Քաղաքապետարանը փողերը չի՞ տալիս
ՆորություններԱվան համայնքի որոշ շենքերում մեկ ամիս առաջ սկսել են փոխել վերելակները: Սակայն մեկ ամիս անց պարզվել է, որ նոր վերելակով վեր ու վար անելու ավանցիների սպասումները չարդարացված էին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` երեք օր առաջ գործարկված վերելակը կանգ է առել: Երբ բնակիչները փորձել են հետաքրքրվել, թե ինչ խնդիր կա, որ նոր վերելակը չի աշխատում, պատասխանը եղել է հետեւյալը. «Մենք ենք անջատել, որովհետեւ տենդեր շահած անհատն է ասել, քանի որ քաղաքապետարանը փողերը չի տալիս»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ