Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել իտալական ակումբի հետ
Սպորտ«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հստակություն է մտցրել իր ապագայի հարցում։
BBC-ի լրագրող Գիլեմ Բալագենի փոխանցմամբ, Սուարեսը համաձայնեցրել է անձնական պայմանագրի բոլոր կետերը «Յուվենտուսի» հետ:
Տրանսֆերի կայացման համար մնում է միայն «Բարսելոնայի» համաձայնությունը ստանալ: Նշվում է, որ Սուարեսը դիտարկում է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը խզելու և անվճար թուրինյան ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ Մեսսիի ընդունած ցանկացած որոշում չի ազդի Սուարեսի որոշման վրա: