Դավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սեպտեմբերի 23-ը պատմության մեջ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան «Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ Այլընտրանքային լուրեր 22.09.20 Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական է ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆ


ՍՈՐՈՍԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ ԴԻՄԱԿ ՉԵՆ ՀԱՆԻ

Վերլուծություն

«Channelforpeople World» յութուբյան ալիքում մի տեսանյութ է հրապարակվել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կադրում երեւացող տղամարդուն, ով հավանաբար անվտանգության աշխատակից է, հորդորում է հանել պաշտպանիչ դիմակը. «Հանի՛ր այդ դիմակը, այլապես Գեյթսի ու Սորոսի ստրուկի տեսք ունես, տղա: Չէ որ դու ազատ քաղաքացի ես: Հանիր, այ մարդ, ապուշ մի եղիր»: Այսինքն ԱՄՆ նախագահը բաց տեքստով ասում է, որ դիմակների պարտադրանքը ստրկության գործիք է:

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ` ԿԱՐԱՆՏԻՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Ամերիկայի նախագահն իրավացի է` դիմակ-դնչկալների հիմնական գործառույթը ոչ այնքան համավարակի դեմ պայքարն է, որքան քաղաքացիների ստրկացումը: Ինչը եւ անում են Սորոսի ստրուկները մեր երկրում` Նիկոլի գլխավորությամբ: Բաց տարածքներում մարդկանց մաքուր օդից զրկելը չի կարող ունենալ որեւէ բժշկական հիմնավորում, հակառակը պնդողը պարզապես ստախոս է: Եթե ոստիկանները դիմակի համար կազմել են գրեթե մեկ միլիոն արձանագրություն, եթե հիմա դատավորներն ու ԴԱՀԿ-ի ծառայողները չեն հերիքում այդ տուգանքները գանձելու համար, ապա այդ ամենը վկայություն է (իրերն իրենց անուններով կոչենք) զանգվածային ռեպրեսիաների կիրառման: Եվ հիմա դնչկալներով ստրկացնելը հասավ երեխաներին, դպրոցների տնօրինությանն ու մանկավարժական կազմին էլ հարկադրում են զանգվածաբար դառնալ դրա հանցակիցը: Ի դեպ, արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելը հակասահմանադրական է` մեր Սահմանադրությամբ քաղաքացիների իրավունքները կարող են սահմանափակվել միայն արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ, կարանտինը որպես սահմանափակման հիմք Սահմանադրությամբ նախատեսված չէ, առավելեւս նախատեսված չէ հիմնարար իրավունքների սահմանափակումը իշխանության ստորին օղակներին պատվիրակելը: Սակայն քայլասերվածների խունտան հերթական անգամ ոտնահարում է Սահմանադրությունը, եւ այժմ ձգտում է իրավունքների սահմանափակումը համապատասխանեցնել համակենտրոնացման ճամբարի չափանիշներին: Այն, ինչ անում է Նիկոլի կառավարությունը, շատ լավ նկարագրել է Ռոբերտ Քենեդի կրտսերը` օգոստոսի 29-ին ելույթ ունենալով Բեռլինի հանրահավաքին. «Կառավարությունները սիրում են համավարակներ: Նրանք սիրում են համավարակներ նույն պատճառով, ինչ նրանք սիրում են պատերազմներ: Այս ամենը այն պատճառով, որ դա նրանց հնարավորություն է տալիս վերահսկողություն հաստատել բնակչության վրա, որը բնակչությունն այլ կերպ այլեւս երբեք չէր ընդունի: Դրանք ստեղծում են զանգվածային հնազանդություն կազմակերպելու ամբողջ  ինստիտուտներ եւ մեխանիզմներ: Ես հիմա մի բան կասեմ: Դա առեղծված է ինձ համար: Բոլոր այդ մեծ, կարեւոր մարդիկ, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, ինչպես Թոնի Ֆաուսին, ովքեր տասնամյակներ մտածել են այս համավարակի մասին, պլանավորել են այնպես, որ բոլորս մեկուսանայինք, երբ վերջապես համավարակը սկսվեր, եւ հիմա, երբ դա տեղի է ունենում, նրանք կարծես բոլորովին չեն հասկանում, թե ինչ են մեզ ասում: Թվում է, թե նրանք ամեն ինչ ասում եւ անում են հընթացս, քանի որ շարունակում են հաղորդել իրենց համար անհասկանալի թվեր, որոնք չգիտեն: Նրանք չեն կարող ձեզ ասել, թե ինչքան է «կովիդով» մահվան ելակետային մակարդակը, նրանք նույնիսկ չեն կարող մեզ տալ PCR թեստ, որն իրականում գործում է: Նրանք չունեն դա: Նրանք պետք է անընդհատ փոխեն մահվան վկայագրերում «կովիդոզի» պատճառի սահմանումը` ամեն ինչին ավելի ու ավելի վտանգավոր տեսք տալու համար: Միակ բանը, որ նրանք լավ են արել, վախ ստեղծելն է»:

Սակայն քանի որ Նիկոլի դեղնակտուցների վարչախումբն առավել քան ապաշնորհ է, ապա նիկոլենք չեն կարողանում նաեւ արդյունավետորեն վախ ստեղծել: Փոխարենն ամեն օր վաստակում են ատելության ավելի ու ավելի մեծ չափաբաժիններ:

ՆԻԿՈԼԵՆՑ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶԸ

Այսպես, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, հետեւելով քաղաքացիների համացանցային ակտիվությանը, եզրակացնում է. «Բա գիտեիք` դուք խուսափելո՞ւ եք ձեր բերած մշակույթից, սա ձեր «սրած բիզն» է, ու մանրից սկսում է խորը մտնել էն վայրը, որտեղ սովորաբար այն մտնում է: Սենց որ շարունակվեց, շատ շուտով Նիկոլենց տներին են մոտենալու դագաղներն ու սեւ լենտերը, ու էդ ժամանակ գոնե իրանք կզգան իրանց կերածի չափերը»:

Դագաղներ ու սեւ ժապավեններ նիկոլականները կիրառում էին նախկին իշխանության թիմի նկատմամբ: Եվ մինչեւ հիմա փորձում են մարդկանց վախեցնել «նախկինների» վերադարձով: Թերեւս նրանց թվում է, որ եթե իրենց վախը նախկիններն են, ապա բոլորի համար պետք է այդպես լինի: Սակայն հանրությունն արդեն այն մտայնությունն ունի, թե` ո՛չ ձեզ ենք ուզում, ո՛չ «նախկիններին», եւ գնալով առաջին բաղադրիչը սրընթաց աճում է, իսկ երրորդը` արագորեն նվազում: Ըստ քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան Արթուր Թովմասյանի` Նիկոլի կարեւոր գործիքը «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսված այն միֆն է, ըստ որի` ՀՀ երկու նախագահների միջեւ գոյություն ունի լուրջ հակասություն եւ տարաձայնություն, եւ նրանց համագործակցությունն անհնարին է: Անընդհատ հրապարակ են նետվում տարբեր թեզեր, թե Քոչարյանն ու ՀՀԿ-ն արդեն մեկ անգամ ճանապարհ են անցել, եւ երկրորդ անգամ այդ միությունն անհնար է: Այս անբովանդակ եւ քաղաքական իրականության հետ ոչ մի իրատեսական աղերս չունեցող պնդումները, որոնք ոգեւորությամբ տարբեր մեդիահարթակներից հրապարակ են նետում զավթած իշխանությանը սպասարկող «փորձագետ-վերլուծաբաններ», հատուկ մշակված ու հանգամանալից ուսումնասիրված պլանի բաղկացուցիչ մասն է կազմում: Ակնհայտ է, որ Նիկոլը վախենում է Սարգսյան-Քոչարյան միավորումից, քանի որ, ինչքան էլ նա հայտարարի, թե «իշխանությունը 20 տարուց ավելի ՀՀ-ում զավթված է եղել», «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թալանել են Հայաստանը», «նրանք են իրականացրել Մարտի 1-ը» կամ, ասենք, «պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար»: Սրանք ընդամենը մանիպուլյատիվ եւ ոչ մի քաղաքական հիմք ու հիմնավորում չունեցող պոպուլիստական հայտարարություններ են, որոնց շնորհիվ Նիկոլը կարողացավ զավթել իշխանությունը»:

Իսկ պոպուլիզմը մերժող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այժմ շատ ակտիվ աշխատում են երիտասարդության հետ: Այսպես, հինգշաբթի տեղի է ունեցել ՀՀԿ վերջերս անդամագրված երիտասարդների հերթական  հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Երիտասարդները ՀՀ 3-րդ նախագահի հետ հարց ու պատասխանի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նմանօրինակ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, եւ սա ամենեւին էլ առաջին հանդիպումը չէ, եւ նորագիրները բավականին արագ շատանում են: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ ցավում է, որ «Ազգ-բանակ» ծրագիրը չի իրականացվել: Քոչարյանի խոսքով` ինքը համակրում էր ծրագրին: «Ցավոք, այն չիրականացվեց: Հիմա նրանք առաջարկել են աշխարհազորի գաղափարը»,- հայտարարեց նա, զարմանք արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ վերջերս պաշտպանության փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ ինքը ծանոթ չէ «Ազգ-բանակ» ծրագրին: «Կարծում եմ, որ երբ նրանք խոսում են աշխարհազորի մասին, նախ պետք է ծանոթանան ծրագրին: Միգուցե հենց դա էր ճիշտ ճանապարհը: Միգուցե անհրաժեշտ չէ հրաժարվել ծրագրից միայն այն պատճառով, որ գաղափարը հայտնվել է պաշտպանության մեկ այլ նախարարի օրոք: Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, երբ ճիշտ ուղին մերժվում է միայն այն պատճառով, որ այն չի ծագել քո փայլուն գլխում: Կարծում եմ, որ մենք պետք է գնանք համապարփակ լուծման ուղով: Մեր ուժը կկրկնապատկվի, եթե կարողանանք նման պետություն կառուցել: «Ազգ-բանակ»-ը բացարձակապես չի ենթադրում, որ բոլորը շարային երթով պետք է քայլեն: Սա բոլորովին այլ լուրջ գաղափարախոսություն է»,- ասաց երկրորդ նախագահը: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը հատուկ շեշտեց իր դրական վերաբերմունքն այն ծրագրի նկատմամբ, որը հեղինակվել էր Սերժ Սարգսյանի օրոք` երրորդ նախագահի հանձնարարությամբ, եւ որի դեմ պայքարը քայլասերվածների գերակա ուղղություններից է: Չէ, նման է, որ նիկոլենք շուտով «վախ բռնողի» կարիք են ունենալու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ինչո՞ւ է կորոնավիրուսը մեծահասակների համար ավելի վտանգավոր, քան երեխաներիՉի եղել գեթ մեկ ազգային տոն կամ հիշատակի օր, որ այս շրջիկ կրկեսի հերոսները չհորինեն մի հիմար թեմա՝ մեզ օրվա խորհրդից շեղելու համարԱՄՆ Տիեզերական ուժերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել NASA-ի հետԿՈԼԵԿՏԻՎԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԴԱՐ ԷՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է, մահվան դեպքերինը՝ 1234 FACEBOOK-Ը ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԵԹԵ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՔԱՈՍ ՍԿՍՎԻGmail-ում լուրջ փոփոխություններ կլինենԷրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակըՈսկին և պլատինն էժանացել են, պղինձն ու ալյումինը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաներիՆավթի գները նվազել ենԵղանակը Հայաստանի Հանրապետությունում և ԱրցախումԴավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակելՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ն շուտով կանհետանա. սկանդալային քաղաքական գործչի մարգարեությունը «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վահրամ ԲաղդասարյանԵրկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբՍեպտեմբերի 23-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է չմասնակցեն ՍԴ նախագահի ընտրությանը«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը փորձում է ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունըԵրևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ծառուկյանի գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլու-հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները«Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջևԼարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՊարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱյն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան«Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյլընտրանքային լուրեր 22.09.20Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական էՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆՈղբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել էԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել էԳարիկ Սարգսյաը կրկին աշխատանքի չի՞ հաճախելԻնչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը բավարար էներգիա ստանալու համար«Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի» ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆիագարա ջրվեժը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովՎլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ուղիղ միացում)Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համարՈրոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար«Գո՞հ ես, Ռիփո՛». Անահիտ Սիմոնյանը՝ Հռիփսիմե Հակոբյանին (ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода