«Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4-6 ոստիկանի». Գևորգ Ղազարյան (Տեսանյութ)
ՔրեականՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի հետ կապված միջադեպին. «Ուզում եմ ասել, որ շատ կայքերի գրածներ 99%-ով չեն համապատասխանում իրականությանը. Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4-6 ոստիկանների, ընդհակառակը ոստիկաններն են նրանց դաժանաբար ծեծել»: