ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սեպտեմբերի 23-ը պատմության մեջ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան «Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ Այլընտրանքային լուրեր 22.09.20 Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական է ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆ Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել է


ԻՆՉՊԵՍ ՎԵՐՋ ՏԱԼ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻՆ

Վերլուծություն

Եվ այսպես, պարետ այլեւս չունենք: Փոխարենն ունենք կարանտին, որը (գլխանց հայտնի է) հարամելու է նաեւ բոլորիս Նոր տարին, եթե իհարկե մինչ այդ չկարողանանք քայլասերված խունտային վռնդել: Իսկ հիմա շարունակվում է նույնը, ինչ` պարետի օրոք: Էլի դիմակ-դնչկալների պարտադրանք` անգամ զբոսայգիներում, էլի քաղաքացիները շարունակում են մնալ «տուգանելու մատերիալ», էլի «կարատին» կոչեցյալը խունտային հնարավորություն է տալիս խոչընդոտել հավաքների, ցույցերի եւ երթերի իրավունքին:

 

BO3-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՐՎԱԿ

Նիկոլասորոսական զազրելի դիմակահանդեսին հավելվեց նաեւ դպրոցականների զանգվածային նվաստացման զարհուրելի տեսարանը: 38 հազար առաջինդասարանցիները մինչեւ կյանքի վերջ չեն մոռանա դպրոցում ստացած իրենց առաջին դասը` ստրկացման դասը: Կորոնավիրուսը դրա սոսկ պատրվակն է` ամռան ընթացքում այդ նույն երեխաների անդիմակ համատեղ խաղերը, ինչպես համոզվեցին բոլորը, համավարակի նոր բռնկման չհանգեցրին: Սակայն նիկոլասորոսական խունտային, ինչպես նաեւ քաղաքացիների տոտալ վերահսկողության համը բերանները մնացած այլ կառավարություններին, օգնության ձեռք մեկնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կամ ինչպես արտահայտվել էր Վատիկանում ՀՀ պաշտոնաթող դեսպանը, BO3-ը: Եվ դեսպանի կողմից BO3-ի տղա անվանվածներն անցան գործի, հիմք ընդունելով ԱՀԿ-ի կողմից տարածվող խուճապը, իբր գլուխ է բարձրացնում համավարակի երկրորդ ալիքը: Օրինակ` Արսեն Թորոսյանը, արձակուրդում գտնվելով հանդերձ, շտապ գերատեսչական ակտ ընդունեց, բայց առանց արձակուրդի դադարեցման, եւ իրավագետների բերանները բաց մնացին: Ընդհանրապես մասնագետների բերանները բաց մնացին շատ բաներից, քանզի այս խունտան սովորույթի ուժով իրավական բեսպրեդելի եւ խառնաշփոթի ռեկորդակիր է: Այնպիսի կացնային ռեկորդակիր, որ անգամ ԱՄՆ Պետդեպն իր զեկուցում Նիկոլենց աչքն է կոխում իրավական պետության ռեալ չափանիշների, անկախ դատական համակարգի եւ պաշտոնյաների եկամուտների թափանցիկության իսպառ բացակայությունը: Մասնավորապես, ամերիկացիները մատնանշում են, որ դեռ նախկին իշխանության օրոք ընդունված պատրաստի հակակոռուպցիոն եւ ֆինանսական թափանցիկության օրենքները չեն կիրառվում իշխանազավթումից հետո. «Տարբեր օրենքներ, որոնցից ոմանք թարմացվել են մինչեւ 2018 թվականը, արգելում են քաղաքացիական եւ համայնքային ծառայողների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված պաշտոնյաների, ինչպիսիք են քաղաքապետերն ու ավագանիները, մասնակցությունը առեւտրային գործունեությանը: Այնուամենայնիվ, ազգային, շրջանային եւ տեղական մակարդակների հզոր պաշտոնյաները հաճախ ուղղակի, մասնակի կամ անուղղակի վերահսկողություն են ձեռք բերում մասնավոր ընկերությունների նկատմամբ»:

Կարճ ասած, թեեւ այս խունտան ջանում է կիրառել անդրազգային կառույցների բոլոր հանձնարարությունները, տեռորի ենթարկելով քաղաքացիներին, այնուամենայնիվ, Նիկոլի թիմից հոգնել են բոլորը: Սրանցից զզվում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ արտաքին կենտրոնները:

ԹԱՎՇԻԶՄԻ ՎԱԽՃԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանն ակադեմիական հանդարտությամբ արձանագրում է. «Արմատական հեղափոխականները համարում են, որ հեղափոխության առաջնորդը դավաճանել է հեղափոխությանը, քանզի առանց դատ ու դատաստանի չի պատժում նախկիններին, սեփականությունն օրը ցերեկով չի խլում հեղափոխական մասշտաբներով, երկիրն արկածախնդրության մեջ չի գցում ցանկալի արագությամբ: Այլ կերպ ասած` հեղափոխական առաջնորդին արմատականները համարում են սխալ հեղափոխական: Նախկիններն էլ հակառակը` համարում են, որ հեղափոխության առաջնորդը չի պահպանում իր խոստումը (բոլոր ժամանակներում բոլոր հեղափոխականները խոստանում են սեր, համերաշխություն, ազատություն, հանդուրժողականություն, խաղաղություն, եղբայրություն, հավասարություն...) եւ ապօրինաբար հետապնդում է իրենց: Հանրության մեջ կա նաեւ մի մեծ երրորդ շերտ, որի վերնախավը իրական փոփոխությունների, պետության արդիականացման ու առաջընթացի կողմնակից է, չի մտնում արմատականների ու մերժվածների շերտի մեջ, բայց նաեւ չի ընդունում հեղափոխության առաջին ալիքի բերած անգրագիտությունը, դիլետանտիզմը, ստախոսությունն ու դատարկությունը: Այս շերտի համար հեղափոխության առաջնորդը նույնպես օտար է եւ անընդունելի»:

Կարճ ասած, Նիկոլն անընդունելի է դարձել բոլորի համար: Այսինքն` նրան իշխանազրկելու հանրային պահանջ է ձեւավորված: Անգամ գրպանային ԼՀԿ-ն փորձում է «նավակը ճոճել», պահանջելով խունտայի հենասյուներից մեկի` Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ու թեեւ քայլասերված պատգամավորներին ասվել է, որ հարկ եղած ջանասիրությամբ Ա. Թորոսյանի եւ Ա. Հարությունյանի պես ատելի կերպարներին չպաշտպանելու դեպքում հրաժեշտ կտան մանդատներին, սակայն ալիքն այլեւս կանգնեցնել չի լինի: Գրեթե ամեն օր տեղի են ունենում «փոքր» ցույցեր եւ հանրահավաքներ, այդ սերիային գումարվում է ԲՀԿ-ի հանրահավաքի սպասումը, որ դարձել է խունտայի քարոզիչների սեւեռուն գաղափար: Իսկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բնության գրկում գտնվող ճամբարներում ինտենսիվ աշխատում են երիտասարդության հետ: Որ դա շատ արդյունավետ տեխնոլոգիա է` նորություն չէ ոչ մի քաջատեղյակի համար, այնպես որ մարտականորեն տրամադրված երիտասարդներին շուտով կտեսնենք փողոցում: Այն, որ Նիկոլին հարկադրվելու է հեռացում կամ փախուստ, դա ժամանակի եւ տեխնոլոգիաների հարց է: Սակայն հարցերի հարցն է` իսկ հետո՞: Շատ ու շատ քաղաքական ուժեր, գործիչներ, վերլուծաբաններ խոսում են Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման եւ արտահերթ ընտրությունների մասին: Սակայն ո՞վ պետք է կազմի այդ կառավարությունը եւ նշանակի արտահերթ ընտրություններ: Խունտայի ԱԺ մեծամասնության կողմից նման գործառույթի կիրառումը մի տեսակ «չի նայվում»` այդ մարմնի եւ ողջ խունտայի ակնհայտ ոչ լեգիտիմության պատճառով: Քանզի ակնհայտ է, որ Նիկոլը վարչապետ է դարձել հանցավոր ճանապարհով (ինքը հրապարակավ խոստովանել, որ եթե պատգամավորներն իրեն չընտրեին, ապա տուն չէին հասնի): Նույն ապօրինի ճանապարհով նաեւ ընդհատվել է VI գումարման ԱԺ-ի աշխատանքը, եւ նշանակվել են ապօրինի ընտրություններ: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն առաջարկել է լեգիտիմ ելք: Այն է` սկսել գործընթաց լեգիտիմ VI գումարման ԱԺ-ի աշխատանքը վերսկսելու ուղղությամբ, եւ արդեն այդ խորհրդարանի միջոցով իրականացնել սահմանադրական կարգի վերականգնման բոլոր ընթացակարգերը, այդ թվում խունտայի դե յուրե իշխանազրկումը եւ օրինական ժամանակավոր կառավարության ձեւավորումը:

Դե ինչ, գալ տարի` առանց խունտայի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ն շուտով կանհետանա. սկանդալային քաղաքական գործչի մարգարեությունը «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վահրամ ԲաղդասարյանԵրկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբՍեպտեմբերի 23-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է չմասնակցեն ՍԴ նախագահի ընտրությանը«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը փորձում է ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունըԵրևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ծառուկյանի գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլու-հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները«Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջևԼարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՊարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱյն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան«Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյլընտրանքային լուրեր 22.09.20Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական էՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆՈղբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել էԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել էԳարիկ Սարգսյաը կրկին աշխատանքի չի՞ հաճախելԻնչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը բավարար էներգիա ստանալու համար«Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի» ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆիագարա ջրվեժը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովՎլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ուղիղ միացում)Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համարՈրոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար«Գո՞հ ես, Ռիփո՛». Անահիտ Սիմոնյանը՝ Հռիփսիմե Հակոբյանին (ֆոտո)Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազի խորհրդականՖիզիկական վարժությունները քառորդ չափով կրճատում են մահվան հավանականությունը շաքարախտով հիվանդների շրջանումԴադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինՆիկոլ Փաշինյանը հարսանիքի է պարտաստվո՞ւմ Արսեն Թորոսյանն ու Փաշինյանը հաշտվե՞լ են Քոչարյանի իրավունքների 5 խախտում․ քննիչՈչ մեկի մտքով չանցնի, որ էս գործը կսվաղվի. մահացած ծննդկանի եղբայրը մարտական է տրամադրված. տեսանյութՎանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումարԱրագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսովՄԱՅԼՔ ՋՈՐԴԱՆԸ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԹԻՄԸ«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода