Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին
ՍպորտԷդգար և Գոռ Մալաքյանները քիչ առաջ ազատ արձակվեցին Երևան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից։
Ավելի վաղ ֆուտբոլիստների փաստաբան Գոռ Միքայելյանը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 23:40-ին և 23:45-ին լրանում էր ֆուտբոլիստների՝ անազատության մեջ գտնվելու առավելագույն ժամկետը, քանի որ նրանք ազատությունից զրկվել էին օգոստոսի 30-ին ժամը 23:40-ին և 23:45-ին։
Հիշեցնենք, որ գիշերը Մալաքյան եղբայրներին մեղադրանք էր առաջադրվել։
Մեղադրանքի էությունն այն է, որ եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին: