Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ
Սպորտ«Արարատը» պաշտոնապես հայտարարել է Աղվան Պապիկյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Լեհաստանում։
Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Ուլիսում», «Փյունիկում» և «Ալաշկերտում»։ Պապիկյանը պաշտպանել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների գույները, ինչպես նաև երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։
«Առաջին հերթին ցանկանում եմ իմ խաղով առաջ տանել «Արարատին», ինչպես նաև հույս ունեմ ապացուցել, որ արժանի եմ հրավիրվել ազգային հավաքական»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Աղվան Պապիկյանը։