ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք․ նախարարությունում այս պահին վարակվածները 4-ն են
Արխիվ 16-20
ԱԻՆ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի նվազում կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ մինչ այսօր ունեցել են 91 դեպք:
Դեպքերի մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից և այլն: Ներսում տարածում չի եղել:
Նախարարի խոսքերով, 380 ինքնամեկուսացված են ունեցել և երկու մահվան դեպք: Այս պահին կա 4 վարակակիր: