Հայտնի է Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
ՍպորտՍեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մեր ազգային ընտրանու հանդիպումը սպասարկելու է Իրֆան Պելյտոն։
Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։