Iravunk.com | Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին
Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի «Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են Բլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան Շոլցին Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ

Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին

Արխիվ 12-16

Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին

 

 

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը Ավետիսյանների սպանության գործով ցուցմունք է տվել դատարանում։

Վկայի խոսքերից պարզ է դառնում, որ 2015թ. հունվարի 12-ին նրան 102-րդ բազայի պետը հայտնել էր, որ պահակակետից զենքով փախուստ է կատարել զինծառայող Պերմյակովը։

«Նրանք ինձ խնդրեցին հետախուզման համար խուզարկու շուն տալ։ Մոտակա ուղեկալից տրամադրվեց լավագույն շունը և պատրաստված հրահանգիչ՝ սպա Խաչատրյանը։ Հասնելով պահակատեղ, մենք շանը հետքի վրա հանեցինք, սաղավարտից հոտի նմուշներ վերցրինք և սկսեցինք որոնումները։ Հասնելով տներից մեկին՝ (Ավետիսյանների տուն) դռան մոտ հայտնաբերեցինք նրա հետքերը։ Ավելի ուշ եկավ ոստիկանությունը, որից հետո սպային և շանը ուղարկեցինք սահման, իսկ ես եկա իմ աշխատավայր։

Նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում (գիշերը) Խաչատրյանից զանգ ստացվեց այն մասին, որ նա ուղեկալի թիկունքում շարժվող լույս է տեսնում։ Ես հերթապահ մեքենա և սպաներ կանչեցի ու մեկնեցի ուղեկալ։ Այդ ժամանակ Խաչատրյանը զեկուցեց, թե անհայտ մեկին է տեսնում, ով շարժվում է փշալարերի ուղղությամբ։ Հրամայեցի քողարկվել և նրան հնարավորինս մոտ թողնել։ Ընդ որում՝ այնպես քողարկվել, որ մոտեցողը հասնի անմիջականորեն ազդանշանային համալիրի մոտ։ Ճանապարհին Խաչատրյանը բազմիցս զեկուցել է իրավիճակի մասին, որ ձերբակալվել է անհայտ անձ՝ քաղաքացիական հագուստով, ով նկարագրությամբ նման է դասալիք Պերմյակովին։ Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր, նա կապված պառկած էր։ Խուզարկեցինք, վերցրինք իրերը, դրեցինք առանձին փաթեթի մեջ։ Կարճ ճանապարհով նրան հասցրինք սահմանապահ ջոկատ՝ ինքնությունը հաստատելու համար, քանի որ նա փաստաթղթեր չուներ։ Բժշկական վկայություն է անցկացվել, կազմվել ակտ, և 10 րոպեի ընթացքում նրան իրերով հանձնել են բազայի հրամանատարին»,- հայտնեց վկան։

Պարզաբանող այն հարցին, թե նա իրավունք ունե՞ր արդյոք առանց Հայաստանի ոստիկանության ծանուցման, օպերատիվ գործողություններ իրականացնել Գյումրիի տարածքում, վկան զարմանք է հայտնել՝ ասելով, թե հարցն իր համար անհասկանալի է, քանի որ Սահմանային վարչությունը մշտապես ակտիվորեն համագործակցում է  Հայաստանի իրավապահների հետ։ Նրա խոսքով՝ նա բազայի և շտաբի պետին հարցրել է, թե ոստիկանությունը տեղյա՞կ է արդյոք, իսկ իրեն վստահեցրել են, որ ոստիկանությանը տեղյակ են պահել։ «Քանի որ փախել էր բազայի զինվորը, տեղյակ պահելու իրավասությունը բազայինն է, ոչ թե իմը, ում կանչել էին օգնության համար»,- պարզաբանեց վկան։

Փաստաբանների հարցին, թե սահմանապահները ում պետք է հանձնեին ձերբակալվածին, վկան նշել է, որ այս դեպքում ձերբակալվել էր առանց փաստաթղթերի մարդ, որին հետախուզում էին դասալքության համար։ Անհրաժեշտ էր ինքնության հաստատում անցկացնել, ինչը և արվել է 102-րդ բազայի հրամանատարի և ՀՀ ոստիկանների ներկայությամբ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ սահմանապահ ջոկատի պետի տեղակալը ամբողջ օրվա ընթացքում, երբ ընթանում էին Պերմյակովի որոնումները, տեղյակ չի եղել զինվորի՝ սպանության  մեջ կասկածվելու մասին։ Վկան ասել է, որ ինքը գիտեր, որ ընտանիք է սպանվել։ Գլխի էր ընկնում, որ Պերմյակովը կարող է կապ ունենալ։ Նա նշեց.

«Սակայն մթության մեջ քաղաքացիական հագուստով և առանց փաստաթղթերի մարդ ձերբակալելիս ես հիմա էլ չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ դա նույն մարդն է։ Որովհետև անհրաժեշտ է հաստատել ինքնությունը, ինչը և արվել է»:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո առաջին հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը հայտնել էր, որ ոչ ոքի չի սպանել։

Վկային հաջողվել է նաև մի քանի հարց տալ Պերմյակովին.

«Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա և երեք «պեպսի կոլա»,- ասաց վկան։

Ըստ նրա՝ ձերբակալվածի հագին եղել է ճակատին քաշված սև գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ։

 


 

 



Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода