Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստը Ամերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախին Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են «Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է

Հայկական թեստերի արտադրության վրա բյուջեից 500 հազար դոլար է ծախսվել, սակայն դրանք դեռ չեն օգտագործվում․ hraparak.am

Նորություններ

Ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր օրոք արձանագրված հերթական «աննախադեպության» մասին՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու, որն իրականացվելու էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում․գրում է hraparak.am-ը։ 

Հրապարակվեց տեղեկություն, որ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրում՝ թեստերի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու նպատակով, ու, ինչպես հիշում ենք՝ Ֆեյսբուքում ուռա՜ա, շնորհավորանքնե՜ր, աչքալուսանք։ Ինստիտուտի տնօրենն էլ մեզ հետ հարցազրույցում համեստորեն նշել էր, որ շնորհավորանքներն ավելի հաճույքով կընդունի, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա։

Այս «ուռա-հայրենասիրության» բարձր ֆոնին գրեթե խլացել էին առանձին մասնագետների՝ բժիշկ-գենետիկների հոռետեսական զգուշացումները, թե Հայաստանում թեստ արտադրելն այդքան հեշտ չէ։ Հետո՝ երկարատեւ սպասումներ․ թեստերն էին մշակում, հետո՝ էլի սպասումներ, որ ԱՆ ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ՊՈԱԿ-ը կփորձարկի ինստիտուտի մշակած թեստերը, եւ դրական եզրակացության դեպքում առաջիկայում կսկսվի հայաստանյան թեստերի մասսայական արտադրությունը, ու ողջ հասարակությունը հնարավորություն կունենա թեստավորվել, ժամանակին ախտորոշվել, ժամանակին բուժվել։

Այս ընթացքում կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը դժոխքի վերածեց, հետո սկսեց բնական ճանապարհով մարել, այնուհետ համեմատաբար կայուն իրավիճակում հայտնվեցինք։ Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերվում են տեղական արտադրության թեստերով։ Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ առայսօր տեղական արտադրության թեստերը չեն օգտագործվել։ Իսկ պատճառն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է, այսպես կոչված, պրեթեստ անի, այսինքն՝ սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են եւ համապատասխանում են ԱՀԿ չափորոշիչներին։ Ըստ մեր տեղեկության՝ Հայաստանն այդ պրեթեստն ԱՀԿ-ից չի ստացել, այդ պատճառով հայկական թեստերը եթե անգամ արտադրվում են, ապա չեն օգտագործվում։

Սակայն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շատ հաստատակամ պնդեց, որ նման բան չկա՝ թեստերն արտադրվում են։ Զարմացած՝ հարցրինք․ ԱՀԿ եզրակացությունը դրակա՞ն է եղել։ Պատասխանը նույնքան հաստատակամ էր՝ «այո»։ Լավ, թերություննե՞ր էլ չեն նշել։ Պատասխան․ «Ոչ, թեստավորման 4 հնարավոր մեթոդներից 3-ի հետ կապված՝ նորմալ երաշխավորում կա, մանրամասները կարող եք ԱՀԿ-ից ճշտել»։

Այնուամենայնիվ, մեր ստացած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում, եւ հաջորդ օրը կրկին զանգահարեցինք Արսեն Առաքելյանին ու հայտնաբերեցինք, մեղմ ասած, մի շարք անհամապատասխանություններ նրա վերջին ու նախորդ օրվա ասածների միջեւ։

- Որքա՞ն է հայկական մեկ թեստի ինքնարժեքը։

- 2,5 դոլար։

- Թեստերի արտադրության համար նախատեսված 500 հազար դոլարն ամբողջությամբ իրացվե՞լ է։

- Ոչ, մենք նշել ենք, որ օգտագործվել է նյութերի գնման համար 250 հազար դոլար։

- Իսկ մյուս մա՞սը։

- Մյուս մասից մենք տեղյակ չենք։ Մյուս մասի մասին կարող եք հարցնել պարետատնից, նախարարությունից։

- Մեր հայկական թեստերն օգտագործվո՞ւմ են։

- Հայկական թեստերը․․․ մենք 47 հազար թեստ պատրաստել ենք, հանձնել ենք Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին։ Օգտագործում են, թե ոչ՝ ճշտեք իրենցից, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։

- Բայց ամեն օր շարունակո՞ւմ եք արտադրել։

- Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք։

- Ինչո՞ւ, դեպքերը քչացել են, ա՞յդ պատճառով։

- Չէ, պարզապես, երբ անհրաժեշտ քանակը պետք լինի, նույնկերպ կվերսկսենք։

ՀԳ․ Անսալով Արսեն Առաքելյանի խորհրդին՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանին հարցրինք՝ օգտագործվե՞լ է այդ 47 հազար թեստը։ Նա առաջարկեց այդ հարցով դիմել ԱՆ։

ԱՆ խոսնակն այս հարցին ի պատասխան՝ ասաց․ «Մենք փորձաքննությունը կատարել ենք, եւ թեստերը լիարժեք համապատասխանում են ստանդարտներին: Առաջիկայում օգտագործման գործընթացը կսկսվի, եւ լրացուցիչ կտեղեկացնենք»։ Փաստ է, որ առայսօր այդ թեստերը չեն օգտագործվել։ 500 հազար դոլար կառավարությունը քամուն է տվել։ Եվ եթե անգամ արտադրվել են այդ թեստերը, դրանք չեն համապատասխանում չափորոշիչներին եւ կիրառման ենթակա չեն։ Ոչ միայն պետական միջոցներն են վատնվել, այլեւ հանրությանը փորձել են այս ամբողջ ընթացքում մոլորեցնել, թե Հայաստանում թեստեր են արտադրվում, եւ դրանով են թեստավորվում կորոնավիրուսով հիվանդները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода