Սա ոչ թե սեւ ու սպիտակի, այլ՝ ազգայինի ու ապազգայինի պայքար է. Չախալյան (Տեսանյութ)
ՆորություններՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 17:00-ին, տեղի կունենա Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հանրահավաքը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ԿԱՄՔ-ականների պահանջին են միացել նաեւ մի շարք համախոհներ, որոնց թվում են ԵՊՀ բանասիրական ամբիոնի դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ (ծնող) Մասիս Բաբալյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, «ՎԵՐԱԴԱՐՁ» մշակույթային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը եւ այլք:
Ինչպես տեղեկացրեց «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, ովքեր ցանկություն կունենան մասնակցել նաեւ քայլերթին, կարող են նույն օրը ժամը՝ 16:00-ին միանալ հանրահավաքի նախաձեռնողներին «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնող Բրազիլիայի հրապարակում եւ իրենց հետ միասին բարձրանալ ԿԳՄՍ նախարարության դիմաց:
«Սա ոչ թե սեւ ու սպիտակի, այլ ազգայինի եւ ապազգայինի պայքար է եւ թող ոչ մեկը չփորձի քաղաքականացնել այն եւ նեղ կուսակցական շահերի դաշտ տանել», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Չախալյանը: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ