Հայաստան-Էստոնիա. Առաջին խաղակեսից հետո հաղթում ենք նվազագույն հաշվով
ՍպորտՎազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընդունել է Էստոնիայի ընտրանուն և 1-ին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն` 1-0 հաշվով։
Խաղակեսի վերջնամասում ` 43-րդ րոպեին մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ է մղել Ալեքսանդր Կարապետյանը:
Խմբի մյուս` Վրաստան-Մակեդոնիա խաղում առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի` 1-1 հաշիվ է։