Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ միաբանական հավաք՝ Ս․ Աստվածածին վանքի մեջ

Արխիվ 16-20

Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:

Ողջունելով միաբան հայրերու միատեղ ներկայութիւնը՝ Վեհափառ Հայրապետը իր խոր գոհունակութիւնը ու բարձր գնահատանքը յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութիւնը թէ՛ Մայրավանքէն եւ թէ թեմերէն ներս նուիրումով կը կատարէ իր ծառայութիւնը: Ան յիշեցուց, թէ միաբանութիւնը մէկ ամբողջութիւն է: Միաբան հայրերը ո՛ւր որ ծառայեն եւ ի՛նչ հանգամանքով, անոնք ամբողջական մասը կը կազմեն միաբանութեան: Ապա Հայրապետը անդրադարձաւ հետեւեալ կէտերուն.-

1) Ներկայ անբնական պայմաններուն մէջ անհրաժեշտ է մեր ծառայութիւնը դարձնել աւելի կազմակերպ ու հետեւողական՝ առաւելագոյն չափով նոր ծաւալ ու մղում տալով դէպի ժողովուրդ ուղղուած մեր եկեղեցւոյ ծառայութեան, յատկապէս թեմական ու ծխային մակարդակներու վրայ:

2) Քորոնա ժահրը առաւելագոյն չափով մեր կեանքէն հեռու պահելու գծով անհրաժեշտ է մէկ կողմէն յիշեցնել մեր ժողովուրդի զաւակներուն զգոյշ ըլլալու եւ կանխարգելիչ միջոցներու դիմելու հրամայականը, եւ միւս կողմէն մեր կենցաղակերպով օրինակ դառնալու մեր ժողովուրդի զաւակներուն:

3) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ մեր թեմերը թէ՛ կարիքաւոր ընտանիքներու նպաստաբաշխումի ճամբով, թէ՛ դեղորայք հայթայթելով եւ թէ բարերարներ ապահովելով կը շարունակեն օգտակար ըլլալ մեր ազգի զաւակներուն: Այս առիթով Մեր ջերմ գնահատանքը անգամ մը եւս կ՚ուզենք յայտնել մեր եկեղեցւոյ եւ մեր կազմակերպութիւններուն ճամբով իրենց նիւթական սատարը բերող մեր բոլոր ազգայիններուն, ըսաւ Նորին Սրբութիւնը:

4) Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Դպրեվանքի տեսուչ նշանակած է Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանը ու տեսչութեան մաս պիտի կազմեն, որպէս հսկիչներ Հոգշ. Տ. Գէորգ Աբղ. Գարակէօզեանը եւ Հոգշ. Տ. Յակոբ Աբղ. Եագուպեանը: Նախկին տեսուչ Հոգշ. Տ. Պօղոս Վրդ. Թինքճեանը թեմական ծառայութեան պիտի մեկնի: «Թռչնոց Բոյն»ի տեսուչ նշանակուեցաւ Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Աշըգեանը: Կաթողիկոսարանի երգչախումբերու ղեկավարի պաշտօնին առընթեր, Վեհափառ Հայրապետին գաւազանակիր նշանակուեցաւ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանը: Մատենադարանապետի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի տնօրէններու օգնական նշանակուեցաւ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը: Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ ամիսներուն թեմական ծառայութեան մէջ գտնուող կարգ մը միաբան հայրեր պիտի վերադառնան եւ ուրիշներ պիտի մեկնին:

5) Նորին Սրբութիւնը լայնօրէն անդրադարձաւ Լիբանանահայութեան վերականգնումի հրամայականին: Ան ըսաւ, որ Լիբանանի հայ գաղութը առանցքային դեր ու տեղ ունի մեր ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, որպէս համահայկական առաջնահերթութիւն, մենք բոլորս յանձնառու պէտք է ըլլանք այս գաղութի վերականգնումի աշխատանքներուն: Հանգանակութիւնը սկսած է, ինչպէս նաեւ վերականգնումի աշխատանքները: Մենք մօտէն պիտի հետեւինք այս յոյժ կարեւոր գործընթացին: Մեր սպասումն է, որ բոլոր գաղութները եւ ազգայինները իրենց աջակցութիւնը ուղղեն մէկ հասցէի ու մէկ նպատակի՝ լիբանանահայութեան վերականգնում:

6) Հայրապետը նաեւ հակիրճ կերպով անդրադարձաւ, հակառակ ստեղծուած դժուար պայմաններուն, Կաթողիկոսարանի կողմէ կատարուող աշխատանքներուն՝ դաստիարակչական, հրատարակչական, միջ-եկեղեցական եւ այլ մարզերէն ներս:

7) Որպէս եզրակացութիւն, Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ օրերուն թեմական ծառայութեան մէջ գտնուող միաբան հայրերուն հետ առանձնաբար առցանց կապ պիտի պահէ՝ մօտէն իմանալու անոնց կատարած աշխատանքներուն ու դիմագրաւած դժուարութիւններուն: Նոյնպէս, Վեհափառ Հայրապետը առցանց եւ առանձնաբար աշխատանքային զրոյց պիտի ունենայ թեմակալ առաջնորդներու եւ Ազգային Վարչութեանց ատենապետերուն հետ, որպէսզի աւելի ամբողջական կերպով տեղեակ դառնայ վերջին ամիսներու թեմական աշխատանքներուն, ինչպէս նաեւ լիբանանահայութեան օժանդակութեան գծով տարուող աշխատանքներուն:

 



Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода