Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է Դավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալ «Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելու ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբ Իրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքով


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Վերլուծություն

Երվանդ Խունդկարյանը` 84, Արթուր Վաղարշյանը` 86, Էդգար Շաթիրյանը` 85 քվե: ԱԺ-ում տեղի ունեցավ «ՍԴ դատավորների ընտրություն» կոչվող կրկեսային ներկայացումը: Երեք պրոֆեսիոնալ իրավագետ իրենց պատվից ցածր չհամարեցին ներկայանալ թյուրիմացաբար Ազգային ժողով կոչվող անգրագիտանոցը եւ քայլասերվացների քվեներով ձեռք բերել Նիկոլի կողմից օրինական տերերից գողացված Բարձր դատարանի թիկնոցները:

 

ԱՅԼԵՎՍ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐ

Այն, որ ՍԴ դատավորների տեղերը թափուր էին մնացել պետական հանցագործության, սահմանադրական կարգի տապալման արդյունքում, ամենեւին էլ նորություն չէ: Իզուր չէ, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը, որը հավասար էր հանցակցության: Սակայն հարգելի բարձրակարգ իրավաբանները գերադասեցին աչք փակել այն հանգամանքի վրա, որ քվեարվելը նույնպես հանցակցություն է: Ու Ալեն Սիմոնյանի լպիրշ ցինիզմով արված հայտարարությունը, որ բացառված է Հրայր Թովմասյանի վերընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում, պարզ ճշմարտություն է: Անշուշտ, Սիմոնյանը հարկ չի համարում հիշել այնպիսի իրավական կատեգորիայի մասին, ինչպիսին է ՍԴ անկախությունը, քանզի այդ երեքը ի բնե այլեւս չեն կարող անկախ լինել, եւ դա այլեւս կապ չունի ո՛չ նրանց պրոֆեսիոնալիզմի, ո՛չ ունեցած կենսագրության, ո՛չ էլ անցյալում ունեցած լավ կամ վատ համբավի հետ: Նրանք այլեւս նույն շղթայով կապված են քայլասերված խունտայի սայլին, նրանցից մի փոքր քիչ կապված է ձրիակերի կյանքով ապրած Վահե Գրիգորյանը: Ու այս չորսը միանշանակ կհամաձայնեն սահմանադրական ճանաչել ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան, ե՛ւ այլ անընդունելի միջազգային համաձայնագրերը, ե՛ւ Արցախի հարցով ցանկացած պարտվողական փաստաթողթ: Իհարկե, ավելի արդար կլիներ, որ իրավաբանների փոխարեն ՍԴ դատավոր կարգվեին Վահագն Հովակիմյանը, Կարաբինան մեկ էլ ամբողջ Ֆեյսբուքի ծաղրի առարկա դարձած ոստիկանը, որը քաղաքացուն տուգանել էր ընկույզ ուտելու պահին դիմակը հանելու համար` պնդելով, որ ընկույզը ուտելիք չէ... Այդպիսի կազմն ավելի ներդաշնակ կլիներ Նիկոլին ու նիկոլականներին, համ էլ, եթե ապագայում Եվրադատարանը ապօրինի ճանաչի ՍԴ դատավորների` հանցավոր ճանապարհով բռնի պաշտոնանկությունը, ավելի լավ կնայվեր տիպիկ հեղափոխական ոչմիբանների վտարումը ՍԴ աշխատասենյակներից...

Այո՛, անընդունելի եւ դավաճանական իրավական ակտերի «սահմանադրականության» ճանաչման ճանապարհը բաց է, խունտային մնում է միայն ՍԴ լեգիտիմ դատավորներից մեկ-երկուսին «կոտրելու» հարցը լուծել: Սակայն օդում կախված մնաց հետեւյալ հռետորական հարցադրումը` այդ ինչո՞վ են Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը «հին», իսկ, օրինակ, Երվանդ Խունդկարյանը` նոր: Ի դեպ, որոշ շրջանակների համար դա դարձավ ոչ թե հռետորական, այլ ողբերգական հարց: Այսպես, Սաքունցը (հայցում ենք ընթերցողի ներողամտությունն այդ հայհոյական անունը հիշատակելու համար) հայտարարում է, որ եկել է հեղափոխությունը «իմքայլականներից» պաշտպանելու փուլը, իսկ թրքասեր լեւոնական Արմեն Մարտիրոսյանը ողբերգական պաթոսով բացականչում է. «Հայաստանի համար այլեւս անհանգստանալու բան չկա, այսօր Հայաստանի ժողովրդավարությունը մեռավ, իսկ մեռելների համար չեն անհանգստանում: Մարտի 1-ի կրկնության դեպքում մենք կունենանք ՍԴ նույն որոշումը: Էլի հույսներս մենք ենք: Էլի մեր մարմիններով պիտի պաշտպանենք Հայաստանը ոչ միայն թուրքերից, այլեւ, ինչպես ավելի հաճախ, հայերից: Նման անմեղսունակության չէի սպասում: ՍԴ-ն կաշխատի: Ռոբի համար: Մեր դեմ: Կեցցե «ԻՐ ՔԱՅԼԸ»: Այդ վայ-վույին ձայնակցում է եւ գրանտասեր Բորիս Նավասարդյանը. «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը շատ կզարմանա, երբ իմանա, որ Նիկոլի նշանակած ՍԴ դատավորներն աշխատելու են իր համար, սակայն փաստը մնում է փաստ` սորոսական թիմը դուրս է եկել Նիկոլի դեմ, եւ դրա պատրվակը ՍԴ նոր դատավորներն են: Սակայն այդ պատմության մեջ նաեւ ստվերային շահող կա: Ժպտերեսիկ «դեկորատիվ» նախագահ Արմեն Սարգսյանը: Թեեւ նրա անվան վրա քայլասերվածները ցեխոտ ոտքեր սրբեցին ՍԴ դատավորների թեկնածուների քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, նա ՍԴ անցկացրեց իր մարդուն` Արթուր Վաղարշյանին:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ԱՆՑԱՆ ԲԱՑ ԳՐՈՀԻ

Թեեւ Նիկոլը փորձում է ձեւանալ, թե Սորոսի հետ կապ չունի, սակայն Սորոսի Լարիսը Պետրոսի ուղիղ եթերում մատնեց իրենց կապերի բազում գաղտնիքներ: Ու «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանն արձանագրում է. «Իշխանության սորոսական թեւը ֆաս հրամանով գրոհում է իշխանության մյուս թեւերի վրա: Դիտեք սորոսական լրատվամիջոցներով օլիգարխ Սորոսի վարձկանների հարցազրույցների շարաններ, որոնցում քննադատվում է իշխանությունը սորոսական պիղծ օրակարգից շեղվելու համար: Տեղեկացնեմ, որ հաջորդիվ լինելու է Ստամբուլյան կոնվենցիայի հաստատման գործընթացը նորընտիր ՍԴ-ի կողմից, իսկ հաջորդ քայլով Ստամբուլյանը բերելու են ԱԺ վավերացման»:

Նույն գործընթացի շրջանակներում է նաեւ չհայ Կարպիս Փաշոյանի ահազանգը նիկոլական դիկտատուրայի մասին. «Դեռեւս վեց ամիս առաջ էի ասում, որ այս իշխանությունները չեն պատրաստվում որեւէ լուրջ փոփոխություն իրականացնել դատական համակարգում, պարզապես «Սերժի» դատավորները փոխարինվում են «Նիկոլի դատավորներով» եւ վերջ: Մեծ հաշվով, ամբողջ գործընթացը` ձախողված հանրաքվեից մինչեւ պառլամենտական ներկայիս քվեարկություններ, ընդամենը քաղաքական կեղծիք է: Կեղծիք, որի հիմքի վրա ամրապնդվում է Նիկոլ Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը: Հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ ինձ տարատեսակ պիտակումներ կպցնող աշխուժակներն ու ֆեյսբուքյան մտավորականները, հիմա եկել ու նույն բանն են կրկնում: Դե, ինչ ասեմ, վայելեք ձեր նոր Սահմանադրական դատարանն առանց Հրայր Թովմասյանի, բայց Հրայր Թովմասյանի հետ»:

Ըստ էության, խորանում է Նիկոլի մեկուսացումը: Նա այլեւս օտար է ե՛ւ ռուսների, ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ «հեղափոխականների», ե՛ւ «հակահեղափոխականների» համար, երբեմնի յուրայինները նույնպես դարձել են օտար: Չկա նաեւ հանրային աջակցություն, աջակից մնացել են միայն Քիսո Հալաջյանի պես հոգեբուժական դեպքերը...

Այդպիսին է բոլոր նրանց ճակատագիր, ովքեր գավառական «շուստրիությամբ» փորձում են խաղալ մի քանի լարի վրա, դա միշտ ավարտվում է բոլորի անվստահությամբ եւ բոլորից հարվածներ ստանալով: Միակ բանը, որը կօգնի նրան մի քիչ էլ ձգել` իր ախոյանների թիմերի անհաղթահարելի անտագոնիզմն է: Զորօրինակ, գրեթե անհնարին է պատկերացնել, որ հանրապետականները եւ քոչարյանականները դաշնակցեն սորոսականների հետ: Սակայն միանգամայն պատկերացնելի է, որ ազգային ուժերը կմիավորվեն քայլասերված խունտայի դեմ պայքարում: Քանզի Նիկոլը հոժար կամքով չի գնա, նրան հնարավոր է միայն վռնդել: Այլ հարց է, թե ինչ գին ստիպված է լինելու վճարել ազգը նիկոլասորոսական համավարակից ազատվելու համար: Քանզի այս 30 ամսվա ընթացքում Հայաստանի գործնականում բոլոր դեգեներատիվ տարրերը ստացան իշխանական լծակներ: Իսկ տականքը միշտ էլ ատամներով կառչում է իշխանությունից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միությունՉեմպիոնների լիգայի հանդիպման գլխավոր մրցավարն առաջին անգամ կին է լինելու Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունըՀայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմը ԱԱ-ումԳեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցնում են հացադուլը. չեն մերժել ԿաթողիկոսինԼաչինի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակԱմենայն Հայոց կաթողիկոսի հորդորով վարչապետի հրաժարականը պահանջողները դադարեցնում են հացադուլը«Գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ. հրամանատար չենք ունեցել». Դավիթը փրկվել է, բայց եղբայրն անհետ կորել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода