«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք «Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր Իրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Սենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան «Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունը Այլընտրանքային լուրեր 24.09.20


Առանց այցելու, արդի թանգարանը չի կարող իրականացնել իր առաքելությունը

Մշակութային

Հայաստանի պատմության թանգարանն այն ազգային նշանակության հաստատությունն է, որն առաքելություն ունի հանրային կրթադաստիարակչական գործընթացով փոխել մարդու աշխարհայացքը եւ ծառայել մեր ժողովրդին:Պանդեմիան ինչպե՞ս անդրադարձավ թանգարանի վրա, ի՞նչ խնդիրներ եւ ծրագրեր ունի այսօր մեր կարեւորագույն մշակութային օջախներից մեկը: Ահա այս թեմայի շուրջ ծավալվեց մեր զրույցը Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Պողոսյան, պանդեմիան ինչպե՞ս անդրադարձավ պատմության թանգարանի վրա:

- Պանդեմիան, ինչպես բոլոր ոլորտների, այնպես էլ թանգարանների վրա իր ազդեցությունն ունեցավ: Թանգարանները բավականին երկար ժամանակ փակ մնացին, իսկ առանց այցելելու, արդի թանգարանը չի կարող իրականացնել իր առաքելությունը:

- Իսկ արտաբյուջե՞ն…

- Այցելուների քանակով եւ նաեւ նրանց ներգրավման միջոցով է ձեւավորվում  թանգարանների որոշակի միջոցներ, որոնք շատ կարեւոր են լրացնելու այն ֆինանսական բացերը, որոնք պետք են թանգարանի առջեւ եղած խնդիրները լուծելու համար: Այս առումով շատ ողջունելի էր, որ թանգարանները նույնիսկ այս պայմաններում հնարավորություն ունեցան վերաբացվելու եւ, բնականաբար, բոլոր թանգարաններն էլ հասկանում էին, որ վերաբացումը լինելու է որոշակի պայմաններով: Եվ մեր թանգարանը եւս վերաբացվեց անմիջապես պարետի համապատասխան ցուցումներից հետո: Արագ փորձեցինք ապահովել այն բոլոր միջոցները, որոնք ըստ ցուցումների անհրաժեշտ են, որպեսզի ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ այցելուների անվտանգությունն ապահովվի:

- Աշխատակիցները թեսթավորում անցե՞լ են:

- Աշխատակիցները թեսթավորում են անցել և, փառք Աստծո, աշխատող անձնակազմի մոտ չի հայտնաբերվել այդ հիվանդությունը :

- Իսկ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցնե՞րը:

- Ռիսկային գոտում գտնվող աշխատակիցներին մենք հնարավորություն ենք տվել հեռավար աշխատել, իսկ եթե հնարավոր չէ, որոշակի ժամանակով հարկադիր պարապուրդի մեջ լինել` պահպանելով աշխատավարձը:

- Թեմատիկ բովանդակությամբ միջոցառումներ կազմակերպո՞ւմ եք:

- Այո, մեր աշխատակիցների, հետազոտողների ներգրավմամբ եւ նաեւ թանգարանների հավաքածուների հիման վրա նախաձեռնեցինք ամեն շաբաթ մեկ առարկայի  բանախոսություն` հինգից-տաս հոգանոց խմբերի համար:

- Նախորդ շաբաթ ինչի՞ն եք անդրադարձել:

- Նախորդ շաբաթվա թեման Գեղարոտի հնավայրից գտնված բրոնզեդարյան հետաքրքիր ամբողջական պահպանված կրծքազարդն էր, որը հնագետների կարծիքով եզակի է: Եվ պեղող հնագետը, պատմական գիտությունների դոկտոր` Ռուբեն Բադալյանը, ցուցասրահում հնարավորություն տվեց մեզ` մեր այցելուներին հաղորդակցվել այս հետաքրքիր մշակութային արժեքի հետ: Պարզել նրա կապերը այլ նմանատիպ իրողությունների  հետ: Այստեղ մենք պահում ենք շուրջ չորս հարյուր հազար մշակութային արժեք, որից երկուսից երեք տոկոսն է ցուցադրված: Բայց այդքանն էլ է խիտ ներկայացված ցուցասրահներում, որպեսզի այցելուները կարողանան իրենց ուշադրությունը հատ առ հատ կենտրոնացնել բոլոր այն հետաքրքիր մշակութային իրողությունների վրա, որոնք ներկայացված են: Իսկ արդի թանգարանը պետք է վերածվի մի հարթակի, որտեղ առավել նպատակային փոխանցվեն գիտելիքներ եւ փորձառություն:

- Թանգարանն այսօր ի՞նչ առաջնահերթ խնդիրների առջեւ է կանգնած:

- Մոտակա օրերին թանգարանում սկսվելու է շինարարական գործընթաց, որը պետական միջոցների հաշվին է լինելու: Թանգարանն ունի օդափոխության, ջերմախոնավային համակարգի խնդիր, որը շատ կարեւոր է թանգարանների համար:

- Հետագա լուծվելի խնդիրնե՞րը որոնք են:

- Մեր թանգարանը գտնվում է հին շենքում: Այս շենքը 20-րդ դարի  առաջին տասնամյակներում է կառուցվել եւ արական գիմնազիայի շենքն էր, որի առանձին հատվածներ կարիք ունեն անընդհատ ամրացվելու: Իհարկե, ամբողջ համալիրը չի այդ ժամանակաշրջանից, որովհետեւ վերակառուցումներ, ավելացումներ են եղել: Բայց կոնկրետ Հայաստանի պատմության թանգարանի դեպքում այս խնդիրը եւս շատ կարեւոր հարց է, որը պետք է լուծվի: Կարիք կա ունենալու նորովի կառուցված թանգարանային չափանիշներին համապատասխան, պահպանողական, հետազոտական կենտրոն, որտեղ նաեւ կենտրոնացված կլինեն մեր հավաքածուները եւ դրա հետ կապված պահպանման եւ վերականգնման ենթակառուցվածքները, որոնք եւս շատ կարեւոր են: Փոքր տարածքում շատ բարդ է աշխատել այսպիսի ազգային նշանակության հավաքածուի հետ կապված:

- Վերականգնման լաբորատորիան ի՞նչ վիճակում է:

- Վերականգնման լաբորատորիան ունի երկու ոչ մեծ աշխատասենյակներ, որտեղ մեր մասնագետները զբաղվում  են խեցեղենի, մետաղյա իրերի, գործվածքի վերականգնմամբ, որոնց հետ կապված էլ  խնդիրներ ունենք նոր տեխնիկական միջոցների, տեխնոլոգիաների: Որոնք թույլ կտան այս աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու:Եվ մյուս հարցն էլի տարածքի հարց է: Համապատասխան տարածք է պետք, որպեսզի այս լաբորատորիայում կարողանան պատշաճ կերպով իրականացնել վերականգնման աշխատանքները:

- Լաբորատորիան շատ աշխատողներ ունի՞:

- Ոչ այնքան, ինչքան որ պետք է այսպիսի հավաքածու պահպանելու համար: Բայց նաեւ լավ է, որ գոնե կան այս փոքրաթիվ մեկ տասնյակի չհասնող աշխատողները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հասցնեն փրկել ոչնչացումից մեր մշակութային արժեքները:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Առաջիկայում առաջին մեծ խնդիրն այդ օդափոխության համակարգի ներդրման հետ կապված բավականին բարդ շինարարական գործընթացները հաղթահարելն է, որին պետք է թանգարանի ողջ անձնակազմը ներգրավվի: Որովհետեւ, մեր թանգարանում  ցուցադրում են ամենատարբեր ծավալի առարկաներ, եւ տեղափոխումը, շինհրապարակի ապահովումը, դրանց պահպանումն ու անվնաս միջավայրի ստեղծումն այդ առարկաների շուրջ շինարարության հետ բավականին բարդ խնդիր է:  Հետագայում նախատեսում ենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ:

- Սեպտեմբերի 21-ի հետ կապված միջոցառում կազմակերպելո՞ւ եք:

- Քանի որ մոտենում է սեպտեմբերի 21-ը, դրա հետ կապված, որոշակի միջոցառումներ ենք ծրագրել:Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, որովհետեւ այս միջոցառումները կազմակերպման փուլում են:

- Այսօր գիրք են հրատարակում, որտեղ Արեւմտայն Հայաստանն անվանում են Անատոլիա, որպես Պատմության թանգարանի տնօրեն, Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

- «Անատոլիա» անվանը դեմ չեմ, բայց դեմ եմ, որ Արեւմտյան Հայաստանը եւ Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է «Արեւելյան Անատոլիա» անվամբ,  որը նաեւ մեր պատմաբանների կողմից պետք հստակ եւ միանշանակ ներկայացվի միջազգային գիտական հանրությանը` որպես կեղծ տեսությունների եւ տերմինաբանության դեմ պայքար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք«Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիրԻրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունըՍենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել ՄարտիրոսյանՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբՍմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան«Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունըԱվելորդ անգամ լրատվամիջոցին դատական պատասխանատվության են ենթարկում. փաստաբան Այլընտրանքային լուրեր 24.09.20Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացելԵվա Ռիվասը` կուրծքն ընդգծող զգեստով. ԼուսանկարԵրբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին. Արտակ ԶաքարյանԱրևիկ Ուդումյանը երեխայի է սպասում. ԼուսանկարԱկանավոր ուռուցքաբանը նշում է քաղցկեղի կանխարգելման բոլոր միջոցները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրըԱյսօր Ծովի համաշխարհային օրն էՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը ակնհայտ սպառնում է մեր երթի մասնակիցներին. Վահան Բաբայան«Այդքան դաժան ինձ հետ առաջին անգամ էին վարվում». Արտակ Վարդանյանը` 31-ամյակի անակնկալների և ընտանիք կազմելու ցանկության մասինԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է ներկայացրելՀոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքըԿայացավ ֆուտբոլային հանդիպում Blind football-ի ձևաչափովՎլադիմիր Պուտինին առաջադրել են համաշխարհային Նոբելյան մրցանակիԵԼ. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղումԿորոնավիրուսից երկու զինծառայող է մահացելՎազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն Պատվաստանյութի ձեռք բերման համար բանակցություններ են վարվում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ` միջազգային այլ գործընկերների հետ. ԱՆ պաշտոնական պատասխանըԻսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրըԱրթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. Գլխավոր դատախազությունը հայտնել է պատճառըԹույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը «Թուրքիան հավաքագրում է վարձկանների». Նարեկ ՄալխասյանՀայ-ռուսական հարաբերությունները լրիվ downgrade վիճակում են. Արմեն ԱշոտյանԼուկաշենկոն հայտնել է, որ ինքը մեծ նշանակություն չի տալիս իր երդմնակալության արարողությանըԱրձակագիրը` սերիալների մասինՄարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին. Ներսես ԵրիցյանՍԴ-ում նախագահի թեկնածու դեռ չի առաջադրվել. Էդգար ՇաթիրյանՏեսանյութ չկա, որտեղ Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ․ փաստաբանԳագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել. Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի դիմացՀայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են ծանրոցների փոխադրման սակագներըՀՀԿ-ն պատրատասվում է համագումարին․ Վահրամ ԲաղդասարյանՆիկոլ Փաշինյանը կշարունակի «սիրել» Սամվել Ալեքսանյանին Նոր սկանդալ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջևՊաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ սեվ կատու է անցելՀայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համարԻնչու ԱԱԾ-ն չի տեսնում մաքսանենգ սիգարետների գործըLIVE. Բողոքի ակցիաներ` կառավարության դիմացՀրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվի իր փորձով Այն գաղտնի պատճառը, թե ինչու Գալոյանին չեն նշանակում Տնտեսագիտական ռեկտոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода