Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը չեն մասնակցել Երևանում տեղի ունեցած միջադեպին. «Փյունիկը» հայտարարություն է տարածել
Սպորտ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի նախաքննության ընթացքին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաքյան եղբայրների փաստաբանը հայտարարություն է տարածել, ըստ որի, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ: