«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք «Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր Իրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Սենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան «Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունը Այլընտրանքային լուրեր 24.09.20


Որեւէ վատ բան չեմ տեսնում, եթե Արցախի դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պահպանվի. ԱՀ ԿԳՄ նախարար

Հասարակություն

Դեռեւս հուլիսին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում եւ Արցախում` կարեւորելով դրանցից բխող ընդհանուր եւ միասնական գործողությունները£ Այս, ինչպես նաեւ գալիք շաբաթ մեկնարկող նոր ուսումնական տարվա մասին «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ»

– Տիկին նախարար, արդյոք ՀՀ ԿԳՄՍ նախարարի «ընդհանուր եւ միասնական գործողություններ» իրականացնելու ակնարկը` կարող ենք համարել այն, որ Արցախում նույնպես «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես առանձին դասավանդվող առարկա շուտով չի լինելու, եւ ընդհանրապես` Արցախն անվերապահ ընդունելո՞ւ է այն կրթական նոր չափորոշիչները, որոնք այժմ Հայաստանում դրված են քննարկման սեղանին:

– Ընդհանրապես` մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության հետ նույն կրթական դաշտում եւ պատմական ու ժառանգական ասպեկտով ունենք կրթամշակութային ընդհանուր տարածք: Կրթության համակարգի այս կամ այն իրավական կամ օրենսդրական ակտը, որը մշակվում է ՀՀ-ում, հիմնականում տեղայնացնում ենք` Արցախի առանձնահատկություններով պայմանավորված: ՀՀ ԿԳՄՍ նախարարի առաջիկա այցն Արցախ կլինի սեպտեմբերի 19-ին, որի նպատակը հենց կրթական չափորոշիչների ընդգրկուն քննարկումն է: Մենք լայնածավալ քննարկում ենք նախատեսում, որտեղ Արցախի ուսուցչությունը կներկայացնի իր տեսակետը` մշակված հանրակրթության եւ առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, հույժ կարեւորում եմ այն, հատկապես առարկայի բարոյագիտական թեմատիկան, որը չպետք է բաց մնա£ Այս կապակցությամբ մենք մեր առաջարկությունը կներկայացնենք առարկայական հանձնախմբին, բայց, եթե այն չընդունվի, ապա որեւէ վատ բան չեմ տեսնում, եթե Արցախի դպրոցներում 5-7-րդ դասարաններում առարկան պահպանվի£

– Ո՞րն է անձամբ Ձեր եւ նախարարության դիրքորոշումը «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Հայ ժողովրդի պատմության մեջ ներառելու եւ, որպես առանձին առարկա, այն այլեւս չանցնելու հարցում:

– Մենք նախարարությունում քննարկել ենք այս հարցը: Մեր վերջնական մոտեցումը կախված է նրանից, թե ինչ ձեւով է մտնելու այս առարկան «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ: Օրինակ` իմ նշած բարոյագիտական թեմատիկան ո՞ր չափորոշչի մեջ է տեղավորվելու` հայրենագիտությա՞ն մեջ, թե՞ որտեղ: Այնպես որ, մեր ամբողջական տեսակետը ընթացքում պարզ կլինի, բայց մինչ այդ, պարոն Հարությունյանին կփոխանցենք նաեւ մեր տեսակետը` «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ: Լիահույս եմ, որ հաշվի կառնվի նաեւ Արցախի տեսակետը:

«ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՎԱԾԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է ՄԵԶ ՄՈՏ»

– Հայաստանյան կրթական նոր չափորոշիչները բավական վիճահարույց են, ինչը դժգոհության լայն առիթ է դարձել դասախոսների, ուսուցիչների եւ ընդհանրապես` կրթության ոլորտի մեծ թվով ներկայացուցիչների կողմից: Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում արցախյան մասնագետների հանրույթն ու ԿԳՄ նախարարությունը:

– Արցախի ուսուցչությունը բավականին ակտիվ ուսումնասիրել է կրթական չափորոշիչները, որոնք դրվել են հանրային քննարկման, եւ մեզ մոտ դժգոհությունը գրեթե համընկնում են Հայաստանի ուսուցչության կողմից հնչեցվող տեսակետների հետ: Ներկայացված չափորոշիչների հետ տարակարծությունը հիմնականում վերաբերում է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի ժամանակագրական հատվածները չպահպանելու, «Հայ գրականության» նյութերի ընտրության հետ: Բայց իմ կարծիքով` քննարկումների ավելորդ էմոցիոնալ ֆոնը չափազանց շատ է, եւ շատ ընդգծված երանգավորում կա: Այսինքն` իրականում չափորոշիչներն այնպիսին չեն, ինչպես ընդհանուր առմամբ փորձ է արվում ներկայացնել: Արցախի առանձնահատկություններով պայմանավորված` մեր պաշտոնական տեսակետը սեպտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարին ենք ներկայացնելու, եւ լիահույս եմ, որ մեր մասնագետների դիտարկումներն ու առաջարկությունները եւս չափորոշիչները մշակող հանձնախումբը կարողանալու է առաջ տանել: Մենք բավականին բծախնդիր ուսուցչական կազմ ունենք, հատկապես սահմանապահ ուսուցչությունը`  Մարտակերտի, Հադրութի շրջանի, որոնց դիտարկումները հոգեմտավոր ժառանգության պահպանման, հանրահռչակման, փոխանցման առումով շատ ընդգծված են: Այս հարցում եւս այն կարծիքին եմ, որ Արցախի տեսակետը հաշվի է առնվելու: Ավելին` ուզում եմ, որ կարեւորագույն իրավական փաստաթղթերի մշակմանը մասնակից դառնա նաեւ Արցախի կրթական համակարգը, ոչ թե, ինչպես սովորաբար, պատրաստ վերցնենք եւ առաջնորդվենք դրանով, այլ ունենանք մեր տեսակետը: Այսինքն` Արցախի ուսուցչությունը եւս մասնակցի ՀՀ-ում գրվող դասագրքերը, իրավական ակտերը, չափորոշիչները մշակվող հանձնախմբի աշխատանքներին: Մեր մասնագետները երբեմն նաեւ համագործակցում են, եւ որոշ հարցերում համակարծիք են լինում ՀՀ-ի մեր գործընկերները: Բայց կոնկրետ չափորոշիչների մշակմանը հանձնախմբերում չեն ընդգրկվել, նաեւ սովորաբար չեն ընդգրկվում դասագրքերի մշակման գործընթացում:

– Բավական հայտնի պրոֆեսորներ ու դասախոսներ ահազանգեցին այն մասին, որ «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի չափորոշիչներում տեսնում են թուրքական համագործակցության հետքեր: Այս առումով ի՞նչ մտահոգություններ ունի Արցախի ԿԳՄ նախարարությունը:

– Ուզում եմ հավատացած լինել, որ թուրքական համագործակցության որեւէ հետք չկա եւ չի կարող լինել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի չափորոշիչներում: Սա իսկապես մտահոգիչ է, բայց հուսով եմ` ինչ-որ ասեկոսեի մակարդակով է, եւ ընդհանրապես` չեմ ուզում ընկալել որպես լուրջ տեղեկատվություն: Գիտեք, ազգային դիմադրողականություն ասվածը շատ ուժեղ է մեզ մոտ, մենք սահման պահող խրամատային երկիր ենք, եւ չկա որեւէ բան, որ կարող է մեզ տանել համահարթեցման: Ես երեք ամիս է, որ պաշտոնավարում եմ եւ հասցրել եմ մշակույթի բնագավառում պատկերացում կազմել դամբարանադաշտերի, վաղ քրիստոնեական շրջանի, անտիկ շրջանի նյութերի, ճարտարապետական, մշակութային կոթողների մասին, որոնք այնպիսի արժեքներ են, որ ո՛չ մի մեխանիզմ, ո՛չ մի մշակված նյութ հնարավոր չէ, որ մեզ տանի համահարթեցման: Ուստի` առանց երկմտելու ասում եմ` հզոր քաղաքակրթական արժեքներ ունեցող տարածք է Արցախը:

«ՈՒՐԻՇ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԴԻՐՔԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ` ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ՊԱՀԵԼ»

– Դուք խոսում եք ազգային դիմադրողականության մասին, իսկ այսօր ակնհայտ է, որ փորձում են դպրոցական դասագրքերից հանել հերոսների մասին դրվագները` պատճառաբանելով, որ չպետք է աշակերտները թշնամաբար տրամադրվեն, օրինակ, թուրքերի հանդեպ: Որքանո՞վ է սա ընկալելի Արցախում:

– Սեպտեմբերի 1-ին սահմանային Թալիշում դիմավորեցինք նոր ուսումնական տարին, եւ այնտեղ հասնելու համար դիրքի դիտակետով մեր մեքենան անցավ, ինչը շատ վտանգավոր էր: Այո՛, ես ուզում էի զգալ այդ վտանգն իմ մաշկի վրա, որ ամեն օր ապրում է Թալիշի ուսուցիչն ու աշակերտը: Արցախում, հատկապես սահմանային հատվածներում, շատ բարձր մակարդակի վրա պետք է լինի ազգային գաղափարախոսությունը: Իմ դիսերտացիայի նախապաշտպանության ժամանակ ընթերականերից մեկը մեղադրում էր ինձ` դիսերտացիայում անհանդուրժողականության էլեմենտներ արտացոլելու մեջ: Բարձրաձայն չարտահայտվեցի, բայց մտքումս մտածում էի, որ շատ լավ կլիներ, եթե հարց տվող երիտասարդը գոնե մեկ ժամ` առանց «կասկայի» առաջնագծում կանգնած լինի, որտեղ վտանգը առկա է: Արցախը յուրահատուկ է նրանով, որ այստեղ թշնամու կերպարը պետք է գեներացված լինի, գուցեեւ գիտական առումով ճիշտ բան չեմ ասում, բայց ուրիշ այլ արժեքներով դիրքերն ու ընդհանրապես` առաջնագիծն անհնար կլինի պահել:

– Մեկնարկում է նոր ուսումնական տարին` կորոնավիրուսի առկայության պայմաններում: Հետաքրքիր է` ինչպե՞ս եկաք այն համոզման, որ սովորողներն Արցախում դասապրոցեսի ընթացքում դիմակ չպետք է կրեն:

– Նոր ուսումնական տարուն ընդառաջ Covid-19-ի պայմաններում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար որոշել ենք դիմակի կրումն ըստ ցանկության թողնել ե՛ւ ուսուցչության, ե՛ւ աշակերտության համար: Այս առումով` ուսումնասիրել ենք աշխարհի տարբեր երկրների փորձը, ու սա միայն ԿԳՄ նախարարության որոշումը չէ, այլ ԱՀ պարետի, առողջապահության նախարարի հետ միասին Արցախի նախագահի մոտ լայն եւ ընդգրկուն քննարկում ենք ունեցել: Արդյունքում պարտադիր ենք համարել ջերմաչափումը եւ ինտենսիվ ախտահանումն ու օդափոխությունը: Ընդհանրապես` մեզ մոտ կարգ ու կանոնի սիրահար են, կարծում եմ` զգույշ ու զգոն ենք լինելու եւ հաջողելու ենք:

«ԱՐՑԱԽՈՒՄ COVID 19-ԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ԵՎ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

– Ի՞նչ տվեց 14-15 օր ուսումնական տարվա մեկնարկը հետաձգելը: Ինչո՞ւ, այսպես ասած, հետաձգվեց սեպտեմբերի 1-ը:

– Ուսումնական տարվա մեկնարկի հետաձգումը պայմանավորված էր նաեւ արտակարգ իրավիճակով, որը մեզ մոտ ավարտվում է սեպտեմբերի 12-ին: Բայց հիմա մեկնարկային առումով, կարելի է ասել, Արցախի դպրոցները պատրաստ են` ե՛ւ ջերմաչափեր են մինչեւ ամսի 14-ը ստանալու, ե՛ւ դիմակներ ու ախտահանող նյութեր, ե՛ւ ախտահանող լամպեր` նախադպրոցական հաստատություներում: Կարելի է ռազմական լեզվով ասած` ասել, որ արդեն զինված ենք ու պատրաստ: Հիմա նոր ուսումնական տարվան ընդառաջ վերջին խորհրդակցություններն ենք անցկացնում ուսուցչության հետ:

– Ի՞նչ հորդոր ունեք ուսուցիչներին, ծնողներին ու սովորողներին` նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ:

– Հորդորում ենք մշակել վարքային այնպիսի ստրատեգիա եւ մոտեցումներ, որը համատեղելի լինի համավարակի հետ: Ընտանեկան ջերմության, հոգատարության, նվիրվածության մոդելը պետք է տեղափոխվի նաեւ ուսումնական հաստատություններ եւ պետք է նվիրումով աշխատենք, որպեսզի այս ուսումնական տարին լինի իմաստավորված եւ հաղթանակներով լեցուն: Իրականում Արցախում Covid 19-ից շատ ավելի ծանր եւ բարդ իրավիճակներում է կազմակերպվել ուսումնառությունը: Ես պատերազմի սերունդ եմ եւ շատ ծանր պայմաններում եմ ուսում ստացել 7-8-րդ դասարաններում: Կարծում եմ` Covid 19-ը եւս արժանապատիվ ձեւով կհաղթահարենք: Մեր ուսուցչությունը, նաեւ ծնողները եւ առհասարակ` կրթության բոլոր շահառուները պետք է սոցիալական բարձր պատասխանատվությամբ եւ համերաշխությամբ լծվեն` միասնական ուժերով ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպելու եւ լիարժեք ձեւով այն հաղթահարելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք«Բավարիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Սևիլիային» և երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիրԻրականում ինչու չի վերսկսվում հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունըՍենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան. Սամվել ՄարտիրոսյանՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբՍմբատ Գոգյանն ազատվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջմղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան«Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլում է VBET ՀՊԼ. «Վանը» կրեց առաջին պարտությունըԱվելորդ անգամ լրատվամիջոցին դատական պատասխանատվության են ենթարկում. փաստաբան Այլընտրանքային լուրեր 24.09.20Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացելԵվա Ռիվասը` կուրծքն ընդգծող զգեստով. ԼուսանկարԵրբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին. Արտակ ԶաքարյանԱրևիկ Ուդումյանը երեխայի է սպասում. ԼուսանկարԱկանավոր ուռուցքաբանը նշում է քաղցկեղի կանխարգելման բոլոր միջոցները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրըԱյսօր Ծովի համաշխարհային օրն էՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը ակնհայտ սպառնում է մեր երթի մասնակիցներին. Վահան Բաբայան«Այդքան դաժան ինձ հետ առաջին անգամ էին վարվում». Արտակ Վարդանյանը` 31-ամյակի անակնկալների և ընտանիք կազմելու ցանկության մասինԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է ներկայացրելՀոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքըԿայացավ ֆուտբոլային հանդիպում Blind football-ի ձևաչափովՎլադիմիր Պուտինին առաջադրել են համաշխարհային Նոբելյան մրցանակիԵԼ. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղումԿորոնավիրուսից երկու զինծառայող է մահացելՎազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն Պատվաստանյութի ձեռք բերման համար բանակցություններ են վարվում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ` միջազգային այլ գործընկերների հետ. ԱՆ պաշտոնական պատասխանըԻսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրըԱրթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. Գլխավոր դատախազությունը հայտնել է պատճառըԹույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը «Թուրքիան հավաքագրում է վարձկանների». Նարեկ ՄալխասյանՀայ-ռուսական հարաբերությունները լրիվ downgrade վիճակում են. Արմեն ԱշոտյանԼուկաշենկոն հայտնել է, որ ինքը մեծ նշանակություն չի տալիս իր երդմնակալության արարողությանըԱրձակագիրը` սերիալների մասինՄարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին. Ներսես ԵրիցյանՍԴ-ում նախագահի թեկնածու դեռ չի առաջադրվել. Էդգար ՇաթիրյանՏեսանյութ չկա, որտեղ Բաբայանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ․ փաստաբանԳագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել. Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի դիմացՀայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են ծանրոցների փոխադրման սակագներըՀՀԿ-ն պատրատասվում է համագումարին․ Վահրամ ԲաղդասարյանՆիկոլ Փաշինյանը կշարունակի «սիրել» Սամվել Ալեքսանյանին Նոր սկանդալ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջևՊաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ սեվ կատու է անցելՀայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համարԻնչու ԱԱԾ-ն չի տեսնում մաքսանենգ սիգարետների գործըLIVE. Բողոքի ակցիաներ` կառավարության դիմացՀրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվի իր փորձով Այն գաղտնի պատճառը, թե ինչու Գալոյանին չեն նշանակում Տնտեսագիտական ռեկտոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода