Թուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը «Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումը Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ «Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակել Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное Обозрение Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Թուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկին Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ Որոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետ Իդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերում


Վայր եմ դնում իմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները. Երվանդ Խունդկարյան

Իրավական

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր): Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:  Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը: 2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների և դատական ծառայողների մեծամասնության մոտ: Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ և շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել: Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը և պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի և, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, և այն համբերատարությունը, որ դրսևորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել և այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսևորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում:  Կարևորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների և դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարևորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը և միասին այդքան կարևոր ճանապարհ անցնելը:

Կարևորում եմ նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների և դատական համակարգի խնդիրները վեր հանող և խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ և նաև որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների և միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում:

Հարկ եմ համարում նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարևոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք: Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար: Ցանկանում եմ անդրադառնալ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում:

Կարևորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում և Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները և գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում: 

Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին և պատասխանատու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝ վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները, դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից, դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ

: Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների և դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:  

Թուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը«Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումըԱթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ«Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակելԹուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное ОбозрениеՍիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածներիԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետՈրոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետԻդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 82 651 է, մահվան դեպքերինը՝ 1595Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ)Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾՔվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը չկայացավReuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ․ ՊՆ մամուլի խոսնակ«Դոնալդը մարտիկ է»․ Մելանյա Թրամփը հանդես է եկել ամուսնու աջակցությամբՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերինԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունըՀոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման և այլ գործընթացներMcDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումներըՔրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»Կյանքից անժամանակ հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ անվանի դասախոս Սարգիս ՄխիթարյանըԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo-ի` Էրդողանի ծաղրանկարին«Ժողովուրդ». Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքինԷրդողանը փորձում է Լեռնային Ղարաբաղից սկսելով՝ կայսրություն ստեղծել«Փաստ». Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը«Հրապարակ». Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով«Հրապարակ». Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման մասինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՊուտինը հիշեցրել է մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՉԼ. Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Լայպցիգին», «Ռեալը» խաղաց ոչ-ոքի. այլ արդյունքներ Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Պաշտոնական. Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնիցՉԼ. «Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Ինտերն» ու «Շախտյորը» խաղացին ոչ-ոքի Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՉԼ. «Բորուսսիա Մյունխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» Մեկնարկային կազմեր«Նոան» խզել է պայմանագիրը մարզչական շտաբի հետ Նուրմագոմեդովը գլխավորել է լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակըՌոմա Բադալյանը փրկելով իր ջոկատի վիրավոր հրամանատարին՝ վիրավորվել էԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԹՇՆԱՄԻՆ ԱՆԳԱՄ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՐ ՉՈՒՆԻ»«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՈՍԿԱԼԻ ՑԱՎ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՄԱՀԸ»ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՎՃՌԱԿԱՆ ԿԱՄՔՈՎ ԿՍԱՆՁԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄԵՆԱԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода