Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Վերլուծություն

Երվանդ Խունդկարյանը` 84, Արթուր Վաղարշյանը` 86, Էդգար Շաթիրյանը` 85 քվե: ԱԺ-ում տեղի ունեցավ «ՍԴ դատավորների ընտրություն» կոչվող կրկեսային ներկայացումը: Երեք պրոֆեսիոնալ իրավագետ իրենց պատվից ցածր չհամարեցին ներկայանալ թյուրիմացաբար Ազգային ժողով կոչվող անգրագիտանոցը եւ քայլասերվացների քվեներով ձեռք բերել Նիկոլի կողմից օրինական տերերից գողացված Բարձր դատարանի թիկնոցները:

 

ԱՅԼԵՎՍ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐ

Այն, որ ՍԴ դատավորների տեղերը թափուր էին մնացել պետական հանցագործության, սահմանադրական կարգի տապալման արդյունքում, ամենեւին էլ նորություն չէ: Իզուր չէ, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը, որը հավասար էր հանցակցության: Սակայն հարգելի բարձրակարգ իրավաբանները գերադասեցին աչք փակել այն հանգամանքի վրա, որ քվեարվելը նույնպես հանցակցություն է: Ու Ալեն Սիմոնյանի լպիրշ ցինիզմով արված հայտարարությունը, որ բացառված է Հրայր Թովմասյանի վերընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում, պարզ ճշմարտություն է: Անշուշտ, Սիմոնյանը հարկ չի համարում հիշել այնպիսի իրավական կատեգորիայի մասին, ինչպիսին է ՍԴ անկախությունը, քանզի այդ երեքը ի բնե այլեւս չեն կարող անկախ լինել, եւ դա այլեւս կապ չունի ո՛չ նրանց պրոֆեսիոնալիզմի, ո՛չ ունեցած կենսագրության, ո՛չ էլ անցյալում ունեցած լավ կամ վատ համբավի հետ: Նրանք այլեւս նույն շղթայով կապված են քայլասերված խունտայի սայլին, նրանցից մի փոքր քիչ կապված է ձրիակերի կյանքով ապրած Վահե Գրիգորյանը: Ու այս չորսը միանշանակ կհամաձայնեն սահմանադրական ճանաչել ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան, ե՛ւ այլ անընդունելի միջազգային համաձայնագրերը, ե՛ւ Արցախի հարցով ցանկացած պարտվողական փաստաթողթ: Իհարկե, ավելի արդար կլիներ, որ իրավաբանների փոխարեն ՍԴ դատավոր կարգվեին Վահագն Հովակիմյանը, Կարաբինան մեկ էլ ամբողջ Ֆեյսբուքի ծաղրի առարկա դարձած ոստիկանը, որը քաղաքացուն տուգանել էր ընկույզ ուտելու պահին դիմակը հանելու համար` պնդելով, որ ընկույզը ուտելիք չէ... Այդպիսի կազմն ավելի ներդաշնակ կլիներ Նիկոլին ու նիկոլականներին, համ էլ, եթե ապագայում Եվրադատարանը ապօրինի ճանաչի ՍԴ դատավորների` հանցավոր ճանապարհով բռնի պաշտոնանկությունը, ավելի լավ կնայվեր տիպիկ հեղափոխական ոչմիբանների վտարումը ՍԴ աշխատասենյակներից...

Այո՛, անընդունելի եւ դավաճանական իրավական ակտերի «սահմանադրականության» ճանաչման ճանապարհը բաց է, խունտային մնում է միայն ՍԴ լեգիտիմ դատավորներից մեկ-երկուսին «կոտրելու» հարցը լուծել: Սակայն օդում կախված մնաց հետեւյալ հռետորական հարցադրումը` այդ ինչո՞վ են Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը «հին», իսկ, օրինակ, Երվանդ Խունդկարյանը` նոր: Ի դեպ, որոշ շրջանակների համար դա դարձավ ոչ թե հռետորական, այլ ողբերգական հարց: Այսպես, Սաքունցը (հայցում ենք ընթերցողի ներողամտությունն այդ հայհոյական անունը հիշատակելու համար) հայտարարում է, որ եկել է հեղափոխությունը «իմքայլականներից» պաշտպանելու փուլը, իսկ թրքասեր լեւոնական Արմեն Մարտիրոսյանը ողբերգական պաթոսով բացականչում է. «Հայաստանի համար այլեւս անհանգստանալու բան չկա, այսօր Հայաստանի ժողովրդավարությունը մեռավ, իսկ մեռելների համար չեն անհանգստանում: Մարտի 1-ի կրկնության դեպքում մենք կունենանք ՍԴ նույն որոշումը: Էլի հույսներս մենք ենք: Էլի մեր մարմիններով պիտի պաշտպանենք Հայաստանը ոչ միայն թուրքերից, այլեւ, ինչպես ավելի հաճախ, հայերից: Նման անմեղսունակության չէի սպասում: ՍԴ-ն կաշխատի: Ռոբի համար: Մեր դեմ: Կեցցե «ԻՐ ՔԱՅԼԸ»: Այդ վայ-վույին ձայնակցում է եւ գրանտասեր Բորիս Նավասարդյանը. «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը շատ կզարմանա, երբ իմանա, որ Նիկոլի նշանակած ՍԴ դատավորներն աշխատելու են իր համար, սակայն փաստը մնում է փաստ` սորոսական թիմը դուրս է եկել Նիկոլի դեմ, եւ դրա պատրվակը ՍԴ նոր դատավորներն են: Սակայն այդ պատմության մեջ նաեւ ստվերային շահող կա: Ժպտերեսիկ «դեկորատիվ» նախագահ Արմեն Սարգսյանը: Թեեւ նրա անվան վրա քայլասերվածները ցեխոտ ոտքեր սրբեցին ՍԴ դատավորների թեկնածուների քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, նա ՍԴ անցկացրեց իր մարդուն` Արթուր Վաղարշյանին:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ԱՆՑԱՆ ԲԱՑ ԳՐՈՀԻ

Թեեւ Նիկոլը փորձում է ձեւանալ, թե Սորոսի հետ կապ չունի, սակայն Սորոսի Լարիսը Պետրոսի ուղիղ եթերում մատնեց իրենց կապերի բազում գաղտնիքներ: Ու «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանն արձանագրում է. «Իշխանության սորոսական թեւը ֆաս հրամանով գրոհում է իշխանության մյուս թեւերի վրա: Դիտեք սորոսական լրատվամիջոցներով օլիգարխ Սորոսի վարձկանների հարցազրույցների շարաններ, որոնցում քննադատվում է իշխանությունը սորոսական պիղծ օրակարգից շեղվելու համար: Տեղեկացնեմ, որ հաջորդիվ լինելու է Ստամբուլյան կոնվենցիայի հաստատման գործընթացը նորընտիր ՍԴ-ի կողմից, իսկ հաջորդ քայլով Ստամբուլյանը բերելու են ԱԺ վավերացման»:

Նույն գործընթացի շրջանակներում է նաեւ չհայ Կարպիս Փաշոյանի ահազանգը նիկոլական դիկտատուրայի մասին. «Դեռեւս վեց ամիս առաջ էի ասում, որ այս իշխանությունները չեն պատրաստվում որեւէ լուրջ փոփոխություն իրականացնել դատական համակարգում, պարզապես «Սերժի» դատավորները փոխարինվում են «Նիկոլի դատավորներով» եւ վերջ: Մեծ հաշվով, ամբողջ գործընթացը` ձախողված հանրաքվեից մինչեւ պառլամենտական ներկայիս քվեարկություններ, ընդամենը քաղաքական կեղծիք է: Կեղծիք, որի հիմքի վրա ամրապնդվում է Նիկոլ Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը: Հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ ինձ տարատեսակ պիտակումներ կպցնող աշխուժակներն ու ֆեյսբուքյան մտավորականները, հիմա եկել ու նույն բանն են կրկնում: Դե, ինչ ասեմ, վայելեք ձեր նոր Սահմանադրական դատարանն առանց Հրայր Թովմասյանի, բայց Հրայր Թովմասյանի հետ»:

Ըստ էության, խորանում է Նիկոլի մեկուսացումը: Նա այլեւս օտար է ե՛ւ ռուսների, ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ «հեղափոխականների», ե՛ւ «հակահեղափոխականների» համար, երբեմնի յուրայինները նույնպես դարձել են օտար: Չկա նաեւ հանրային աջակցություն, աջակից մնացել են միայն Քիսո Հալաջյանի պես հոգեբուժական դեպքերը...

Այդպիսին է բոլոր նրանց ճակատագիր, ովքեր գավառական «շուստրիությամբ» փորձում են խաղալ մի քանի լարի վրա, դա միշտ ավարտվում է բոլորի անվստահությամբ եւ բոլորից հարվածներ ստանալով: Միակ բանը, որը կօգնի նրան մի քիչ էլ ձգել` իր ախոյանների թիմերի անհաղթահարելի անտագոնիզմն է: Զորօրինակ, գրեթե անհնարին է պատկերացնել, որ հանրապետականները եւ քոչարյանականները դաշնակցեն սորոսականների հետ: Սակայն միանգամայն պատկերացնելի է, որ ազգային ուժերը կմիավորվեն քայլասերված խունտայի դեմ պայքարում: Քանզի Նիկոլը հոժար կամքով չի գնա, նրան հնարավոր է միայն վռնդել: Այլ հարց է, թե ինչ գին ստիպված է լինելու վճարել ազգը նիկոլասորոսական համավարակից ազատվելու համար: Քանզի այս 30 ամսվա ընթացքում Հայաստանի գործնականում բոլոր դեգեներատիվ տարրերը ստացան իշխանական լծակներ: Իսկ տականքը միշտ էլ ատամներով կառչում է իշխանությունից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըԿորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել . «Ժողովուրդ»ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода