Դավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սեպտեմբերի 23-ը պատմության մեջ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան «Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ Այլընտրանքային լուրեր 22.09.20 Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական է ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆ


Սորոսի Լարիսան սենսացիոն բացահայտումներ արեց

Վերլուծություն

Անցած շաբաթ    պատվերով աշխատող նիկոլական լրատվամիջոցները ստացան Սորոսին  սրբագրելու հերթական պատվերը: Ռեժիմը սպասարկող , այսպես կոչված, լրատվամիջոցները  պետք է ապացուցեին, որ Սորոսը  «պուպուշ եւ անմեղ» երեւույթ է, որ Նիկոլի հեղափոխությանը չի ֆինանսավորել, որ ներկայումս Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունի, իսկ բոլոր նրանք, ովքեր Սորոսի վարած քաղաքականությունը համարում են վտանգավոր, ժամանակին  ստացել են  այդ հիմնադրամից ինչ-ինչ գումարներ:

Իհարկե, գտնվեցին լրատվամիջոցներ, ովքեր փորձեցին խուսափել այդ կեղտոտ եւ սեփական վարկանիշը  զրոյացնող  հանձնարարականից: Կային նաեւ նրանք, ովքեր ընդհակառակը կաշվից դուրս էին գալիս սեփական տերերի մոտ իրեն գոյությունը  արդարացնելու մղումով: Ինչպես, օրինակ` Հ1-ի Պետրոսը: Ցավալի է, որ  իշխանությունների կամակատարների եւ կեղտոտ հանձնարարականների ցուցակում հայտնվեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցը: Ցավալի է, միաժամանակ զարմանալի: Չէ՞ որ, եթե պետրոսանմանների համար այլեւս կորցնելու բան չկա, եւ իրենց հեղինակությունը այլեւս երբեք չի վերականգնվի,  ապա  Թագուհի Թովմասյանի համար մտնել կոնմպոմատների պատերազմների մեջ կարծես թե խիստ անցանկալի է, չէ՞ որ իր վերաբերյալ այլ լրատվամիջոցներ նույնպես կարող են ինչ-ինչ հրապարակումներով հանդես գալ: Եվ, եթե, ասենք, իշխանությունը զավթած խունտայի ամբողջ քարոզչամեքենան փորում, փորփրում է իրենց ընդդիմադիրների  կյանքի  վերջին 20-30 տարիները եւ ամբողջ գտածը լինում է մի 300 դոլարանոց  ինքաթիռի տոմս` ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար, ապա եթե փորփրեն ներկայիս պատգամավորիկների  եւ պատգամավորուհիների  կյանքի դրվագները, ապա դուրս կգան շատ ավելի աղմկահարույց  եւ հետաքրքրաշարժ դրվագներ: Մանավանդ, որ այսօրվա իշխանավոր-իշխանավորուհիների մեծ մասը աշխատել է նախկինների ձեռքի տակ:

Սակայն «վերեւների» հանձնարարությունը կատարված է չափից դուրս վատ: Այսպես` Պետրոսը, Սորոսի ֆոնդի  Լարիսային  Հ1 հրավիրելով, շատ ավելի բարդացրեց ոչ միայն իր եւ իր փոխնախարար կնգա գործերը, այլ ընդհանրապես կարելի է ասել տապալեց հանձնարարությունը եւ բացահայտ վտանգի տակ դրեց ամբողջ խունտան: Լարիսան, չգիտես ինչից ելնելով, որոշեց բացել բոլոր փակագծերը: Գուցե դա հայերենի (որը, կարծես, իր համար մայրենի չէ) վատ իմացությունից էր, գուցե  մտքի ճկունության բացակայությունից, իսկ գուցե նա այդ կերպ փորձեց  պատժել Նիկոլի խունտային` վերջինիս կառկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի  «Սորոսը ո՞ւմ շունն է» անպատիժ մնացած արտահայտության համար: Համենայնդեպս, ինչքան էլ Պետրոսը, սեփական պինդ կաշվից դուրս գալով, ջանում էր «ճիշտ» ու անհրաժեշտ պատասխաններ կորզել Սորոսի Լարիսայից, վերջինս համառորեն ասում էր հակառակը, կատարելով սենսացիոն բացահայտումներ, որոնք բավականին տխուր հետեւանքներ կունենան ներկայիս խունտայի համար:

Բացահայտում առաջին: Այսպես Լարիսան հայտարարեց, որ  իր կազմակերպությունը եւ վերջինիս հետ համագործակցող  անձերն ու կազմակերպությունները  մասնակցել են եւ աջակցել են Նիկոլի հեղափոխությանը. «Ընգծված սատարում էինք  Նիկոլին եւ «Իմ քայլին»»,- հայտարարում է Լարիսա Մինասյանը: Նա  նաեւ բացատրում է հեղափոխություն կոչեցյալին սորոսների սատարման պատճառները: Բանն այն է, որ, ըստ իրեն, հեղափոխությունը  առաջ էր քաշում հենց այն արժեքները,  որոնք  հոգեհարազատ են սորոսականների համար` «Եվ այդ արժեքները հաղթեցին հեղափոխության շնորհիվ ու արդյունքում»: Այսինքն`  հենց սորոսական արժեքներն էին, որ առաջ էր տանում Նիկոլ Փաշինյանը ու իր  գերազանացապես սորոսականներով կազմված թիմը: Հենց դա էլ պետք էր ապացուցել, որ Նիկոլը  ոչ թե «բառադի ու անկապ» «թավշյա» հեղափոխություն էր անում` թոշակներ եւ նպաստներ բարձրացնելու ազնիվ ձգտումով, այլ առաջ էր տանում սորոսական արժեհամակարգը: Այդ արժեհամակարգի արդյունքում է, որ հարձակումներ եղան Հայ Առաքելական եկեղեցու, հայեցի կրթության, հայոց մշակույթի եւ այլ ազգային արժեքների վրա:  Այդ արժեքների արդյունքում, է, որ տարբեր տեսակի աղանդավորներ եւ համասեռամոլներ իրենց զգացին Հայաստանում, ինչպես ձուկը ջրում: Այդ արժեքների արդյունքում է, որ դպրոցական ծրագրերում 6 տարեկան երեխաներին բացատրելու են սեռական հարաբերությունների մանրամսները:  Այդ արժեքների արդյունքում է, որ Նիկոլը  Ալիեւի մեջ տեսավ կիրթ մարդու, իսկ Նիկոլի կինը կոչ էր անում փամփուշտներից ուլունքներ ձուլել: Այդ արժեքների արդյունքում էր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հակառուսականության կոնկրետ դրսեւորումները: Չէ՞ որ Սորոսը կոչ էր անում օգնել թուրքերին եւ նրանց միջոցով պատժել ռուսներին: «Մենք հետամուտ ենք եղել այդ փոփոխություններին»,- հայտարարեց Լարիսա Միանսյանը:

Երկորդ բացահայտումը այն էր, թե  նախկին իշխանությունների օրոք  սորոսականների կյանքը Հայաստանում այնքան էլ քաղցր չէր` «նախկինների համար մենք միշտ եղել ենք չարիք եւ մնացել ենք չարիք... Ըստ իրենց` մենք եղել ենք փոքր, աննշան չարիք, չարիք, որ չի կարող ունենալ ազդեցություն»: Այսպիսով, Լարիսան բացահայտում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառաբարման ժամանակահատվածներում, ի տարբերություն այս օրվա սորոսականները էական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա չունեին: Ավելին, նրանք համարվում էին չարիք, ինչպես այսօր նրանք չարիք են համարվում աշխարհի հզորագույն պետությունների եւ առաջադեմ ու ազնիվ  բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների կողմից: Հիշում էք, ինչպես էր Նիկոլը հարձակվել «Իրավունքի» լրագրողի վրա` թե «ինչո՞ւ նախորդ իշխանությունները չէին ճնշում սորոսականներին»: Պարզվեց` լավ էլ ճնշում էին, պարոն Նիկոլ: Մեկ էլ Նիկոլին ի գիտություն Լարիսայից` սորոսներին Հայաստանում գրանցել է Լեոն Տեր-Պետրոսյանը:

Երրորդ բացահայտումը, որ կատարեց Լարիսան Պետրոսի ներկայությամբ, այն էր, որ հեղշրջումից հետո սորոսականները ակտիվորեն զբաղվում են քաղաքականությամբ եւ ազդում մի շարք կարեւորագույն  ոլորտների զարգացման, իսկ իրականում ետընթացի վրա: Նախ Լարիսան հայտարարեց, որ նրանք  մի շարք հանրային խորհուրդների մասն են կազմում, ապա  փաստեց, որ առողջապահության, արդարադատության, կրթության եւ մարդու իրավունքների ոլորտներում զբաղվում են քաղաքականությամբ: Այդ զբաղվելու արդյունքում առողջապահական ցուցանիշներով Հայաստանը աշխարհում վատագույն տասնյակի մեջ է հայտնվել, կրթությունը ամբողջությամբ քայքայվել է եւ այսօր հանրությունը պահանջում է նախրարի հրաժարականը, արդարադատության համակարգը, որը գլխավորում է «անչափահաս» նախարարը, իր ոչ պրոֆեսիոնալիզմով, հակասահմանադրությամբ ու հակաօրինականությամբ  զարմանք է առաջացնում անգամ  եվրոապական  բազմաթիվ կառույցներում, որոնք  ժամանակին աջակցել էին Նիկոլին: Մարդու իրավուքների մասին Հայաստանում խոսելն ավելորդ է`  կես տարի արտակարգ դրության մեջ  տառապող, տուգանվող, հիվանդացող, անօգնական եւ անգործ մնացած հանրությունը դատապարտվեց եւս  4 ամիս անհասկանալի ու հակասահմանադրական կարատինի մեջ ապրելու ճակտագրին: Ահա սորոսականների քաղաքական գործունեության արդյունքները:

Ավելին, Լարիսան Պետրոսի մոտ հանդես եկավ որպես  թունդ քաղաքական գործիչ կատարելով շատ պատասխանատու քաղաքական հայտարարություններ այն մասին, թե նախկին իշխանությունները զավթել էին իշխանությունը, կեղծել էին ընտրությունները, թաղվել էին համակարգային կոռուպցիայի մեջ եւ թե հանրությունը նրանց մերժել է եւ նրանք այլեւս ոչ մի շանս չունեն: Այստեղ էլ նա  կարծես թե չափը անցավ ոչ միայն այն պատճառով, որ իրենց ` սորոսական հեղափոխությունից հետո 2,5 տարվա ընթացքում իրենց այդպես էլ չհաջողվեց ապացուցել վերոհիշյալ հայտարարություններից որեւէ մեկը, այլեւ նրանով, որ նա իրենից անկախ խոսեց այն լեզվով, որին կրկնօրինակում է Նիկոլը: Այսինքն` առնվազն նրանք երկուսն էլ օգտվում են նույն հուշարարի ներկայացրած խորհրդատվությունից եւ երկուսն էլ վախենում են ինչպես սատանան խունկից, որ մի օր ազգային պահպանողական ուժերը Հայաստանում կվերականգնեն սահմանադարական կարգը եւ սորոսականները կրկին կհամարվեն չարիք:

Լարիայի չորրոդ բացահայտումը այն է, որ նրանք չեն ճանաչում Արցախը, որեւէ ձեւով Արցախում կոպեկ անգամ չեն ծախսել` ճիշտ այնպես, ինչպես  աշխարհի բոլոր սորոսականները եւ թուրքերը, որոնց այդքան շատ է սիրում Սորոս պապիկը: «Մենք աշխատում ենք միայն ՀՀ տարածքում եւ Արցախում ԵՐԲԵՔ ոչ մի ծրագիր չեն արել»,- հպարտանում է, թե զեկուցում Լարիսան: Հարց է ծագում. ինչո՞ւ: Եթե սորոսականները համարում են, որ նրանք բարի գործ են անում, ասենք` առողջապահության համակարգում, ապա ինչո՞ւ Հայաստանում իրենց ծախսած 57 մլն դոլարից  չէր կարելի մի 2 մլն ծախսել Արցախում: Հավանաբար Սորոս պապիկը չէր ցանկանում նեղացնել իր սիրելի թուրքերին եւ աշխարհի գլոբալիստներին: Թեեւ, մյուս կողմից Արցախի բախտը բերել է, որ սորոսականները այդտեղ անմիջապես եւ ուղիղ քթները մտցնել չեն կարող:

Եվ վերջապես, Լարիսայի  հինգերորդ բացահայտումը այն էր, որ նրանք  ներկայիս ընդդիմադիր գործիչներին երբեք  փող չեն տվել եւ չեն ֆինանսավորել: Ու ինչքան էլ Պետրոսը փորձում էր իրեն  պատվերի տեսքով իջեցրած ընդդիմադիրների անուններ հնչեցնել եւ Լարիսայից կորզել, թե  վերջինս  այդ ընդդիմադիրներին  ֆինանսավորել է, Լարիսան պնդում էր. «Մենք այդ մարդկանց փող չենք տվել եւ նրանց չենք ֆինանսավորել», հերթական անգամ փչացնելով Պետրոսին, ձեռքի հետ էլ բոլոր նրանց, ովքեր սեփական կաշին փրկելու համար մղվեցին  իշխանական կեղտոտ պատվերները կատարելու գործի մեջ:

Ա. Հովհաննիսյան

ԿՈԼԵԿՏԻՎԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԴԱՐ ԷՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է, մահվան դեպքերինը՝ 1234 FACEBOOK-Ը ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԵԹԵ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՔԱՈՍ ՍԿՍՎԻGmail-ում լուրջ փոփոխություններ կլինենԷրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակըՈսկին և պլատինն էժանացել են, պղինձն ու ալյումինը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաներիՆավթի գները նվազել ենԵղանակը Հայաստանի Հանրապետությունում և ԱրցախումԴավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակելՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ն շուտով կանհետանա. սկանդալային քաղաքական գործչի մարգարեությունը «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վահրամ ԲաղդասարյանԵրկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբՍեպտեմբերի 23-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է չմասնակցեն ՍԴ նախագահի ընտրությանը«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը փորձում է ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունըԵրևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ծառուկյանի գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլու-հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները«Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջևԼարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՊարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱյն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան«Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյլընտրանքային լուրեր 22.09.20Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական էՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆՈղբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել էԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել էԳարիկ Սարգսյաը կրկին աշխատանքի չի՞ հաճախելԻնչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը բավարար էներգիա ստանալու համար«Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի» ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆիագարա ջրվեժը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովՎլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ուղիղ միացում)Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համարՈրոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար«Գո՞հ ես, Ռիփո՛». Անահիտ Սիմոնյանը՝ Հռիփսիմե Հակոբյանին (ֆոտո)Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազի խորհրդականՖիզիկական վարժությունները քառորդ չափով կրճատում են մահվան հավանականությունը շաքարախտով հիվանդների շրջանումԴադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода