Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան Քաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղար Բրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի «Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբ Իրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը» Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներ Երեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan Times Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Շարունակում է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ Սիրիայում պատերազմական իրավիճակի զարգացման թեման: Եվ դա հասկանալի է. ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհի քաղաքական կառուցվածքը հիմնվելու է հենց այս սխեմաների վրա, որոնք այսօր ձեւավորվում են Սիրիայում:ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

 

 

ՍՊԱՍԵԼԻ ԸՆԹԱՑՔԸ
Սիրիական պատերազմի հիմնական հարցադրումն էլ մնում է նույնը. Թուրքիան ի վերջո զորք կմտցնի՞ այնտեղ: Ընդ որում, ինչպես քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք, ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր Թուրքիայի համար, ե՛ւ` չմտնելը: Ընդ որում՝ որոշում կայացնելու համար ժամկետներն արդեն օր օրի ավելի են խեղդում Անկարային:
Նկատի ունենք, որ բուն սիրիական պատերազմն այս օրերին էլ շարունակում է ընթանալ միանգամայն կանխատեսելի հունով, եւ այս փուլի մասին, ի դեպ, դեռ մոտ մեկ ամիս առաջ էինք ենթադրելու առիթ ունեցել ¥«Իրավունք», 27 հունվար¤: Դեռ այդ օրերին ակնհայտ էր, որ սիրիական բանակի հերթական օպերացիան ¥հասկանալի է՝ ռուսների եւ պարսիկների աջակցությամբ¤ ընթանալու է երեք հիմնական ուղղությամբ: «Խոսքը` նախ Լաթակիայի հյուսիսային գոտու մասին էր՝ նպատակ հետապնդելով վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանը... Հարձակումը պետք է զարգանա Կինսաբա բնակավայրի ուղղությամբ»: Անցած շաբաթ Կինսաբան գրավվեց, եւ ողջ Հյուսիսային Լաթակիան գործնականում ազատագրված է: Այն ժամանակ ենթադրելի էր նաեւ, որ Թուրքիան, զրկվելով Լաթակիայով ահաբեկիչներին օժանդակելու ուղիներից, հիմնական շեշտը պետք է դներ Հալեպից հյուսիս սահմանային գոտու վրա, եւ հարձակվող սիրիական բանակի համար այդ ուղղությունը եւս դառնում էր առանցքային: Թիվ մեկ խնդիրը` Թուրքիայի սահմանակից Ազազ քաղաքից Հալեպ տանող ճանապարհն էր, որն արդեն իսկ սիրիա-քրդական զորքերի վերահսկողության տակ է, իսկ Անկարան պարզապես հիստերիայի մեջ է հայտնվել` Ազազը կորցնելու հեռանկարից: Եվ այս ամենից զատ, ենթադրելի էր նաեւ, որ սիրիական բանակի համար հիմնական հարվածային ուղղություններից մեկը կդառնա ¥տե՛ս նաեւ քարտեզը, էջ 5¤ Հալեպից արեւելք՝ Թել Ալյամ կենտրոնի ուղղությամբ հարձակումը, որը՝ «Կարող է եւս մեկ խոշոր շրջափակման գոտի առաջացնել»:  Այս ուղղությամբ իրավիճակը համեմատաբար հանդարտ էր, մինչեւ որ անցած հանգստյան օրերին սիրիական զորքերին հաջողվեց ոչ միայն ռուսական ռազմական մտածողությանը միանգամայն համապատասխանող օպերացիայի միջոցով «փակել» Թել Ալյամի «կաթսան», այլեւ հաշված ժամերի ընթացքում լիկվիդացնել այն:
Այսպիսով՝ պատերազմում նման իրավիճակ է. Լաթակիայում սիրիական բանակի բավականին մեծ ուժեր արդեն գործնականում ազատվում են, եւ ամենայն հավանականությամբ կշարունակեն հարձակումը` դեպի հարեւան Իդլիբի մարզ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ՝ Թուրքիայի սահմանին զուգահեռ: Ընդ որում՝ Հյուսիսային Լաթակիայի լեռնային գոտուց դեպի համեմատաբար նորմալ ռելիեֆային իրավիճակ ունեցող տարածքներ, որտեղ ինչպես ավիացիայի, այնպես ՝ ցամաքային տեխնիկական միջոցները կդառնան շատ ավելի էֆեկտիվ:Ս րանից զատ՝ Թել Ալյամի «կաթսայի» ուղղությամբ հարձակվող զորքերը, որոնք, ի դեպ, սիրիական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից են, ազատվելով, թերեւս արագորեն կիրառման մեջ կդրվեն բուն Հալեպ քաղաքում, ապա՝ նորից Իդլիբի մարզի ուղղությամբ:
Արդյունքում՝ գործնականում սկսում է տեսանելի դառնալ այն պահը, երբ սիրիական զորքերին, քրդերի հետ միասին, կհաջողվի վերահսկողություն տակ առնել Թուրքիայի հետ ողջ սահմանը, եւ հենց դա է, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել: Թե ինչու, խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք եւ չկրկնենք: Բայց նաեւ հետեւենք ամերիկյան ոչ պաշտոնական պետական խոսափող «The Washinghton Post»-ի այս մեկնաբանությանը. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության ֆոնին հասցրել է շատ խնդիրներ ստեղծել իր երկրի համար. քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններին անհանգիստ իրավիճակ է, դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել: Վերը թվարկված խնդիրների կարգավորումը չափազանց բարդ է, եթե ոչ` անհնարին»: Եվ այսքանից հետո էլ. «Դեռ 4 տարի առաջ Անկարան հավակնում էր դառնալ «Արաբական գարնան» գլխավոր հաղթողներից մեկը` Արեւմուտքի կողմից ընկալվելով որպես տարածաշրջանի առաջատար պետություն: Սակայն այդ ամենն ի չիք դարձավ «Արաբական գարնան» ձախողումից ու սիրիական հակամարտության ընթացքի կտրուկ շրջադարձից հետո: Ռուսաստանը` Թուրքիայի ամենահին ու մոտ թշնամին, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների մոտ` Սիրիայի, Ղրիմի ու Հայաստանի միջոցով...»:
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ`
ՇԱՀՈՂՆԵՐՆ
ԱՍԱԴՆ ՈՒ ԹՐԱՄՓՆ ԵՆ
Ոչ պակաս ազդեցին «Time»-ն էլ իր հերթին` նույն կերպ ներկայացնելով Էրդողանի վիճակը, նաեւ մանրամասնում է. «Հաջողությունները, որոնք ունեն քրդերն ԻՊ-ի դեմ պատերազմում, Էրդողանին վախեցնում են: Ամենից շատ Թուրքիան մտահոգված է, որ քրդերը կստեղծեն ինքնավարություն թուրք-սիրիական սահմանին: Իսկ դա իր հերթին Թուրքիայում անջատողական միտումների ուժեղացման համար իմպուլս կդառնա»:
Այսպիսով՝ նաեւ ակնհայտորեն Անկարային հղված ամերիկյան այդ ընդգծված ազդակներն են բերում նույն բանաձեւին՝ Էրդողանի համար ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր, ե՛ւ՝ չմտնելը: Նույն «Time»-ը նաեւ նկատում է, որ Անկարան համառորեն փորձում է Սիրիա ներխուժելով, նաեւ ՆԱՏՕ-ին ներքաշել ռուսների հետ հակամարտության մեջ: Բայց նաեւ պարբերականը հիշեցնում է, որ քրդերին ռմբակոծելով՝ Թուրքիան էլ ավելի փչացրեց իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Իսկ դա հերթական ազդակն է, որ թուրքերի Սիրիա մտնելու դեպքում` ՆԱՏՕ-ն հազիվ թե միջամտի: Մի խոսքով, եթե. «Անկարան չզգուշանա եւ ավելի շատ մտնի սիրիական հակամարտության մեջ, այդ դեպքում Թուրքիայի առանց այդ էլ ծանր իրավիճակը միայն կխորանա: Խոսքը կարող է գնալ մինչեւ իսկ այդ պետության անկման մասին»:
Մի շարք ազդակներ եւս հուշում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փորձում է ինչ-որ կերպ հանգուցալուծումային վիճակի հասցնել ներկայիս մի քանի մեծ հակամարտությունները՝ Սիրիա, Ուկրաինա, ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ այլն: Դա, թերեւս, պետք է կապել նաեւ արդեն սարերի հետեւում չգտնվող ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Նաեւ այն տեսանկյունից, որ այստեղ Սպիտակ տան ամենաանցանկալի հավակնորդը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը «Հանրապետական» կուսակցության ներքին պայքարում դարձել է ընդգծված լիդերը՝ հասցնելով ընտրարշավից դուրս թողնել նաեւ բուշերի տոհմի ներկայացուցիչ Ջեբ Բուշին: Դեմոկրատների մեջ էլ Հիլարի Քլինթոնն է առաջ անցել, սակայն Օբամայի արդեն սովորական դարձած վարկանիշային հակառակորդներն ամենեւին էլ վերջնական հաղթանակի երաշխիք չեն նրա կուսակցական գործընկերուհու եւ նախկին պետքարտուղարի համար: Արդյունքում՝ կարող է եւ ի սկզբանե ամենաանհավանական թեկնածուն՝ Թրամփը դառնա հաջորդ նախագահը, ով, ի դեպ, այսքան առաջ ընկավ Սպիտակ տան արտաքին քաղաքական ձախողումները հաջող օգտագործելու հաշվին: Ընդ որում, նաեւ այդ ձախողումների հիմնական մեղավորները ցանկում ի ցույց դնելով տիկին Քլինթոնին. ի վերջո հենց նա էր «Արաբական գարնան» ճարտարագետը, որի ձախողված լինելն այսօր անգամ ամերիկյան քարոզչամեքենան է ընդունում:
Ու հիմա էլ այդ ձախողումներին Էրդողանը սպառնում է ավելացնել ամենախոշորը՝ Սիրիայի շուրջ ՆԱՏՕ-ին, այսինքն՝ ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ ներքաշելը` դրա բոլոր եւ հատկապես միջուկային հետեւանքներով հանդերձ: Հասկանալի է՝ նման բախումն ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը կլիներ: Բայց դրա այլընտրանքն էլ այն կդառնա, որ Թուրքիայի` Սիրիա մտնելու դեպքում, ԱՄՆ-ը հրաժարվի օգնել  դեռ պաշտոնապես ՆԱՏՕ-ի տարածաշրջանային թիվ 1 անդամին: Դրանից հետո ամենաքիչը, որը կարող է լինել, իր այդ անդամից ՆԱՏՕ-ի զրկվելն է, առավելագույնը՝ այդ անդամի մասնատումը՝ որպես պետություն: Եվ երկու տարբերակով էլ ՆԱՏՕ-ի մյուս անդամների մոտ է, մեղմ ասած, ծանր մտորումներ առաջանալու. դաշինքն այդպես էլ անզոր գտնվեց ռուսների դեմ եւ չկարողացավ իր անդամին փրկել:
Թե այդ իրավիճակն ինչ նվեր կդառնա Թրամփի համար, դժվար չէ պատկերացնել: Եվ Սպիտակ տանը մնում է միայն Էրդողանին ամեն կերպ պատերազմից հեռու պահելու տարբերակը: Էրդողանն էլ ինչո՞ւ հեռու մնա, եթե Սիրիա չմտնելն առնվազն իր անձնական կործանումն է: Մտնելն էլ՝ իր հերթին...
Այսինքն՝ պետք է, որ Վաշինգտոնն ու Անկարան փորձեն ինչ-որ կերպ լեզու գտնել, որ ե՛ւ գայլեը կուշտ մնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ: Ու թե ինչպես, դա է, որ այդպես էլ չի երեւում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՔաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղարԲրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբԻրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներՉէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներԵրեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan TimesՀաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода