Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջեց Լյուքսեմբուրգի ընտրանուն 1-2 հաշվով։
Հայաստանի երիտասարդական հավաքականը, այս խաղում պարտվելով 1-2 հաշվով, Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման մրցաշարի 1-ին խմբում անցկացրած 7 խաղերից հետո զբաղեցնում է նախավերջին՝ 6-րդ հորիզոնականը և հավասար 3 միավոր է վաստակել Լյուքսեմբուրգի համատարիքային ընտրանու հետ, որը եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ հանդիպումը մրցաշարի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին Շվեդիայի Մ21 հավաքականի հետ։