Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ
ՍպորտՀայաստանի հավաքականն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 1-ին տուրում մրցեց Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտվեց 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում մրցակցի կազմից գոլեր հեղինակեցին Էզգյան Ալիոսկին և Իլյա Նեստորովսկին։
Երկու գոլերն էլ իրացվեցին 11-մետրանոցից։
Հանդիպման ավելացված ժամանակում` 94-րդ րոպեին, կրկին 11-մետրանոց հարվածից Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Տիգրան Բարսեղյան։
Այսպիսով, մեր ընտրանին Խոակին Կապառոսի գլխավորությամբ առաջին հանդիպումն ավարտեց պարտությամբ։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ տուրում սեպտեմբերի 8-ին Երևանում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: