Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան Նավթի գները նվազել են Արցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվել ԱԱԾ կոչը քաղաքացիներին Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը» Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է


Արյունաբանության Կենտրոնի շուրջ ստեղծված աղմուկը հանգուցալուծվեց

Հասարակություն

ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի շուրջ ստեղծված աղմուկը հանգուցալուծվեց, թեպետ, ըստ էության ժամանակավոր: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ արձակուրդում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից չհիմնավորված որոշում կայացվեց ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու վերաբերյալ:

Դրան հաջորդեց այն, որ Մանկական Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ու կենտրոնի ղեկավարը, ապա Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի ամբողջ անձնակազմն ու ղեկավարը աշխատանքից ազատման դիմում գրեցին, միեւնույն ժամանակ, բաց նամակով դիմելով ՀՀ վարչապետին: Սակայն, արձագանք այդպես էլ չեղավ: Ավելին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողները ստիպված եղան գալ անգամ կառավարության շենքի դիմաց՝ խնդրելու այս հարցին լուծում տալ, որ ընդամենը իրենց երեխաներին բուժող բժիշկները կարողանան շարունակել իրենց աշխատանքը: Բայց, արի ու տես, որ նույնիսկ այս հանգամանքը չստիպեց ո՛չ առողջապահության նախարարին, ո՛չ վարչապետին արձագանքել: 

Եվ ահա ժամեր առաջ Փաշինյանների ընտանիքում, կարծես թե, իրավիճակը լարվեց: Ի վերջո, այս ամենը ոչ այնքան Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրենի դեմ էր, որքան նաեւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ, որը փաստացի միացավ բժիշկների բողոքի ակցիային եւ մի դիմում էլ ինքը գրեց՝ հայտարարելով հետեւյալը. «Սիրելի հայրենակիցներ, սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ՝ մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»։

Չուշացավ նաեւ ամուսնու՝ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ գրառումը, որը հրապարակվեց հենց նույն պահին՝ կնոջ հայտարարությանը զուգահեռ. «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք: Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»:

Փաստացի, ստացվեց այնպես, որ Ն. Փաշինյանից արձագանք հաջողվեց կորզել միայն Աննա Հակոբյանին, սակայն վարչապետի հայտարարությունն առնվազն հուշում է, որ կոնկրետ շրջանակներից եւ չի բացառվում նաեւ Աննա Հակոբյանից նեղսրտել է: Բայց սա չէ կարեւոր, այլ այն, թե, ի վերջո, ո՞վ տուժեց այս ամենից: Արձանագրենք, որ ստացվեց այնպես, որ Փաշինյանը վերջից-վերջից եկավ ու չնայած՝ հարգված բժիշկների վրա մունաթ գալով ու սպառնալով, բայց Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրենի աշխատանքը երկարացրեց: Տրամաբանական է, որ բժիշկները եւս կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռիթմով: Բայց ո՞վ պետք է պատասխան տա քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներին երկու օր շարունակ սթրեսի ենթարկելու համար: Ինչո՞ւ հնարավոր չէր մարդկայնորեն լուծել տնօրենի պաշտոնավարման կամ չպաշտոնավարման հարցը, որը ընդունելի կլիներ հիվանդանոցի աշխատակազմի համար: Ո՞վ է ասել, որ առողջապահության նախարարությունն ինչ-որ մեկի «դուքյանն» է եւ բժիշկներին՝ լինի տնօրեն, թե բաժնի վարիչ, կարելի է ազատել աշխատանքից՝ առանց աշխատակազմի հետ ընդհանուր հայտարարի գալու, առանց ճշտելու, թե քանի երեխայի կյանք է կախված տվյալ բժշկի աշխատել-չաշխատելուց: Վերջիվերջո, պատմություն ունեցող բժշկական կենտրոնում ամեն օր  կենաց-մահու պայքար մղած աշխատակազմ է աշխատում, որի բուռն արձագանքն առնվազն բնական էր:

Եվ վերջում ամենակարեւոր հարցը՝ ո՞վ եւ ինչո՞ւ օգտագործեց հիվանդ երեխաներին՝ սեփական հարցերը լուծելու համար, ովքեր այս պարագայում միակ թիրախն էին ու սթրեսի ենթարկվողը: Այսքանից հետո՝ արդյոք կարելի է սպասել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ադեկվատ հարցի լուծում, երբ ժամանակին կապույտ հազից մահացած երկու ամսական երեխայի մասին գրում էր. «Աստված է պատժել ընտանիքին»։ Իսկ Իմունիզացիայի ազգային ծրագրի ընդդիմախոսներին խորհուրդ էր տվել. «Մի լավ բիզնես-պրոյեկտ էլ ես հուշեմ՝ փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»։ Թերեւս այս հարցերի պատասխանը թողնում ենք յուրաքանչյուրի խղճին...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. ԲաքոյանՓաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններիցՆավթի գները նվազել ենԱրցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվելԱԱԾ կոչը քաղաքացիներինՍա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՄեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RTՃակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. ԹրամփԲաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱրաքսի հովտի մարգարիտը վիրավոր էԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода