Դավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սեպտեմբերի 23-ը պատմության մեջ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան «Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ Այլընտրանքային լուրեր 22.09.20 Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական է ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆ


«Ստեղծել ԱԺ 6-րդ գումարման աշխատանքների վերականգնման խորհուրդ». ՍԻՄ-ի առաջարկը 12 կուսակցություններին

Նորություններ

Հայաստանում ավարտվեց արտակարգ դրությունը, եւ դրան փոխարինելու եկավ կարանտինային շրջանը, որը կտեւի մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Ստեղծված իրավիճակի, ներքաղաքական զարգացումների եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ն «Ուրաթ երեկո» հաղորդման շրջանակում զրուցել է ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ II, V, VI գումարումների պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաբուխանյան, կարանտինով պահպանվում են գրեթե բոլոր հակահամաճարակային կանոնները, այդ թվում` բաց եւ փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել: Ըստ Ձեզ` կդիմանա՞ ժողովուրդն այս սահմանափակումներին եւս 4 ամիս:

– Այս անփորձ, դեղնակտուց սորոսականների իշխանությունը ոչ միայն տապալել է ազգային կյանքը, կրթությունը, այլ տապալել է բոլոր ոլորտները, այդ թվում` առողջապահությունը: Սարսափելի ծանր վիճակ ձեւավորվեց Հայաստանում նրանց անգրագիտության, իսկ գուցե նաեւ միտումի հետեւանքով: Այո՛, չեմ բացառում միտումը, որ Արսեն Թորոսյանի նման հակազգային երեւույթը միտումնավոր գնացել է դրան: Հակառակ դեպքում` եթե սա իր անգրագիտության կամ անպատրաստվածության, բթության հետեւանքը լիներ, նա պետք է արդեն վաղուց առնվազն հրաժարական տար կամ հեռացվեր պաշտոնից: Բայց նա մի բան էլ արտակարգ դրության ժամանակ արձակուրդ է գնում: Նախարարը կամ վարչապետը, որոնք պատասխանատու են այդ հատուկ դրությունից դուրս գալու համար` գնում են հանգստանալու, ինչպե՞ս կարելի է: Նույնն էլ Երեւանի քաղաքապետը, թեպետ քաղաքապետ անվանելն այդ ծաղրածուին, երեւի, սրբապղծություն կլինի: Այսօր տապալված է իրավական համակարգն ու տնտեսությունը. տնտեսական ցուցանիշները խայտառակ վիճակում են, իսկ Սահմանադրական դատարանը, ըստ էության, ոչնչացված է: Որպես ինստիտուտ` ՍԴ-ն այսօր անգործունակ է: Ո՞վ արեց այս ամենը, իհարկե` Նիկոլը, որպեսզի ուզուրպացնի իշխանությունն ամբողջութամբ եւ վերցնի իր ձեռքը: Պաշտոնական թվերով արտագաղթը շատացել է, ծնելիությունը` նվազել, մահերն ավելացել են: Նախորդ տարվա համեմատ` մոտ 2 հազար մարդ ավել է մահացել այս նույն ժամանակահատվածում: Նրանցից մոտ հազարը կորոնավիրուսի պատճառով, որն էլի այս իշխանության մեղքն է, որ Հայաստանն աշխարհում ամենավատ ցուցանիշներից մեկն ունի, եւ հազար հոգի էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով , որովհետեւ հիվանդանոցներում այլեւս ի վիճակի չէին  այլ հիվանդներին հետեւել, կամ հիվանդները վախենում էին գնալ հիվանդանոց: Ո՞վ պետք է պատասխան տա այդ մահերի համար: Այս իրավիճակում` այո, ժողովուրդը կարող է չդիմանալ, մանավանդ, որ մեզ սպասվում է ձմեռ, ամեն ինչի գները բարձրանում է, այս կառավարության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով մարդկանց բիզնեսները կործանվում են, մարդիկ զրկվում են աշխատանքից: Իսկ իրական աջակցություն գոյություն չունի: Ես չեմ ճանաչում մարդկանց կամ կազմակերպությունների, ովքեր ստացել են իրական աջակցություն` առանց ծանոթ-բարեկամ-խնամի խառնելու: Կոռուպցիան կտրուկ աճ է ունեցել բոլոր ոլորտներում:

– Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր, նախաձեռնություններ փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել` իրականացնելով հանրահավաքներ, երթեր եւ օրակարգում ունենալով սկսած նախարարների հրաժարականներից մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարական: ՍԻՄ կուսակցությունը ե՞ւս պահանջում է Փաշինյանի հրաժարականը, թե՞ այլ օրակարգ ունեք:

– Մենք կարող ենք հրաժարական պահանջել այն մարդուց, ով ընտրված է օրենքով սահմանված կարգով, իսկ Նիկոլը զավթել է իշխանությունը, յուրացրել է, հետեւաբար մեր կուսակցությունը պահանջում է ոչ թե հրաժարական, այլ` շատ վաղուց հայտարարել ենք, որ պետք է վերականգնել երկրում սահմանադրական կարգը: Խունտան, որը զավթել է իշխանությունը, պետք է հեռացվի, եւ դրա համար չպետք է դիմենք, խնդրենք նրանց, թե հրաժարական տվեք: Իսկ սահմանադրական կարգը վերականգնելու առաջին քայլը պետք է լինի օրինական 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների վերականգնումը, որն ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում: Ու այդ գնահատականը ոչ թե ես եմ տալիս, այլ տվել են բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, որոնք եղել են Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ե՛վ ԱՊՀ, ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ ու ցանկացած արեւմտյան դիտորդական կազմակերպություններ ու առաքելություններ բոլորն անխտիր ասել են, որ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունները եղել են օրինական եւ միջազգային ստանդարտներին համապատասխան: Նիկոլենց ձեռքում է իշխանությունն արդեն երկուսուկես տարի, որեւէ մի տեղ մինչեւ օրս չի ներկայացվել հակառակ փաստարկ, ավելին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մնացել է նույն կազմով: Իսկ եթե մնացել է, ուրեմն` մնացած խոսակցությունները, թե 2017-ի ընտրությունները կեղծ էին, վատն էին եւ այլն, դրանք ոչ մի արժեք չունեն: Մի 5 կամ 10 ձայն այս կամ այն կողմ լինելու մասին չէ խոսքը: Չկա ԿԸՀ-ի վերաբերյալ այդպիսի դիրքորոշում, այն շարունակեց աշխատել, ինչպես աշխատում էր նախկինում, հետեւապես 2017 թվականին ընտրված 6-րդ գումարման Ազգային ժողովը մինչ օրս հանդիսանում է միակ օրինական մարմինը, որի աշխատանքը պետք է վերականգնել: Մենք 2018 թվականի հոկտեմբերին ընդունել ենք օրենք, որով Ազգային ժողովն այն դեպքում, եթե նրա աշխատանքին սպառնում են այնպիսի անհաղթահարելի հանգամանքներ, որ այլեւս չի կարող բնականոն աշխատել, կարող է դադարեցնել իր աշխատանքը` մինչեւ այդ հանգամանքները վերանան: Այդ օրենքը ճանաչվել է սահմանադրական եւ, ի դեպ, այսօր այն գործում է: 2018-ի հենց հոկտեմբերին, երբ Նիկոլն իր մի քանի հազար «բոյեվիկներով» հարձակվեց Ազգային ժողովի վրա, խորհրդարանն այլեւս չկարողացավ իր բնականոն աշխատանքը շարունակել եւ ընդհատեց իր գործունեությունը, բայց այսօր պետք է այդ աշխատանքը սկսել վերականգնել: 6-րդ գումարման խորհրդարանում ներկայացված էին 12 կուսակցություններ (ՀՀԿ, «Ազգային միաբանություն», Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, «Ալյանս», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ այլն), այդ թվում` մեր կուսակցությունը` ՍԻՄ-ը, կարծում եմ` ժամանակի պահանջն է, որ ստեղծվի 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների վերականգնման խորհուրդ` յուրաքանչյուր կուսակցությունից մեկ կամ երկու ներկայացուցչի մասնակցությամբ: Երբ այդ խորհուրդը կվերականգնի 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, այնուհետեւ Ազգային ժողովն արդեն կստեղծի ժամանակավոր կառավարություն: Հասկանալի է, որ այս խառնաշփոթ վիճակում երկար գործել չի կարող նաեւ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ուստի` այդ ժամանակ կստեղծվի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն, որից հետո` իշխանությունը եւ ընդանրապես` երկրում իրավիճակը կվերադառնա սահմանադրական կարգի հունի մեջ, այդ թվում` կվերականգնվեն Սահմանադրական դատարանի ոչնչացված իրավունքները:

– Փաստորեն, առաջարկում եք ընդդիմադիր միասնական ճակատ ձեւավորել ոչ թե փողոցում, այլ իրավական դաշտո՞ւմ լուծել խնդիրը:

– Ցանկացած մարդ, ցանկացած ուժ պետք է ասի իր խոսքը փողոցում, բայց փողոցային գործողությունները պետք է զուգակցվեն իրավական, սահմանադրական դաշտում վերականգնվող գործընթացներով, այլապես, ինչպես եղավ Նիկոլի ժամանակ, այդ գործողությունների վերջնարդյունքը կմնա էլի փողոցային: Ողջունում ենք բոլոր ուժերին, ովքեր այսօր պահանջում են Նիկոլի հրաժարականը, այսինքն` պահանջում են սահմանադրական կարգի վերականգնում, մենք նրանց հետ ենք, նրանց կողքին ենք: Ավելին` այս երկուսուկես տարվա մեջ, եթե շատերը նոր են սկսում պահանջել, մենք այն քաղաքական ուժն ենք, որ դեռեւս 2018-ի ապրիլից պահանջում էինք պահպանել սահմանադրական կարգը, իսկ արդեն 2018-ի մայիսի 8-ից հեռացնել այս խունտային իշխանությունից: Այնպես որ, այն գործողությունները, որոնք տեղի են ունենում այս օրերին հանրահավաքների, երթերի տեսքով, ամբողջությամբ տեղավորվում են ՍԻՄ-ի քաղաքական պատկերացնումների ու ուղղվածության մեջ, ուստի` աջակցում ենք նրանց: Ինչ վերաբերում է իրավական դաշտում գործողություններին, այսօր հնչեցնում եմ կոչ բոլոր 12 կուսակցություններին, ովքեր եղել են Ազգային ժողովի 6-րդ գումարման մեջ, որպեսզի ստեղծվի ԱԺ 6-րդ գումարման աշխատանքների վերականգնման խորհուրդ:

– Անդրադառնանք նաեւ «Իրավունքի» դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներին. անընդհատ թերթին ներքաշում են տարբեր դատական պրոցեսների մեջ` անհիմն մեղադրանքներով: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Իհարկե, սա փորձ է լռեցնել ազգային մամուլը: Հայտնի է, որ «Իրավունքը» մեր ՍԻՄ կուսակցության ստեղծած թերթն է եւ 31 տարվա պատմություն ունի: Մենք 31 տարի շարունակ պայքարել ենք մեր ժողովրդի իրավունքների համար, եւ այսօր «Իրավունքը» ես կասեի` ԶԼՄ-ների դաշտում առաջամարտիկն է` ազգային-պահպանողական գաղափարախոսության ներկայացման: Հասկանալի է, որ առաջամարտիկի դեմ պետք է լինեն հարվածներ այս խունտայի կողմից, որը զավթել է իշխանությունը, գլոբալիստների եւ սորոսականների կողմից: Այդ հարվածները մենք տեսնում ենք բազմաթիվ դատերի ժամանակ, որոնք նրանք նախաձեռնել են մեր դեմ: «Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ քրեական գործ են ուզում հարուցել, որ 3,5 տարի առաջ Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ամբողջությամբ ճշմարիտ հոդված է տպագրել: Մի տող չկա, որ սուտ լինի: Գոմիկների... ԼԳԲՏ են, ինչ են, դրանց քարոզիչների մի խմբավորում նույնպես Գալաջյանին դատի է տվել, որովհետեւ նա ասել է, որ ցանկացած մարդ կարող է ասել` դեմ եմ այդ այլանդակ երեւույթին, որ մեր երեխաներին դուք փորձեք այլասերել ձեր գաղափարներով, ձեր այլասերված օրինակներով եւ այլն: Ընդամենը դրա համար նրան փորձում են պատժել: Մի ուրիշ կողմից աղանդավորները, պատգամավորիկները, այդ թվում` Հայկ Սարգսյանը, ում անունը, ինչպես գիտեք, տարբեր խայտառակ պատմությունների մեջ է շոշափվում: Մի նախարար կա` չափահաս է, թե` անչահաս, չգիտեմ, հա, Ռուստամ Բադասյանը, նույնիսկ անունները չես կարողանում հիշել, նրա հայրը եւս դատի է տվել: Այսպես արդեն չգիտես, թե քանի դատավարություն է «Իրավունքի» դեմ սկսված: Պարզ է, որ սա հրաման է, հիմա այն անձամբ Նիկո՞լն է տվել, նրա վերադա՞սը, թե՞ գլոբալիստները, չգիտեմ: Ինչքան կարողանում են, հարձակվում են  ՍԻՄ-ի եւ «Իրավունք» թերթի վրա` ազգային-պահպանողական գաղափարախոսության վրա: Այս առումով` մի կողմից` շատ անհանգստացնող են այդ հարձակումները, բայց մյուս կողմից` նաեւ պատվաբեր է, որովհետեւ եթե ազգային իղձերի դեմ գնացող հակառակորդը տեսնում է քո մեջ վտանգ, թշնամի, ուրեմն` դու ճիշտ ճանապարհի վրա ես: Այնպես որ, հարվածներին «Իրավունքը» եւ ՍԻՄ կուսակցությունը կդիմաման եւ ի վերջո հաղթանակը լինելու է մերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

FACEBOOK-Ը ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԵԹԵ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՔԱՈՍ ՍԿՍՎԻGmail-ում լուրջ փոփոխություններ կլինենԷրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակըՈսկին և պլատինն էժանացել են, պղինձն ու ալյումինը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաներիՆավթի գները նվազել ենԵղանակը Հայաստանի Հանրապետությունում և ԱրցախումԴավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակելՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ն շուտով կանհետանա. սկանդալային քաղաքական գործչի մարգարեությունը «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վահրամ ԲաղդասարյանԵրկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբՍեպտեմբերի 23-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է չմասնակցեն ՍԴ նախագահի ընտրությանը«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը փորձում է ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունըԵրևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ծառուկյանի գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլու-հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները«Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջևԼարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՊարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱյն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան«Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյլընտրանքային լուրեր 22.09.20Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական էՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆՈղբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել էԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել էԳարիկ Սարգսյաը կրկին աշխատանքի չի՞ հաճախելԻնչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը բավարար էներգիա ստանալու համար«Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի» ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆիագարա ջրվեժը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովՎլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ուղիղ միացում)Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համարՈրոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար«Գո՞հ ես, Ռիփո՛». Անահիտ Սիմոնյանը՝ Հռիփսիմե Հակոբյանին (ֆոտո)Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազի խորհրդականՖիզիկական վարժությունները քառորդ չափով կրճատում են մահվան հավանականությունը շաքարախտով հիվանդների շրջանումԴադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինՆիկոլ Փաշինյանը հարսանիքի է պարտաստվո՞ւմ Արսեն Թորոսյանն ու Փաշինյանը հաշտվե՞լ են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода