«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք «Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր Իրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Սենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան «Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունը Այլընտրանքային լուրեր 24.09.20


Իշխանությունները բացարձակ անհաղորդ են ազգաբնակչության բողոքները լսելուն. Իվետա Տոնոյան

Նորություններ

Ներքաղաքական զարգացումների, խոստացված հանրահավաքի եւ նախկինների ու ներկաների հետ համագործակցության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

- Տիկին Տոնոյան, վերջապես ե՞րբ տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոստացած հանրահավաքը:

- Ժամկետների հետ կապված այս պահին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Այս պահին պարոն Ծառուկյանը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումների շարք է անցկացնում, արդեն իսկ չորս մարզերում` Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ եւ Արագածոտն, հանդիպումներ անցկացրել ենք կուսակցական ակտիվի եւ մեր հայրենակիցների հետ: Երբ բոլոր մարզերում եւ քաղաքամայր Երեւանում հանդիպումների շարքը կավարտվի, եւ հանրագումարի կբերվեն բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեր ազգաբնակչությանը, եւ որոնց բացահայտմանն ի սկզբանե միտված է եղել այս հանդիպումների շարքը, այդ ժամանակ կձեւավորվի արդեն հանրահավաքի ե՛ւ օրակարգը, եւ, բնականաբար, ժամկետների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Սոնա Ղազարյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե մինչեւ այս պահը որեւէ բովանդակային բան չի լսել ԲՀԿ-ից, չի կարողանում վերծանել Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը եւ առհասարակ` նշում է, որ իր համար անհասկանալի է ԲՀԿ-ի հանրահավաք անելու օրակարգը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ ցավում եմ, որ տիկին Ղազարյանը ընկալունակության հետ կապված խնդիրներ ունի եւ դժվարանում է հասկանալ, թե ինչ է ասում ԲՀԿ-ն, որովհետեւ թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ թե՛ կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանը առավել քան հստակ շարադրել են բոլոր այն քայլերը, որոնցով մենք այսօր հանդես ենք գալիս: Մենք ասել ենք, որ համապետական այցելությունների շարք ենք նախաձեռնել, որի նպատակն է մեր ազգաբնակչության խնդիրներին ծանոթանալ եւ պարզել, թե ինչ գործիքակազմով կարող ենք նրանց խնդիրների լուծման ճանապարհներ նախանշել: Այս գործընթացում օգտագործելու ենք օրենքով մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները: Մեր նպատակն է թե՛ խորհրդարանում բարձրաձայնելով, թե՛ հանրահավաքի միջոցով մեր ազգաբնակչության ձայնը լսելի դարձնել, որովհետեւ այսօր կառավարությունը շատ ցայտուն կերպով ապացուցում է, որ բացարձակապես անհաղորդ է մեր ազգաբնակչության ամենատարբեր շերտերի կողմից բարձրաձայնող խնդիրներին: Յուրաքանչյուր օր ականատես ենք դառնում կառավարության դիմաց տարբեր խմբերի ներկայացուցիչների բողոքի ակցիաների` կլինեն դրանք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ներկրողներ, արտահանողներ: Հազարավոր քաղաքացիներ յուրաքանչյուրն իր բողոքի ձայնն է բարձրացնում, սակայն իշխանությունները բացարձակ անհաղորդ են այդ բողոքները լսելուն, եւ շատ հաճախ անգամ կառավարությունից որեւէ մեկը չի բարեհաճում ներքեւ իջնել եւ զրուցել այդ մարդկանց հետ ու փորձել ինչ-որ կերպ լուծման ուղիներ նշել:

Այսինքն` հանրահավաքի օրակարգում այդ խնդիրների բարձրացո՞ւմն է լինելու, թե՞ 100 տոկոսանոց կառավարության փոփոխությունն, ինչպես հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:

– Դրանք ոչ թե մեկը մյուսին հակասող, այլ մեկը մյուսին շարունակող գործընթացներ են: Դեռեւս հունիսի 5-ին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ բազմաթիվ ոլորտներում իշխանությունների եւ կառավարության տապալած քաղաքականությունը մեզ հիմքեր է տալիս պահանջելու կառավարության 100 տոկոսանոց կազմի փոփոխություն: Եվ մեր որեւէ հնչեցրած մտքից եւ գաղափարից որեւէ հետքայլ չենք արել: Քաղաքականության մեջ որեւէ գործընթաց չի լինում միանգամից, մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով, ներկայացնում ենք բոլոր այն խնդիրները եւ փաստացի հիմնավորված ներկայացնում ենք այդ ձախողումներն ու տապալումները` կլինեն դրանք առողջապահության ոլորտում, կրթության, գյուղատնտեսության, թե` տնտեսության: Մենք մեր հանդիպումների ընթացքում ազգաբնակչությունից ստանում ենք խնդիրների առատության առումով բացասական ազդակներ եւ, բնականաբար, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժ, մեր նպատակն է դրանք իշխանություններին լսելի դարձնել եւ ակնկալել, որ ինչ-որ մի պահի ադեկվատության եւ տրամաբանության մեջ  իշխանությունները կփորձեն մեր բարձրաձայնած խնդիրներին լուծում տալ: Անձնական խնդիրները եւ քաղաքական նպատակահարմարությունները մի կողմ թողնելով` պետք է փաստենք, որ իսկապես շատ լուրջ խնդիրներ ունենք, որոնց բախվում են մեր հարյուրհազարավոր հայրենակիցները:

– Իրականում ինչո՞ւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոնց հետ ԲՀԿ-ն համագործակցում է, չեն միանում հանրահավաք անելու նախաձեռնությանը, հատկապես, որ իրենց պահանջներն էլ նույնն են: Ինչ-որ խնդիրնե՞ր կան, ամբիցիանե՞ր են բանեցնում, պարզապես, ամեն ուժ փորձում է ի ցույց դնել իր հնարավորություննե՞րը, թե որքան մարդ կարող է դուրս բերել փողոցում:

– Որեւէ չմիանալու խնդիր չկա, մենք եռյակի ձեւաչափում ունենք շատ ակտիվ գործակցություն մեր գործընկերների` թե՛ «Հայրենիք», թե՛ ՀՅԴ կուսակցությունների հետ: Հանրահավաքի ժամկետների եւ օրակարգի հետ կապված ներկայումս կազմակերպչական աշխատանքների իրականացման փուլում ենք: Առավել քան վստահ եմ, որ այն պահին, երբ հանրահավաքի օրակարգը կհռչակվի եւ ժամկետները կհստակեցվեն, անհրաժեշտության եւ նպատակահարմարության դեպքում`  եռյակի մեր գործընկերները կլինեն մեր կողքին: Այնպես որ, հավատացնում եմ ձեզ, որ որեւէ ինտրիգ, որեւէ խնդիր եռյակի ձեւաչափում մեր գործընկերների հետ չունենք:  Յուրաքանչյուր կուսակցությունից երկուական ներկայացուցիչ ներգրաված են եւ վեց հոգուց բաղկացած աշխատանքային խումբը շատ ակտիվորեն աշխատում է, ինքս այդ աշխատանքային խմբի անդամներից մեկն եմ: Այժմ մենք բազմաթիվ ուղղություններով շատ ակտիվ գործունեություն ենք ծավալում: Մի կողմից` վարչական դատարանում վիճարկում ենք պարետի դիմակ կրելու պարտադրության վերաբերյալ որոշման իրավական լինելու հանգամանքը, որ պարետը նման որոշում կայացնելու իրավունք չուներ: Մյուս կողմից օրենսդրական նախաձեռնություն է համատեղ ջանքերով մշակվել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ հույս ունեմ, որ առաջիկայում, բնականաբար, հանձնաժողովում քննարկելուց հետո` արդեն խորհրդարանը քննության կառնի այն, որով մենք «համաներում» ենք առաջարկում իրականացնել արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում իրականացված տուգանքների մասով: Խոսքը ոչ միայն դիմակներ կրել-չկրելուն առնչվող տուգանքաներին է վերաբերում, այլ նաեւ արտակարգ դրության ժամանակ այս կամ այն դրույթը խախտելու համար բազմաթիվ տնտեսվարողների աստղաբաշխական` 500-700 հազար դրամ տուգանքներ են շռայլվել պետության կողմից:  Մոտավորապես իրավական  82 հազար ակտ է կազմվել այս ժամանակահատվածում եւ, փաստորեն, այդքան անհատ եւ կազմակերպություն տուգանվել է:

Իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի փոխարեն` ինքը կամաչեր նախկին իշխանությունների հետ կոալիցիա գնալու համար: Հետաքրքիր է` իսկ ԲՀԿ-ն չի՞ ամաչում կամ ափսոսում, որ երկու տարի առաջ համագործակցել է այսօրվա իշխանության հետ, ընդ որում` նույնիսկ կառավարությունում նախարարական պորտֆելներ եք ունեցել:

– Շատ ցավում եմ, որ շրիշակից էլ ցածր մակարդակի գնահատականներ եմ լսում մեր ելույթների, մեր հանդիպումների վերաբերյալ: Ինձ համար այլեւս դարձել է սովորական, որ պարոն Ծառուկլյանի ցանկացած տեսակի հայտարարությունից կամ հանդիպումից հետո` «Իմ քայլը» խմբակցության անդորրը խաթարվում է: Մյուս կողմից էլ, իհարկե, ուրախ եմ, որ, փաստորեն, մենք կարողանում ենք քաղաքական օրակարգ թելադրել եւ իրենց ամբողջ ներուժը օգտագործում են մեզ քննարկելու եւ հակադարձելու վրա: Ինչ վերաբերում է ամաչել կամ չամաչելուն` սկսեմ նրանից, որ տիկին Ղազարյանը քաղաքականության մեջ դեռեւս նորելուկ է եւ, միգուցե, քաղաքական գործընթացներին շատ լավ չի տիրապետում: Սակայն, համենայնդեպս, պետք է գոնե Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործակցության մասին հուշագիրը նա լավ հիշեր: Այն ժամանակ հենց իրենց քաղաքական ուժի ղեկավարը «Բարգավաճ Հայաստանի» հետ գործակցության հուշագիր է ստորագրել: Այնպես որ, այս դեպքում պետք չէ անցյալի վերհուշներով տարվել, փորձել հանրության մեջ մանիպուլիացիաների միջոցով մեզ կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ: Եղել են քաղաքական գործընթացներ, եւ եղել է որոշակի գործակցություն, այնուհետեւ «Բարգավաճ Հայաստանն» այլեւս նպատակահարմար չի գտել եւ դադարել է այդ գործակցությունը: Խոսքը նախորդ իշխանությունների մասին է, իսկ այս դեպքում, կարծում եմ, տիկին Ղազարյանը շատ լավ կաներ, որպեսզի ավելի ոչ վաղ անցյալի գործակցություններին անդրադառնար: Ամեն դեպքում, կարեւորը ներկան է, ապրում ենք ներկայով եւ հույս ունենք, որ այն գործընթացները, որոնք հիմա իրականացնում ենք, մեր ազգաբնակչության ներկայից ավելի լավ ապագա է երաշխավորելու:

Միանալո՞ւ եք սեպտեմբերի 16-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

– Խմբակցությունում դեռեւս այդ հարցը չենք քննարկել, սակայն միանշանակ է, որ մեր կրթության ոլորտում արմատական փոփոխության անհրաժեշտություն կա: Իմ անձնական կարծիքը կարող եմ փոխանցել, որ հասունացած է այդ հրաժարականի պահանջը: Մինչեւ այս պահը չորս մարզերում մեր հանդիպումների ընթացքում  բազմաթիվ խնդիրների մասին են բարձրաձայնել մեր հայրենակիցները, որոնք հատկապես վերաբերում են հենց կրթության ոլորտում օր օրի ահագնացող  խնդիրներին: Խոսքը վերաբերում է կրթական նոր չափորոշիչներին. ուսումնական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմություն» առարկայի մեջ ներառելու, «Հայ գրականություն» առարկայի միջից «հայ» բաղադրիչը հանելու վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ ներկայումս դպրոցներում դիմակներ կրելու գործընթացի իրավաչափությանն ու նպատակահարմարությանը: Այնպես որ, ինքս ունեմ լրջագույն վերապահումներ, եւ այս համակարգում տեղի ունեցող խայտառակ իրադարձություններն ինձ բավարար չափով հիմքեր են տալիս անձնապես` այո, պահանջելու Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք«Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիրԻրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունըՍենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել ՄարտիրոսյանՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբՍմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան«Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունըԱվելորդ անգամ լրատվամիջոցին դատական պատասխանատվության են ենթարկում. փաստաբան Այլընտրանքային լուրեր 24.09.20Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացելԵվա Ռիվասը` կուրծքն ընդգծող զգեստով. ԼուսանկարԵրբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին. Արտակ ԶաքարյանԱրևիկ Ուդումյանը երեխայի է սպասում. ԼուսանկարԱկանավոր ուռուցքաբանը նշում է քաղցկեղի կանխարգելման բոլոր միջոցները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրըԱյսօր Ծովի համաշխարհային օրն էՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը ակնհայտ սպառնում է մեր երթի մասնակիցներին. Վահան Բաբայան«Այդքան դաժան ինձ հետ առաջին անգամ էին վարվում». Արտակ Վարդանյանը` 31-ամյակի անակնկալների և ընտանիք կազմելու ցանկության մասինԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է ներկայացրելՀոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքըԿայացավ ֆուտբոլային հանդիպում Blind football-ի ձևաչափովՎլադիմիր Պուտինին առաջադրել են համաշխարհային Նոբելյան մրցանակիԵԼ. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղումԿորոնավիրուսից երկու զինծառայող է մահացելՎազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն Պատվաստանյութի ձեռք բերման համար բանակցություններ են վարվում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ` միջազգային այլ գործընկերների հետ. ԱՆ պաշտոնական պատասխանըԻսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրըԱրթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. Գլխավոր դատախազությունը հայտնել է պատճառըԹույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը «Թուրքիան հավաքագրում է վարձկանների». Նարեկ ՄալխասյանՀայ-ռուսական հարաբերությունները լրիվ downgrade վիճակում են. Արմեն ԱշոտյանԼուկաշենկոն հայտնել է, որ ինքը մեծ նշանակություն չի տալիս իր երդմնակալության արարողությանըԱրձակագիրը` սերիալների մասինՄարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին. Ներսես ԵրիցյանՍԴ-ում նախագահի թեկնածու դեռ չի առաջադրվել. Էդգար ՇաթիրյանՏեսանյութ չկա, որտեղ Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ․ փաստաբանԳագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել. Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի դիմացՀայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են ծանրոցների փոխադրման սակագներըՀՀԿ-ն պատրատասվում է համագումարին․ Վահրամ ԲաղդասարյանՆիկոլ Փաշինյանը կշարունակի «սիրել» Սամվել Ալեքսանյանին Նոր սկանդալ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջևՊաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ սեվ կատու է անցելՀայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համարԻնչու ԱԱԾ-ն չի տեսնում մաքսանենգ սիգարետների գործըLIVE. Բողոքի ակցիաներ` կառավարության դիմացՀրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվի իր փորձով Այն գաղտնի պատճառը, թե ինչու Գալոյանին չեն նշանակում Տնտեսագիտական ռեկտոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода