Iravunk.com | ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ
Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 



Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода