Iravunk.com | «Եղել է շրջան, երբ ունեցել եմ այն, ինչի մասին անգամ երազել չէի կարող, բայց...». Անելյա Գուբրյանը՝ 20-ամյակի ու շուտ հասունանալու մասին
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ Մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը Ցավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանը Լեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. Մելիքյան Ի գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում «Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան Վարդանյան Մեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերով

«Եղել է շրջան, երբ ունեցել եմ այն, ինչի մասին անգամ երազել չէի կարող, բայց...». Անելյա Գուբրյանը՝ 20-ամյակի ու շուտ հասունանալու մասին

Շոու բիզնես

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը երեկ՝ սեպտեմբերի 2-ին, նշել է ծննդյան 20-ամյակը: Ինչպես ինքը՝ մոդելն է նշում՝ ծննդյան օրը մեծ շուքով տոնել չի սիրում՝ նախընտրելով լինել ավելի հանգիստ հոգեվիճակում:

Զրույցում Անելյան պատմել է՝ ինչպես է անցկացրել իր օրն ու ինչ նոր ապրումներ է իրեն բերել «20» թիվը:

Տարիներ առաջ շատ լուրջ էի վերաբերվում 20 թվին, ինձ համար 20 տարեկան աղջիկն արդեն մեծ էր նշանակում, իսկ հիմա, մտածում եմ` արդե՞ն 21, թե՞ դեռ 21: Ինչ-որ չափ արդեն մեծ եմ ու պատասխանատվություն եմ զգում, բայց նաեւ այնքան բան կա առջեւում... Ինձ համար այս թիվը դեռ անսովոր է»,-խոստովանում է մոդելը:

«Իրականում չեմ սիրում նշել ծննդյանս օրը, որովհետեւ ես շատ լուրջ եմ վերաբերվում կազմակերպչական հարցերին, ու եթե ինչ-որ բան եմ անում, դա պետք է իդեալական լինի, իսկ ծննդյանս օրն ուզում եմ հանգստանալ, վայելել, ոչ թե մտածել` հյուրերից ով երբ եկավ, երբ գնաց, կերավ-չկերավ, հավանեց, թե ոչ... Դրա համար չեմ սիրում նշել, բայց, միանշանակ, սպասում եմ այդ օրվան, որովհետեւ ես տարին ոչ թե հունվարի 1-ին եմ ամփոփում, այլ ծննդյանս օրը»,-հավելում է նա ու ավելացնում, «Առաջինը ծնունդս շնորհավորել է ինձ շատ հարազատ ու մտերիմ մի մարդ, սեպտեմբերի 1-ի գիշերն է դա արել, որ առաջինը հասցնի (ծիծաղում է): Հետո արդեն շնորհավորել են ծնողներս, ընկերներս ու հարազատներս»:

Անելյան նշում է, որ նախկինում այլ պատկերացում է ունեցել, թե ինչպես պետք է նշի 20-ամյակը, բայց տարիների ընթացքում մտածելակերպը փոխվել է.

«Թեեւ ինչպես նշեցի, չեմ սիրում ճոխ տոնել ծննդյանս օրերը, միշտ պատկերացրել եմ, որ 20-ամյակս պետք է շատ մարդկանց հետ նշեմ, սակայն տարիների հետ շրջապատն ու մարդիկ քչանում են ու մնում են ամենահարազատներն ու մտերիմները: Այս տարի նշել եմ մի քանի ամենամտերիմ մարդկանց հետ, որեւէ առանձնահատուկ բան չեմ արել»,-ասում է նա:

Անելյայի գործունեությանը հետեւողները գիտեն, որ նա վաղուց է իրեն փորձում տարբեր աշխատանքների մեջ, եւ արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս՝ որպես մոդել, մինչդեռ շատերը 20 տարեկանում նոր անում եմ առաջին քայլերը: Հարցին՝ արդյոք երբեւէ չի՞ ափսոսել վաղ տարիքում հասուն կյանք մտնելու համար՝ մոդելը պատասխանեց.

«Չեմ ափսոսել, որովհետեւ իմ կյանքում չի եղել մի շրջան, որը բաց եմ թողել, ես, պարզապես, շուտ եմ անցել այդ փուլերը: Օրինակ` ինչ-որ մեկը, եթե դա պետք է աներ մեկ տարում, ինձ մոտ դա եղել է 3-4 ամսում, բայց որեւէ բացթողում չեմ ունեցել... Դա ինձ միայն օգնել է ավելի շուտ ընտելանալ կյանքին ու ավելի հասուն վերաբերվել դրան: Այդպես էլ շարունակում եմ ապրել ու շատ գոհ եմ դրանից»:

Ինչ վերաբերում է լիարժեք երջանկությանը՝ Անելյան նշում է.

«Երբեք չեմ համարել, որ մարդուն որեւէ բան է պետք լիարժեք երջանիկ լինելու համար: Իմ կյանքում եղել են դեպքեր, որ շատ բաներ չունենալով ես ինձ աշխարհի ամենաերջանիկն եմ զգացել, եւ եղել է նաեւ շրջան, երբ ունեցել եմ այն, ինչի մասին անգամ երազել չէի կարող, բայց ես ինձ երջանիկ չեմ համարել: Հիմա ես շատ երջանիկ եմ, չգիտեմ` որքանով ավելի երջանիկ կարող եմ լինել, բայց շատ գոհ ու շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ ու ինչպիսին, որ կամ»:

Աղբյուր` https://style.news.am/arm/news/73591/exel-e-shrjan-erb-unecel-em-ayn-inchi-masin-angam-erazel-chei-karox-bayc-indz-erjanik-chem-hamarel-anelya-gubryany-20-amyaki-u-shut-hasunanalu-masin.html



Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կըԼավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնըՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ ԱդրբեջանՀամացանցում են հայտնվել ռուսական հարվածից հետո Խարկովի հեռուստաաշտարակի անկման կադրերը (Տեսանյութ)Ապրիլի 22-ի գիշերն ու լուսաբացը՝ Կիրանցում. Լուսանկարներ«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»Իրանը կարող է մեկ շաբաթում միջուկային ռումբ փորձարկել. իրանցի պատգամավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևԳաղթի ճանապարը մազապուրծ հաղթահարած տղան, վիզը ծուռ թողեց մորը. Սարսափազդու մանրամասներ մետրոյի տակ ընկած երիտասարդի մասինՌուսական զորքերը ճեղքել են Ավդիիվկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը. BILDԱրցախցիները վերադառնալու հույսը չեն կապում այլեւս Փաշինյանի իշխանության հետ. ԱՀ փաստաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода