Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Տիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Պեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ Ադրբեջանն օգտվեց Փաշինյանի հուզական հայտարարությունից. քաղտեխնոլոգ DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Հայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸ Իրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը


Անգամ «ծեր աղվես» ԼՏՊ-ն է նոր իրավիճակի հոտն առել

Նորություններ

Բելառուսական չկայացած «հեղափոխությունն» ու ակնհայտորեն դրա շարունակությունը հանդիսացող Նավալնիի «թունավորման» գործը շարունակում են մնալ ՌԴ-Արեւմուտք բախման հիմնական կիզակետը (թեեւ այստեղ շատ կարեւոր է այն հարցը, թե ինչ պետք է հասկանալ Արեւմուտք ասվածի տակ): Ավելին, գնալով նաեւ հասկանալի է դառնում, որ բախման այս փուլի վերջնարդյունքում կարող են համաշխարհային նշանակության գլոբալ փոփոխություններ ի հայտ գալ:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ

Սակայն սկսենք այս ամենի հետ առաջին հայացքից առնչություն չունեցող հետեւյալ տեղեկատվությունից:Օրերս հայտնի դարձավ, որ չնայած կորոնավիրուսային բազում ռեկորդներին, ԱՄՆ-ում ծավալված մասշտաբային ցույցերին, նախագահ Թրամփի վարկանիշը, որն այս ամենի սկզզբնական փուլում որոշակիորեն նվազել էր, ներկայումս թռիչքի մեջ է: Այսինքն, եթե ինչ-որ բան չփոխվի, ապա Թրամփի վերընտրվելը, ինչը, ի դեպ, քանիցս ենթադրել ենք, կդառնա անխուսափելի:

Այս իրավիճակը կարելի է նաեւ այսպես նկարագրել. Թրամփի հակառակորդները՝ ուլտրալիբերալ գլոբալիստները, նախընտրական տարում ամեն ինչ արեցին գործող նախագահի վարկանիշը ոչնչացնելու համար: Նկատենք, այս թեւի հետ է կապվում ինչպես աշխարհով մեկ ծավալված կորոնավիրուսային մեծ «բլեֆը» սարքելը, այնպես

էլ, երբ արդեն պարզ էր դառնում, որ դրանով Թրամփի վարկանիշը տապալել չեն կարող, հաջորդած ԱՄՆ-ում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձը: Ավելին, լիբերալների հենց այս քայլերն են, որ նվազեցնելու փոխարեն Թրամփի համար ապահովեցին վարկանիշային թռիչք: Բանն այն է, որ ամերիկյան հասարակության մեջ գնալով արմատավորվում է այն տրամադրությունները, որ կորոնավիրուսն ու դրան հաջորդած խժդժությունները գլոբալիստների ձեռքի գործն է, որը թեեւ ուղղված էր Թրամփին, սակայն երկիրն ու բնակչությանը ծանրագույն փոփոխությունների տանելու գնով: Նաեւ, որ միայն Թրամփն է ի զորու կանխել նման բացահայտորեն անբարո քաղաքականությունը:

Եվ ահա այս իրավիճակում ուլտրալիբերալները հայտնվեցին հերթական պարտության հեռանկարի շեմին, նաեւ այն հեռանկարով, որ Թրամփի վերընտրվելը կարող է դառնալ ուլտրալիբերալիզմի «դագաղի վերջին մեխը»: Իսկ դա նշանակում է, որ այս մահացու գոտեմարտում պետք էր գնալ մի վերջին հարվածի: Նաեւ հաշվի առնելով, որ եթե չի ստացվում ԱՄՆ-ի ներսում, պետք է գործել դրսում: Այն, որ այդ հարվածը Բելառուս-ՌԴ ուղղությունն էր, արդեն գործնականում կասկած չի հարուցում: Այսինքն, բելառուսական իրավիճակը հասավ մի այնպիսի մակարդակի, երբ ընդհանուր հակամարտության մեջ ներքաշվեցին ոչ միայն եվրոպական, այլ նաեւ՝ ՆԱՏՕ-ի ուլտրալիբերալ վերնախավը: Նման իրավիճակից մինչեւ մասշտաբային ռազմական բախումների անցնելը կես քայլ է:Իսկ բախումների դեպքում դժվար չէ հենց Թրամփին ներկայացնել Երրորդ աշխարհամարտ սկսել փորձողի կերպարով, որից պետք է օր առաջ հրաժարվել:

Բայց Թրամփն էլ միամիտ չէր: Նախ, կարողացավ ընդամենը մեկ հայտարարությունով ողջ պատասխանատվությունը թողնել Մերկելի վրա. «Մենք ապացույցներ չունենք, եթե Մերկելն ունի, կարող է անցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների»:Իսկ ահա ՆԱՏՕ-ամերձ սեփական գեներալներին մեղադրեց մշտապես պատերազմներ հրահրելով՝զենք արտադրողների հետ փող աշխատելու մեջ, կանխելով նաեւ ռազմական թեւի ավելորդ «ջանասիրությունը»:

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԸ

Ահա այս փուլում, երբ եվրոպական գլոբալիստներին մնում է խաղարկել բելառուսական իրավիճակի ու Նավալնիի խաղաթուղթը, այսինքն՝ հենվելով դրա վրա, Մերկելի միջոցով հասնել նաեւ Բելառուս-ՌԴ ուղղությամբ նոր պատժամիջոցների՝ այն կոնֆլիկտային ուղղությամբ զարգացնելու հույսերով, այս

անգամ արդեն Մոսկվայի քայլերն էին միանգամայն հետաքրքիր: Նախ, ինչպես երեկ տեղեկացրեց «Bloomberg»-ը, Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցները մտել են արգելափակման փուլ:Կիպրոսն է վետո կիրառել, եւ եթե հաշվի առնենք օրերս Լավրովի այցը այդ պետություն, կարելի է հասկանալ, թե ինչու:

Իրավիճակը ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը բացատրում է հետեւյալ կերպ. «Մենք տեսնում ենք, որ եվրոպական երկու խոշոր երկրները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, վաղուց փոխել են իրենց դիրքորոշումը, նրանք շահագրգռված չեն, որպեսզի հայտարարեն տնտեսական պատժամիջոցներ: Այսինքն՝ Եվրոպայում պառակտում է: Բելառուսում բոլոր իրադարձությունները կազմակերպում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լիտվան՝ Մեծ Բրիտանիայի եւ ամերիկյան տարբեր հիմնադրամների աջակցությամբ. ո°չ Վաշինգտոնի, ո°չ Սպիտակ տան, այլ ամերիկացի դեմոկրատների, Սորոսի կողմնակիցների եւ այլն: Նրանք, ովքեր պատժամիջոցներ են լոբբինգ անում թե° Ռուսաստանի, թե° Բելառուսի նկատմամբ: Բայց նրանք արդեն տոտալ աջակցություն չեն ստանում: Գնում է խաղ... «Հեղափոխությունը» խեղդվում է, ուժային փուլ տեղափոխելու փորձը չի անցնում, քանի որ Ռուսաստանը Բելառուսին աջակցություն է խոստացել: Այս ամենը հասկանում են Արեւմուտքում»:

Եվ իրոք, Մերկել-Մակրոն զույգը կարծես արդեն զգում է, որ հենց իրենք են հայտնվելու հիմնական հարվածի տակ:Օրինակ, մեծ աղմուկ սարքելով Նավալնիի «թունավորման» պատմությունից, Մերկելն այդպես էլ չի կարողանում փորձագիտական պատասխաններ տալ ՌԴ գլխավոր դատախազությունից ուղարկված հարցմանը: Բայց նաեւ խուսափելն է դժվար, քանի որ ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը աննախադեպ կոշտ էր: Այսինքն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, եթե Գերմանիան չտրամադրի հարցումների պատասխանները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա՝ ընկալվելով, որպես «Ռուսաստանի դեմ թշնամական կոպիտ սադրանք»՝ հղի երկկողմ հարաբերությունների հետեւանքներով եւ միջազգային իրադրության լուրջ բարդացմամբ: Իսկ հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Գերմանիայի կառավարությունը եւ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության նրա դաշնակիցները:

Այն, որ ՌԴ-ն անցել է երեւի ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր չդիտարկված նման կոշտության, պատահական չէ: Մի կողմից, Մոսկվան ռազմական տեսանկյունից իրեն միանգամայն վստահ է զգում: Մյուս կողմից, թիկունքին ունի Չինաստանի աջակցությունը, որն օրերս հերթական հաստատումը ստացավ: Ֆինանսական տեսանկյունից եւս ՌԴ-ն իրեն վստահ է զգում՝ շնորհիվ ոսկու այն հսկայական

պաշարների, որ ունի ձեռքի տակ: Իսկ ահա Եվրոպայում բոլոր առումներով ճգնաժամ է: Էլ չասած, որ եթե անգամ բանը հասնի ՆԱՏՕ-ի ներգրավմամբ բախումների, մեծ հարց է, թե Թրամփն ինչպես իրեն կդրսեւորի: Հաշվի առնելով նաեւ այն բոլոր բարձր գնահատականները, որ վերընտրվելուն պես Թրամփի առաջին քայլերից մեկը կարող է դառնալ ՆԱՏՕ-ից հրաժարվելը:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ներկայացված իրավիճակում հանգուցալուծման ամենահնարավոր տարբերակ է դառնում հետեւյալը:Բելառուս-ՌԴ ուղղությամբ եւ դրան զուգահեռ «աճեցված» Նավալնիի «թունավորման» խաղը կգնա ակտիվ մարման ուղղությամբ, առանց կազմակերպիչներին ինչ-որ էական օգուտ տալու: Ներամերիկյան հարթակում եւս այդ կազմակերպիչները՝ սորոսանմանների թեւը պարտության ուղու վրա է: Այսինքն, եթե գլոբալիստներն ինչ-որ բան չմոգոնեն, որի համար արդեն շատ քիչ ժամանակ կա, ապա նոյեմբերի սկզբներին կլինի Թրամփի վերընտրություն: Իսկ ահա Մոսկվան դուրս կգա աշխարհաքաղաքական նոր մակարդակի վրա, հաշվի առնելով նաեւ, որ բելառուսական իրավիճակում կարողացավ իրեն դրսեւորել որպես այն կարգի ուժ, որը կարողացավ անգամ կոնկրետ գործողությունների չդիմելով, ընդամենը մեկ-երկու հայտարարությամբ կասեցնել եվրոպական մակարդակով կազմակերպված մի ամբողջ հարձակում:

Ամեն դեպքում, ինչպես նաեւ Լուկաշենկոյի վերջին հայտնի հայտարարությունը ցույց տվեց, օրակարգում է նաեւ Ռուսաստան-Բելառուս միության առաջմղման հարցը:Համաձայն այս պահին առկա լուրերի, հաջորդ շաբաթ տեղի կունենա Բատկայի այցը Մոսկվա, որի ընթացքում, մեծ հավանականությամբ, Միության հետ կապված հստակ նորություններ կլինեն:

Իհարկե, պատահական չէ նաեւ, որ նման հեռանկարների պարագայում Հայաստանում ակտիվ խոսակցությունների օրակարգ վերադարձավ մեր տեղական սորոսական նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության թեման: Մինչեւ իսկ կարծես նոր տոնայնություն է հայտնվել Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների եզրակացության հետ կապված: Այսինքն, եթե ոչ հեռու ապագայում անգամ Փաշինյանը հետ չէր կանգնում իր հայտնի պնդումից, թե այդ պատերազմը կազմակերպված էր ՌԴ-ի կողմից, ապա ներկայումս շրջանառվում են այն խոսակցությունները, որ հանձնաժողովը զերծ կմնա որեւէ նման գնահատականից:

Վերջապես, պատահականություն չի կարելի համարել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը: Ըստ շրջանառվող լուրերի` որոնք վկայակոչում են ՀԱԿ-ի աղբյուրին, հանդիպման պատրվակը ԼՏՊ-ի մտահոգություններն էին, որ «իր անունը կապում են գործող իշխանությունների հետ»: Ուստիեւ. «Առաջին նախագահը, գիտակցելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերը, դեսպանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ փաստեր բերելով, պնդել է, որ ինքը կապ չունի գործող իշխանությունների հետ»: Ավելին, որ պարզապես. «Չէր կարող հարաբերություններ ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները»: Իսկ Տեր-Պետրոսյանը ընդամենը. «Թոշակառու մարդ ու քաղաքական հետաքրքրություններ չունի»:Որ Լեւոնը մի օր պետք է իր «անարժան աշակերտից» հրաժարվեր, սպասելի է: Բայց ինչո՞ւ է ՌԴ դեսպանի մոտ լաց լինում. կարճ ասած, կարծես թե «ծեր աղվեսը» եւս նոր իրավիճակի հոտն առել է: Եվ ոչ միայն նա. տավուշյան դեպքերից հետո իրոք շատ բան է արագորեն փոխվում:

Բայց արդյոք Նիկոլին կօգնի՞ սորոսական նախարարներին «ժերտվա տալով»` իրեն ապահովագրելու փորձերը, այ, այստեղ հարցեր դեռ կան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմՏիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎՊեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունիՊեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբԱդրբեջանն օգտվեց Փաշինյանի հուզական հայտարարությունից. քաղտեխնոլոգDLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերըՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվելԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸԻրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկըԹուրքիան երկարաձգել է Միջերկրականում Oruç Reis նավի երկրաբանական հետազոտությունների ժամկետը. Հունաստանի ՊՆ-ն ուշադիր հետևում է թուրքական նավատորմի տեղաշարժերին«Չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք». Լիա Զախարյանի ու Լյուսի Հայրապետյանի՝ իրազեկող ցուցանակներով ֆոտոշարքը«Վախի ազդեցության տակ է եղել». ԱԱԾ-ն հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik.amԻրանը օդային պաշտպանության զորավարժություններում սեփական արտադրության նոր ՀՕՊ համակարգ է կիրառել«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ». Թուրքիայի ՊՆՀակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խուդափերին քաղաքի տարածքում. Iranpress, AzarihaՊուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը ՂարաբաղումՌոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում էՌոբերտ Քոչարյանը մեկնում է ՄոսկվաԵրևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ ՄարությանըԶատուլինը հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դեսանտային գործողություններըՁյուդոյիստները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններՍահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ)ԱՌԱՋՆԱԳԾԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՐԴԵՆ 25 ՕՐ Է ԻՆՏԵՆՍԻՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԱԿ ԵՆԱրցախ են մեկնում Գուգարաց թեմի հոգեւորականներըԹոքերի քաղցկեղի առաջին ախտանիշները երբեմն շփոթում են COVID-19 կորոնավիրուսի վարակի դրսեւորումների հետԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում եւ ոչնչացվում. հակառակորդի քարոզչամեքենայի հերթական կեղծիքը Նոր ռեկորդ. Կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդԹշնամու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը․ նոր տեսանյութՀայաստանը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Գաբալայի և Քյուրդամիրի հրթիռակոծության մասինԱրցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կարիքների ուսումնասիրության համար ՀՀ ՄԻՊ 3 աշխատանքային խմբերն այցելել են նրանց կացարաններԶիդան. Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմինԱդրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակՌԴ Պետ​​դումայում սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասինԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ ReutersՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային բոլոր ուղղություններում. հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր. ՊԲ«Հրապարակ». Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը«Հրապարակ». Փաշինյանն ասաց այն, ինչը մեզ արգելված է գրել«Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարելՊետդումայում հայտարարել են Ղարաբաղի պատճառով Ռուսաստանի հնարավոր դեսանտային օպերացիայի մասինՀադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.infoՎաշինգտոնում ուրբաթ կկայանան Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. «Ամերիկայի ձայնը»Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին. Hraparak.amԻնչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ ԵսայանՄնացականյանն ԱՄՆ-ում կհանդիպի Պոմպեոյի հետ. ԱԳՆԱդրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբԱդրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода