Iravunk.com | «Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին
Աննան վրեժ է լուծել.Yerevan Times «Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է

«Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին

Զրույց

Տարիներ առաջ Անի Թովմասյանը բեմական «Շպռոտ» անվամբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, ինչից հետո իր համարձակ լինելու համար շատ քննարկվեց ու քննադատվեց: Տասը տարի առաջ նա լքեց հայրենիքն ու հայկական շոու-բիզնեսը և գնաց ամերիկյան երազանքի հետևից:  

Անկեղծ զրույցում նա խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո հաղթահարած դժվարությունների, Հոլիվուդում ասելիք չունենալու, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին:

-Արդեն տասը տարի է, ինչ մեկնել եք Հայաստանից: Սկզբնական շրջանում շատ էիք խոսում այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել եք: Եթե հետ գնանք Ձեր կյանքի այդ բարդ փուլ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչն եք ամենաբարդը հաղթահարել:

 -Շատ բարդ էր օրվա խացի խնդիրը լուծելը, ապրելու տեղ գտնելը, քանի որ երկու տարի անտուն եմ եղել, աշխատանք և փաստաթուղթ չեմ ունեցել: Նաև մեծ բարդություն էր այն, որ լեզվին լավ չէի տիրապետում: Շատ է եղել, որ ինձ միայնակ եմ զգացել, քանի որ ընտանիքիս անդամները կողքիս չէին: Բայց արդարության համար պետք է ասեմ, որ Միացյալ Նահագներում շատ նոր ընկերներ ձեռք բերեցի , ովքեր ինձ օգնեցին: Դժվարություններ լինում են բոլորիս կյանքում, բայց սովորում ես դրանք հաղթահարել նոր մոտեցմամբ, առանց լարվելու: Այս ամենին միանգամից չեմ եկել, կյանքի փորձն է ինձ սովորեցրել:

-Ո՞րն է եղել ամենադաժան ու դժվար աշխատանքը, որն արել եք:

-Ամենաբարդ աշխատանքներից են եղել հաշմանդամ պապիկին խնամելը, պարկերով հող տեղափոխելը, զուգարան մաքրելը, ափսեներ լվանալը: Բայց ֆիզիկական աշխատանքը հոգեբանության վրա հետք չի թողնում, ուղղակի լավ կլիներ` նման աշխատանքներ արած չինեի:


-Ինչպե՞ս եք կարողացել միայնակ հաղթահարել դժվարությունները: Ուժե՞ղ մարդ էիք, թե՞ կյանքը Ձեզ այդպիսին դարձրեց:

-Ես ուժեղ մարդ եմ: Դեռ փոքրուց դժվարություններ, ցավոտ կորուստներ եմ ունեցել, որոնք ինձ ժամանակից շուտ են մեծացրել: Հորս կորուստն առաջինն էր ու ամենացավոտը: Այդ ժամանակշրջանը շատ ծանր էր ինձ համար: Հետո այլ կորուստներ էլ ունեցա, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ երգչուհի Շպռոտի կարիքն ԱՄՆ-ում չունեն և արդեն մեծ եք «շպռոտություն» անելու համար: Ինչպե՞ս ստացվեց, որ արդեն հանձնված Շպռոտը որոշեց պայքարել երգելու համար:

-Հոլիվուդում ասելիք չունեմ: Եթե լինեի 21 տարեկան, գուցե փորձեի ինտեգրվել, բայց հիմա մեր հայկական շուկան ինձ բավարարում է: Այստեղ պիտի երիտասարդ լինես, այլազգի չլինես, որպեսզի հասկանաս մարդկանց մենթալիտետը: Ես չհանձնվեցի, որովհետև սկսեցի երգել երգեր, որոնք մեծամասնության ճաշակով կլինեն: Իմ ճաշակը շատ է տարբերվում մեծամասնության ճաշակից, բայց ստիպված եմ հաշվի նստել մեծամասնության հետ, որպեսզի գումար վաստակեմ: Ամեն դեպքում, հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը և ինչքան էլ երգերի ոճն իմը չէ, փորձում եմ որակը պահել: Հիմա երգարվեստն իմ հիմնական եկամտի աղբյուրն է: Տեսահոլովակ նկարահանելու հարցում էլ ֆինանսական բարդություններ չեն լինում, որովհետև հովանավորներ եմ ունենում: Ի նկատի ունեմ, որ տեսահոլովակում գովազդում եմ հովանավորի ապրանքանիշը:

-Կորպորատիվ միջոցառումների ժամանակ պահանջվա՞ծ երգչուհի եք:

-Առաջ կորպորատիվ միջոցառումներին չէին հրավիրում, որովհետև տղա երգիչներին էին նախընտրում լսել, բայց հիմա ինձ ևս կանչում են:

-Հայկական շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այո՛, հետևում եմ: Մեր երգիչ-երգչուհիները շատ լավն են ու ճաշակով: Երգիչ Արտեմ Վալտերին շատ եմ հավանում, քանի որ նրա երգերն արդի են, անկեղծ: Հիմա ամեն ինչ հեշտացել է, մեր ժամանակ ամեն ինչ բարդ էր, ռիսկային: Չգիտեինք` ի՞նչ երգել, ի՞նչ հագնել, որ ընդունվեինք հանդիսատեսի կողմից: Մենք պիոներներ էինք, հարվածը մենք ստացանք, հիմա նորեկները վայելում են: 

-Տարիներ առաջ շոու բիզնեսից շատերի հետ էիք մտերիմ: Շփումը պահպանվե՞լ է, հին ընկերները տեղու՞մ են:

-Շփվում եմ իմ հին ընկերների հետ: Նրանք ուրիշ են, նրանց հետ կապված հիշողությունները շատ են: Մինչև հիմա շփում կա Արմինկայի, Լիլուի, Նորոյի, Անժելա Բարխուդարյանի հետ: Չեն եղել ընկերներ, ովքեր մեջքից հարվածել են ինձ: Եթե նույնիսկ դադարել ենք շփվել, դա աննկատ է եղել ինձ համար:

-Ձեր հարցազրույցներում ասում եք, որ գոնե տարվա կեսը Հայաստանում ապրելու ցանկություն ունեք: Ժամանակին բավականին կտրուկ էիք արտահայտվում այդ մասին: Հեռավորությու՞նը փոխեց Ձեր մոտեցումը:

- Երբ երկու տարի առաջ Երևան եկա, համոզվեցի` պետք է իմ երկրում ապրեմ: Ամեն ինչ կանեմ, որ գոնե տարվա կեսը Երևանում լինեմ:

-Ձեր անձնական կյանքի մասին շատ է խոսվել: Դեռ տարիներ առաջ ասում էիք, որ երազում եք գեղեցիկ ընտանիքի` սիրող ամուսնու և երեխաների մասին: Տարիներն անցնում են, բայց Դուք դեռ չունեք այդ ամենը: Միայնակ մայրանալու մասին մտածե՞լ եք:

-Ընտանիքն ինձ համար երազանք է, բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ: Երեխան պետք է ունենա և՛ հայր, և՛ մայր: Չեմ ուզում հասարակության ճնշման տակ որոշումներ կայացնել, կամ իմ ցանկությունը բավարարելու համար միայնակ մայր դառնալ: Միայն այդ մասին խոսելիս վախենում եմ` չնայած միայնակ մայրերն ինձ համար հերոսներ են:

-Այս ամսվա սկզբին Ինստագրամի Ձեր էջում հրապարակում արեցիք և հետևորդներին հայտնեցիք` Ձեր անցյալի և տարիքի պատճառով բաժանվել եք սիրելիից: Անցյալում եղած ո՞ր դեպքերը խանգարեցին Ձեզ միասին լինել:

-Ես սիրում եմ իմ անցյալն ու հարգում եմ ինքս ինձ իմ անցյալի համար: Անցյալում չեմ արել մի բան, որի համար հիմա փոշմանեմ: Ուղղակի մարդիկ բամբասանքներին շատ են տեղ տալիս: Անցայլը վաղուց անցյալում է, ես ապրում եմ ներկայում, դա է կարևորը: Այն մարդը, ով մնացել է անցյալում առողջ ներկա չի կարող ունենալ: Իսկ տարիքս իրենն ասում է, բոլորս էլ մեծանում ենք, և դա բնական է: Այլ բան ասել չեմ ուզում:

-Նա տարիքով փո՞քր էր Ձեզնից: Մի՞թե հարաբերությունների սկզբում չգիտեր այդ մասին:

-Նա փոքր էր, բայց շատ լավ անձնավորություն էր, ես նրան մինչև հիմա շատ եմ հարգում և շնորհակալ եմ, որ անկեղծ էր ինձ հետ: Գիտեր, որ մեծ եմ իրենից, բայց չէր ուզում ինձ կորցնել: Հիմա լավ ընկերներ ենք: Առհասարակ բաժանումներից հետո փորձում եմ ընկեր մնալ, ներել տվյալ մարդուն ու առաջ շարժվել, բայց երկար ժամանակ մենակ եմ մնում: Պետք է ասեմ նաև, որ ավելի շատ ես եմ հեռացել, քան ինձնից:

- Հիմա Ձեր կողքին ինչ-որ մեկը կա՞:

-Հիմա կողքիս փիսիկ է պառկած:

Աղբյուր` https://www.tert.am/life/am/news/2020/08/26/shprot/67428



Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода