«Փյունիկի» սանը համալրեց Լոռիի կազմը
ՍպորտԿենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»՝ հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։
Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաև Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։