆորմիացա հավաքել նրանց մասին: Ամեն դեպքում, ավելի կարեւոր էին այն փաստարկները, այն բանավեճը, որը ծավալեցինք Ազգային ժողովի ներսում: Մենք տվեցինք այն հիմքերը եւ պատճառները, որի պարագայում ուղղակի իրավունք չունի այդ նախարարը շարունակել իր պաշտոնավարումը: Ցավոք, այդ ամենն ուղղակի ցինիզմի պատին բախվեց իմքայլական խմբակցության կողմից, որից պարզ է դառնում, որ թեեւ ընդամենը երկու տարի է անցել, ինչ նրանք հեղափոխության բարձր կոչերով, ժողովրդի ուսերին նստած եկան իշխանության, բայց այսօր նրանք բացարձակ կտրվել են ժողովրդից եւ իրողություններից: Նույնիսկ այն պարզ ճշմարտությունները, որ մենք ասում ենք նրանց, օրինակ, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ քաղաքականացված, որովհետեւ այնտեղ ավելի շատ կառավարության նշանակած մարդիկ են, քան բուհի ներկայացուցիչներ, դպրոցների կառավարման խորհուրդները շարունակում են մնալ քաղաքականացված, որովհետեւ այնտեղ պատգամավորներ եւ նրանց օգնականներ կան, իսկ այլ կուսակցական անձանց հանում են այդ խորհուրդներից` քաղաքական նկատառումներից ելնելով, նրանք փորձում են այս ամենը չնկատել: Սակայն այս ամենը չտեսնելու համար, կարծում եմ` պետք է լինել կույր կամ ընդհանրապես` իրենց ոտքերը կտրվել են հողից:

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ»

– Ձեր հիշատակած պատգամավորը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հիասթափված էր ԼՀԿ-ի հարցապնդումներից` ուղղված ԿԳՄՍ նախարարին: Ըստ նրա` իրենք միմյանց ավելի սուր հարցապնդումներ են անում: Այս առումով` արդյոք կրթական ոլորտի ամենաառանցքային հարցերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ֆինանսավորումն էր, «Այբի» աուդիտի արդյունքները, կրթական կառավարման խորհուրդների քաղաքականացումը, որոնք տեղ էին գտել «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումներում:

– Ուրախ եմ, որ մենք հերթական անգամ կարողացել ենք հիասթափեցնել Ալեն Սիմոնյանին, չգիտեմ` նա ինչ հույսեր է մեզ հետ կապում, բայց դրանք, բնականաբար, երբեք չեն բխելու մեր եւ ՀՀ շահերից: Հարցապնդումը կազմել եւ ուղարկել ենք մայիս ամսին, որի ամբողջ էությունը վերաբերում էր նախարարության պատասխանատվության ներքո գտնվող ոլորտներում առկա հիմնարար խնդիրներին: Ենթադրում եմ, որ ակնարկում էին, որ պետք է նաեւ հարցապնդման մեջ լինեին չափորոշիչների հետ կապված ինչ-որ հարցեր, բայց այդ փուլում դեռ չէր քննարկվում: Չափորոշիչները սկսեցին քննարկվել ամռանը, երբ Ազգային ժողովն արձակուրդում էր, եւ համավարակի պայմաններում այդ պրոցեսները սկսեցին բավական ծածուկ առաջ տանել: Բոլոր այն շահագրգիռ կողմերը, ովքեր կարծում են, որ իրենք պետք է ներգրավված լինեին այդ գործընթացում, նույնիսկ չեն իմացել, որ մրցույթ է տեղի ունենում: Այսինքն` եթե անգամ չափորոշիչների մշակման մասնագիտական խմբի բաց մրցույթ է եղել, ապա առնվազն կոմունիկացիայի խնդիր ունի նախարարությունը ոլորտի մասնագետների հետ:

– Ձեր հարցապնդումներում հայեցի կրթությանն անդրադարձ չկար` զուտ տեխնիկակա՞ն առումով, թե՞ «Լուսավոր Հայաստանը», պարզապես չի կարեւորել այդ հարցերը: Նկատի ունեմ, օրինակ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմության» մեջ ներառելու խնդիրը կամ «Հայ գրականություն» առարկայից «հայ» բաղադրիչը հանելու հարցը:

– Մենք նույն այդ հարցերի հետ կապված հանդիպում ունեցանք փորձագետների, ակադեմիկոսների, գիտնականների հետ, ովքեր նշյալ ոլորտից են եւ լրջագույնս ուսումնասիրել են չափորոշիչները ու խստագույնս քննադատում են: Այսինքն` այնպես չէ, որ մեզ սա չի հետաքրքրում: Ուղղակի, այն փուլում, երբ մենք կազմում էինք այդ հարցապնդումը նման հարց օրակարգում չկար: Նույնիսկ չկար որեւէ տեղեկություն, որ մշակվելու են ինչ-որ չափորոշիչներ, եւ չկային այն սկզբունքները, որով պետք է մշակվեին դրանք: Իրականում  շրջանառության մեջ դրված որոշ թեզեր ինչ-որ չափով նաեւ չափազանցված են եղել: Մի  պահ եղավ, որ ասում էին, թե դասագրքերում «Արեւմտյան Հայաստանի» փոխարեն գրելու են «Արեւելյան Անատոլիա», սակայն պարզվեց, որ այդպես չէ: Այս առումով մենք նաեւ չենք շտապել բամբասանքների հետեւից գնալ, իրապես ուսումնասիրել ենք փաստերը: Ես մասնագետ չեմ ու դրա համար չեմ փորձի խորանալ, բայց մասնագետները պնդում են, որ  լրջագույն խնդիր կա` պատմությունը յուրացնելու, պատմական իրողությունները ներկայացնելու հետ կապված: Օրինակ` թուրքագետները պնդում են, որ թուրքերենում «ազգայնամոլ» եւ «ազգային» բառերը գրեթե նույն իմաստն ունեն, այսինքն` նացիզմի դրսեւորում է ինչ-որ կերպ համարվում: Եվ այն թիմը, որը աշխատում էր դրա վրա, որոշել են, որ իրենք դեմ են դրան, մերոնք էլ համաձայնել են, որ դեմ են նացիզիմի դրսեւորումներին: Մինչդեռ հայերենում «ազգայինն» ու «ազգայնամոլը» տարբեր են: Արդյունքում հայտնի համատեղ գրքում, ազգայնամոլությունից հրաժարվելով, նրանք դուրս են մղել ազգայինը: Այդ մտածողությամբ, այդ գիտելիքներով, այդ ամենի տակ ստորագրած մարդիկ հիմա եկել են եւ գրում են այն չափորոշիչները, որոնք, իրոք խնդրահարույց են: Իրավապահ քաղաքացին, կարծես թե, հակադրվում է հայրենասիրության հետ, ինչի մեջ որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Հայրենասիրությունը, հայրենաճանաչությունն այն հիմքերն են, ինչի վրա պետք է կառուցվի վաղվա քաղաքացին: Օրինապաշտությունը ուղղակի չպետք է լինի հնազանդության դրսեւորում, այլ պետք է լինի գիտակցված հայրենասիրության դրսեւորման տեսակ: Այսինքն` դու պաշտպանում ես օրենքները, որովհետեւ դրանք բխում են հայրենիքի, հանրության եւ Հայաստանի շահերից:

ԻՆՉՈՒ ԼՀԿ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

– Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցով ԱԺ-ում կայացած քննարկումն առնվազն ցույց տվեց, որ նրա վարած քաղաքականությունը կրթական ոլորտում, տեսակետները, լիովին համընկնում են ամբողջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին: Ի վերջո, ինչո՞ւ ԼՀԿ-ն չպահանջեց հենց Փաշինյանի հրաժարականը:

– Միշտ կարելի է ամեն ինչ պահանջել, բայց դրա համար պետք է ունենալ հիմքեր, թե ինչու ես պահանջում: Կրթական խնդիրների պատասխանատուն դե յուրե, որոշ դեպքերում` դե ֆակտո լինում է նախարարը, այսինքն` ոլորտի զարգացման, քաղաքականության մշակման եւ իրականացման պատասխանատուն նա է: Ըստ այդմ` մենք նախարարին էինք կանչել, այսպես ասած, պատասխանատվության եւ հարցադրումներ ուղղել: Բայց նաեւ խնդիր կար` հանրությանը ցույց տալու` սա արդյոք նախարարի քաղաքականությունն էր, թե՞ նա ունի իր ամբողջ թիմի սատարումն այս հարցում: Եվ, փաաստորեն, պարզվեց, որ` ունի, հարցապնդման քննարկումից հետո` կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցերից ու վարչապետի պատասխաններից էլ  պարզ դարձավ, որ նա սատարում է այն ամենին, ինչ իրականացնում է Արայիկ Հարությունյանը: Չմոռանանք, որ իր ասուլիսի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է եղել, հետեւաբար նրա հրաժարականի մասին խոսք լինել չի կարող: Այնպես որ, մենք վերադառնում ենք ՀՀՇ-ի ժամանակ ներդրված հին ու «բարի» ավանդույթներին, երբ ասում էին` ցախավել լինի, մերը լինի: Ինչեւէ, չգիտեմ, թե ով է համարում Արայիկ Հարությունյանին հեղափոխության առաջնորդ, բայց եթե իր թիմում նրան համարում են այդպիսին, ապա նա, զբաղեցնելով այդ պաշտոնը, միանշանակ պետք է լինի լավ նախարար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմՏիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎՊեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունիՊեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբԱդրբեջանն օգտվեց Փաշինյանի հուզական հայտարարությունից. քաղտեխնոլոգDLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերըՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվելԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸԻրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկըԹուրքիան երկարաձգել է Միջերկրականում Oruç Reis նավի երկրաբանական հետազոտությունների ժամկետը. Հունաստանի ՊՆ-ն ուշադիր հետևում է թուրքական նավատորմի տեղաշարժերին«Չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք». Լիա Զախարյանի ու Լյուսի Հայրապետյանի՝ իրազեկող ցուցանակներով ֆոտոշարքը«Վախի ազդեցության տակ է եղել». ԱԱԾ-ն հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik.amԻրանը օդային պաշտպանության զորավարժություններում սեփական արտադրության նոր ՀՕՊ համակարգ է կիրառել«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ». Թուրքիայի ՊՆՀակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խուդափերին քաղաքի տարածքում. Iranpress, AzarihaՊուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը ՂարաբաղումՌոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում էՌոբերտ Քոչարյանը մեկնում է ՄոսկվաԵրևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ ՄարությանըԶատուլինը հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դեսանտային գործողություններըՁյուդոյիստները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններՍահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ)ԱՌԱՋՆԱԳԾԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՐԴԵՆ 25 ՕՐ Է ԻՆՏԵՆՍԻՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԱԿ ԵՆԱրցախ են մեկնում Գուգարաց թեմի հոգեւորականներըԹոքերի քաղցկեղի առաջին ախտանիշները երբեմն շփոթում են COVID-19 կորոնավիրուսի վարակի դրսեւորումների հետԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում եւ ոչնչացվում. հակառակորդի քարոզչամեքենայի հերթական կեղծիքը Նոր ռեկորդ. Կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդԹշնամու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը․ նոր տեսանյութՀայաստանը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Գաբալայի և Քյուրդամիրի հրթիռակոծության մասինԱրցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կարիքների ուսումնասիրության համար ՀՀ ՄԻՊ 3 աշխատանքային խմբերն այցելել են նրանց կացարաններԶիդան. Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմինԱդրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակՌԴ Պետ​​դումայում սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասինԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ ReutersՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային բոլոր ուղղություններում. հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր. ՊԲ«Հրապարակ». Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը«Հրապարակ». Փաշինյանն ասաց այն, ինչը մեզ արգելված է գրել«Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարելՊետդումայում հայտարարել են Ղարաբաղի պատճառով Ռուսաստանի հնարավոր դեսանտային օպերացիայի մասինՀադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.infoՎաշինգտոնում ուրբաթ կկայանան Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. «Ամերիկայի ձայնը»Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին. Hraparak.amԻնչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ ԵսայանՄնացականյանն ԱՄՆ-ում կհանդիպի Պոմպեոյի հետ. ԱԳՆԱդրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբԱդրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода