Պարետի ինստիտուտը վերանում է, դիմակներ կրելու պարտադիր պահանջը՝ ոչ
ՆորություններՊարետի ինստիտուտը վերանում է,- ԱԺ-ում հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախատեսվում է, որ արտակարգ դրության վերացումից հետո ՀՀ կառավարությունը հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման եւ բռնկման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում կկարողանա կարանտին հայտարարել ամբողջ հանրապետությունում, սահմանային անցակետերում։
Փոխնախարարը հայտարարեց, որ օրենքով նախատեսված են սահմանափակումներ, որոնց կիրառումն արդեն կառավարության տիրույթում է։ Այսինքն՝ կառավարությունը կարանտին հայտարարելու որոշմամբ իրավասու է ամրագրել նաեւ սահմանափակումները։
Անդրադառնալով հավաքների, ռեստորանների գործունեության սահմանափակումներին՝ Ռ.Գրիգորյանը նշել է, որ նախնական քաղաքականությունն այն է, որ սահմանափակումները պետք է պահպանվեն։ Ավելին՝ պահպանվելու է նաեւ դիմակների կրման հետ կապված պարտադիր պահանջը։ , թե ինչպիսի, կորոշի կառավարությունը։
«Կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը, առողջապահության նախարարությունը պետք է հաստատի դիմակի կրման հետ կապված դեպքերը եւ անհրաժեշտ պաշտպանիչ անհատական միջոցները»,- հայտարարեց նա։