Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին Օրվա խորհուրդ. Ապրիլի 18 Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. Փաշինյան Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան «Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին «Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ Է»

Արխիվ 12-16

 

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ Է»

թերթին տված հարցազրույցում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ պատասխանելով այն հարցադրմանը, թե արդյո՞ք համաձայն է այն տեսակետին, որ հայկական քաղաքական էլիտան ոչ բավարար հստակությամբ է դիրքորոշում արտահայտում Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության հարցով, մասնավորապես ասաց.–Այդպիսի ոչ պրոֆեսիոնալ տեսակետ երբեմն կարելի է գտնել ռուսական մամուլում, սակայն քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այդ տեսակետը անշուշտ չեն կիսում: Նրանք, ովքեր քչից-շատից գլուխ են հանում հայկական թեմատիկայից, շատ լավ գիտեն, որ ե՛ւ նախագահ Սարգսյանը, ե՛ւ խորհրդարանի ղեկավարությունը, ե՛ւ մեր ԱԳՆ-ն, ե՛ւ հայտնի քաղաքական գործիչներից շատերը վճռական եւ միանշանակորեն դատապարտել են Թուրքիայի դիրքորոշումը` Սիրիայում խփված ռուսական ինքնաթիռի հարցով:

 

 

– Իսկ Սիրիայում անցկացվող թուրքական քաղաքականության վերաբերյալ կա՞ն արդյոք գնահատականներ եւ հայտարարություններ` Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների կողմից:
– Անշուշտ, եւ ամենակոշտը: Ընդ որում, այդ հայտարարությունները բարձրաձայն հնչում են ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ այն ժամանակից սկսած, երբ Թուրքիան սկսեց աջակցել ահաբեկիչներին Սիրիայում, իսկ շատ ավելի վաղ` Չեչնիայում: Երկու տարի առաջ ահաբեկիչները Թուրքիայի ուղղակի օժանդակությամբ հարձակվել էին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ ավանի վրա, թալանել էին մեր եկեղեցիները, ոչնչացրել քրիստոնեական մշակույթի հուշարձանները, հազարավոր մեր հայրենակիցներ դարձել էին փախստական, շատերը զոհվել էին: Նույնը տեղի ունեցավ եւ Հալեպի հայաբնակ թաղամասերի նկատմամբ: Հայաստան Սիրիայից ժամանել էին առավել քան 20 հազար փախստականներ: Թուրքիայի ցեղասպանածին քաղաքականության դատապարտումը մեր քաղաքական օրակարգի առավել հրատապ թեման է, եւ չնկատել դա` պարզապես անհնար է:
Բացի այդ, հայ-թուրքական հակամարտությունը տեւում է հազար տարուց ավելի եւ չի սահմանափակվում Սիրիայով: Առկա է եւ Լեռնային Ղարաբաղի հարցը, ուր Թուրքիան աջակցելով Ադրբեջանին, գործնականում դարձել է հակամարտության 4-րդ կողմ: Մեր արտաքին քաղաքականության ամենասուր հարցերից մեկը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Բացի այդ, շարունակվում է Հայաստանի շրջափակման եւ մեկուսացման թուրքական քաղաքականությունը, որը մեզ համար բերում է ծանր հետեւանքներ: Առկա է եւ մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ բազում այլ հարցեր, որոնց մասին ամեն օր խոսում են երկրի ղեկավարությունը, մեր քաղաքական շրջանակները, ԶԼՄ-ները:
Ընդամենը օրեր առաջ` փետրվարի 12-ին, իր ծրագրային ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիան անվանեց անանցանելի եւ անհատակ ճահիճ եւ շեշտեց, որ այս պահին չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ առաջընթացի ոչ մի հնարավորություն:


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. ՓաշինյանԱյսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպումՀերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Դուբայը վերածվել է ծովի (Տեսանյութ)Ուկրաինայի նպատակն է դիմակայել ևս 6 ամիս. Sky News«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորըԲացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանԱՅՍՕՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ էՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода