Iravunk.com | ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ
որս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ) Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ «Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. Սիմոնյան Վեդիի ոստիկանության բաժնում եմ Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

 

Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նկատեց.-Վրաստանի Հանրապետության հետ մեր ջերմ բարեկամական հարաբերություններն ունեն շատ սպեցիֆիկ բնույթ եւ արտահայտված են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հայաստանը երբեք այնպիսի գործողություններ չի իրականացնում, որոնք ուղղակիորեն սպառնալիք են Վրաստանի համար, եւ հակառակը` Վրաստանի Հանրապետությունը երբեք չի անի այնպիսի գործողություն, որը որեւէ ձեւով սպառնալիք հանդիսանա մեզ համար: Բայց, իհարկե, դա չի բացառում, որ մեր պետություններից յուրաքանչյուրն ունենան իրենց երկկողմ օրակարգերը: Այս առումով՝ Վրաստանի նաեւ տնտեսական ուղղվածությամբ համագործակցությունը Թուրքիայի հետ նորություն չէ: Ամեն դեպքում՝ մենք հարգանքով ենք վերաբերում մեր հարեւան պետության արտաքին քաղաքականության ուղղություններին, բայց միեւնույն ժամանակ հուսով ենք, որ այն հետագայում չի գործի Հայաստանի շահերի դեմ:
Ինչպես արդեն նշեցի, պետք է հասկանալ, որ պետություններից յուրաքանչյուրն ունեն իրենց օրակարգը: Ճիշտ է՝ որոշ տեղեր դրանք չեն հատվում,  բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանուր շահերը եւ համագործակցության եզրերը կորցնում ենք Վրաստանի հետ: Վրաստանի հետ մենք շարունակաբար ամրապնդել ենք, ամրապնդում ենք եւ ամրապնդելու ենք մեր բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանում հակահայկական քարոզչությանը, պատգամավորը հավելեց.
- Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն Վրաստանում, այլեւ շատ պետություններում են իրականացնում հակահայկական լոբբինգ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ կարող է ինչ-որ կերպ խաթարել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
«ՎՐԱՍՏԱՆԸ ԶՍՊՈՂ ԴԵՐ
ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՀԱԿԱՀԱՅ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ»
Ջավախքցի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ կարծում է, որ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ հակահայ դրսեւորումներում.
- Այդ ձեւաչափը նորություն չէ, դա հաստատվեց Միխայիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին: Այն տեղավորվում էր Սահակաշվիլու պրոթուրքական քաղաքականության շրջանակներում եւ իր բնույթով տարածաշրջանում թուրք-վրաց-ադրբեջանական լծակ էր, որը կարելի էր ենթադրել, որ ինչ-որ տեղ կարելի էր ուղղել նաեւ Հայաստանի դեմ: Սակայն Վրաստանի մերօրյա իշխանությունները վստահաբար պնդում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ. համենայնդեպս, իրենց մասով հաստատ վստահեցնում են: Եվ ներկա պահին կարող ենք ակնկալել, որ այդ համագործակցության մեջ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ, եթե փորձեն համագործակցությունն ընդդեմ Հայաստանի ուղղորդել: Բացի այդ՝ Վրաստանի գործող իշխանությունները կարծես թե որոշակի սրբագրումներ են ուզում անել իրենց արտաքին քաղաքականության մեջ, եւ այս ձեւաչափի շրջանակներում եւս Վրաստանն իսկապես զսպող դեր կարող է ունենալ հակահայ դրսեւորումներում:
Անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններին` ջավախքցի պատգամավորը նկատեց.
- Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դրսեւորվելու շատ ավելի կարեւոր հարթություններ ունեն: Իհարկե՝ շատ ցանկալի է, որ միջազգային հարթակներում եւս համագործակցաբար հանդես գան, բայց կան նաեւ ուրույն շահեր, որոնք կարծես թե ստիպում են պետություններին այլ վարքագիծ դրսեւորել: Բայց կարծում եմ, որ մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է կարեւորենք այդ դրսեւորումները գլոբալ հարաբերությունների համատեքստում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


որս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода