Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ «Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները


ՀԻՄԱ Ո՞Վ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ» ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ

Վերլուծություն

Անշուշտ, վերնագրում դրված հարցադրմանը շատերը կպատասխանեն. «Դե իհարկե Նիկոլը»: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Այսպես, հանրության համար բացարձակ անընդունելի Արայիկ Հարությունյանն ասել է. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»: Այսինքն` ինքն իրեն հռչակել է անձեռնմխելի, գրեթե աստվածահավասար կատեգորիա: Նրա խոսքում ակնարկ կա, որ Նիկոլն էլ իրեն հեռացնել չի կարող, որ իրենք հավասար են:

 

ԱՆԿՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

Չմոռանանք նաեւ այն, որ օրերս Վահագն Չախալյանի «Կամք» նախաձեռնության ակցիաներից մեկը տեղի էր ունեցել Սորոսի հիմնադրամի մուտքի մոտ, ուր ցուցարարները եկել էին Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը պահանջելու: Ճիշտ հասցեով էին եկել` պահաջել ոչ թե Նիկոլից, այլ` իրական տերերից: Նիկոլն ո՞վ է, որ Սորոսի օֆիսի նշանակած կադրին հեռացնի: Եվ իրոք, Նիկոլը մեկ օր անց թութակի պես բառացի կրկնեց Արայիկ Հարությունյանի այն լպիրշ, ցինիկ դարձվածքը, որի պատճառով ԲՀԿ-ն պաշտոնապես բոյկոտեց ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանը: Իշխող խմբակցությունն էլ գրեթե միաձայն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի առաջարկությանը անվստահություն հայտնելու «սուպերնախարարին»: Այսինքն` Արայիկ Հարությունյանը խունտայի անձեռնմխելի «սրբազան կովն» է, այնքան սրբազան, որ Նիկոլը նրան պաշտպանելիս նույնիսկ իջավ սեփական էժանության մակարդակից էլ ցածր: Ի դեպ, Արայիկ Հարությունյանը ցինիկ լպիրշությամբ նաեւ բացահայտեց, թե ինչպես է աշխատում «նոր» Հայաստանի քրեական հետապնդման մեխանիզմը: Անդրադառնալով այն հարցին, թե ուր են իր խոստացած «քրգործերով արկղերը», որ պետք է ուղարկեր ՀՅԴ-ին, նա ասաց, որ դրա կարիքը չեղավ, քանզի դաշնակցականները «հանգստացել» եւ գնացել էին տուն: Ի դեպ, կա նաեւ տեսակետ, որ ԼՀԿ-ի` առաջ քաշած անվստահության պահանջը ստվերային ձեւով համաձայնեցված էր Նիկոլի հետ: Եվ իզուր չէ, որ Նիկոլի հեռացումը պահանջողները հակված են «սուպերնախարարի» հրաժարականի պահանջը որակել կեղծ օրակարգ: Այսպես, «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի խոսքով. «Եթե փողոցային լեքսիկոնը հանենք ԿԳՄՍ նախարարի շուրջ ծավալված վերջին օրերի քաղաքական դեբատներից ու թողնենք միայն ռացիոնալ բովանդակությունը, ապա ստացվում է հետեւյալ պատկերը. հանրության մեծամասնությունը, նույնիսկ` միմյանցից ծայրահեղ տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ, պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը եւ ծանրակշիռ հիմնավորումներ են ներկայացնում այդ պահանջի վերաբերյալ: Իշխանության դիրքորոշումն այդ պահանջի շուրջ առանձնապես չի տարբերվում մեկ տարի առաջվա դիրքորոշումից: Անցյալ աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նույնիսկ եթե հազարավոր մարդիկ փողոց դուրս գան` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, միեւնույնն է, դա տեղի չի ունենա, եւ որ Արայիկ Հարությունյանը վայելում է ՀՀ իշխանության եւ անձամբ վարչապետի քաղաքական հովանավորությունը: Երեկ եւ այսօր ելույթներով ու ՖԲ գրառումներով վարչապետը կրկնեց իր անցյալ տարվա միտքը: Սա նշանակում է, որ պաշտոնապես հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանն իրականացնում է իր քաղաքական թիմի օրակարգը եւ, ըստ ՔՊ գնահատականի, իրականացնում է լավ, եւ որպես դրա արդյունք` ԿԳՄՍ նախարարի հրաժարականը տեղի կունենա միայն ամբողջ իշխանության հեռանալու պարագայում, կամ եթե նույնիսկ այդ հրաժարականն ինչ-որ մի օր տեղի ունենա, որի հավանականությունը համարյա բացառվում է, ապա հաջորդ ԿԳՄՍ նախարարից իշխող քաղաքական թիմի պահանջները լինելու են նույնը, ինչ Արայիկ Հարությունյանից, այսինքն, ըստ էության, որեւէ խնդիր չի լուծվի` նույնիսկ Արայիկ Հարությունյանի հեռանալով: Սա իր հերթին նշանակում է, որ այսուհետ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կկենտրոնանան բացառապես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ, այլեւս օրակարգ չունեն, որովհետեւ այս պահից սկսած կա՛մ պահանջում ես ընդհանուր կառավարության հրաժարականը եւ իշխանության փոփոխություն, կա՛մ զբաղվում ես քաղաքական մաստուրբացիայով, այսինքն` այնպիսի պրոցեսներով, որոնցից ոչինչ չի ծնվում: Պետք է արձանագրել, որ իշխանությունն այստեղ ավելի անկեղծ է, քան ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շատ ուժեր: Իշխանությունն անկեղծ ասում է` Արայիկ Հարությունյանից որեւէ դժգոհություն չկա, Արայիկը ամեն բան իրենց տեսանկյունից ճիշտ է անում, եւ նրա թիկունքն ապահովում է ՔՊ քաղաքական թիմը»:

ՆԻԿՈԼԻ ԽՈՒՆՏԱՅԻՆ «ԲԻՐԻՔՈՎ» ՎՌՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ Է

Մի հետաքրքիր դետալ` այժմ «ֆեյքերի ֆաբրիկան» իր գրեթե բոլոր ուժերը կենտրոնացրել է դիմակների պարտադրանքի ագրեսիվ պաշտպանության վրա: Նիկոլն էլ իր հերթին գերկարեւորել է դիմակները եւ վայրագ տուգանքները: Եվ տպավորությունն այնպիսին է, որ եթե մի օր քաղաքացիները մասսայաբար հրաժարվեն բաց տարածքներում դիմակ կրելու անիմաստ հրամանի կատարումից, ապա Նիկոլի իշխանությունը միանգամից կփլվի: Անշուշտ, խունտայի համար դիմակը` որպես ստրկական հնազանդության խորհրդանիշ, շատ կարեւոր է, քանզի հնազանդության մթնոլորտի վերջը նշանակում է նաեւ իրենց վերջը: Սակայն խորհրդանիշերի դաշտից վերադառնանք քաղաքագիտական դաշտ: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն անկիրք արձանագրում է. «ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության նախագծին: Քվեարկության արդյունքը, որն, ի դեպ, այնքան էլ անսպասելի չէր, մեկ անգամ եւս վեր հանեց մի պարզ ու կարեւոր ճշմարտություն` Հայաստանում իշխանափոխության ուղին խորհրդարանով չի անցնում: Հանրային պահանջն անտեսելով` նույնիսկ մեկ նախարարին անվստահություն հայտնելու համար բավարար համարձակություն ու կամք չունեցող խորհրդարանից անիմաստ է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կամ ինքնալուծարման գնալու ակնկալիք ունենալ»: Քաղաքագետ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ կոչով դիմում է մտավորականությանը. «Հարգելի մտավորականներ, ի՞նչ եք ուզում Արայիկ Հարությունյանից: Ինչո՞ւ եք լռում: Չգիտե՞ք, որ կրթության ոլորտում կատարվող այլանդակությունների գլխավոր հեղինակն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Դուք բոլորից լավ գիտեք, որ ինչպես անհատն է փորձում իր երեխային դաստիարակել է իր պատկերացումներին ու դավանած արժեքներին համահունչ, այնպես էլ պետությունն է կրթական չափորոշիչներով փորձում դպրոցի միջոցով մարդ եւ քաղաքացի դաստիարակել: Դուք շատ լավ գիտեք, որ խնդիրը Արայիկ Հարությունյանը չէ, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է` իր ստանձնած պարտավորություններով, որ կրթական համակարգի միջոցով փորձում է իր տեսակը վերարտադրել: Անսկզբունք, անկիրթ, անգրագետ, պոռոտախոս, ցինիկ ու ստախոս տեսակը: Ասենք ու Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ ի՞նչ: Ձեզ համար առանձնապես ի՞նչ տարբերություն, թե այդ սենյակում ով է նստելու: Դրանից իրողությունները փոխվելո՞ւ են: Ուզո՞ւմ եք այս այլանդակության վերջը տալ, ուզո՞ւմ եք խնդիրը լուծել` իրերն անվանեք իրենց անուններով ու պետության ղեկից հեռացրեք Նիկոլ Փաշինյանին»:

Իսկ ամենառադիկալ դիրքերից հանդես է գալիս «Հայոց արծիվներ» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ով սեպտեմբերի 19-ին խոստացել է մեծ հանրահավաք: Նրա հռետորաբանությունը բառացիորեն հեղափոխական է, եւ նա հրապարակել է «Հայաստանի նոր` ազգային-պետական իշխանության առաջին 24 ժամվա ընթացքում հրապարակվելիք հեղափոխական 13 որոշումները»: Այդ ծրագրային կետերի բովանդակությունն այլ խնդիր է, սակայն պարզ է մի բան: Բավական է մի կայծ, որպեսզի մեծ անհնազանդության հրդեհը բռնկվի: Դրա նախանշաններից մեկը Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկների կողմից ազատման դիմումներ ներկայացնելու փաստն է` ի պատասխան այն բանի, որ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին տնօրենի պաշտոնից կամայականորեն ազատել են: Նրանք Նիկոլին վերջնագիր էին ներկայացրել, որ եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը արձագանք չլինի, ապա իրենք նաեւ կլքեն աշխատանքի վայրը: Եվ Նիկոլը տեղի տվեց` հայտարարելով, որ հանձնարարել է Արսեն Թորոսյանին երկարաձգել տնօրենի հետ կնքած պայմանագիրը: Այսպիսով, քայլասերված խունտայի մոնոլիտը ճաք տվեց, այն էլ` իր պարագլխի մակարդակով: Առջեւում թեժ օրեր են...

«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ՔԱՂԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասինԱրայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Վլադիմիր ՊուտինինՈստիկանապետ Ղազարյանը վարակվել կորոնավիրուսով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода