ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ (ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ` «ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՔ ՁԵՐ ՀԻՎԱՆԴԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բժիշկ, դեղ տուր լավանամ, թե չէ ձեռքից կգնամ...
ԱՅԲԲԵՆԱՐԱՆ` ԸՍՏ ՆԻԿՈԼԻ (ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Լեզվի տեսչության` Արսեն Թորոսյանի հրաժարականից հետո Առողջապահության նախարարությունը միացնելու են ԿԳՄՍ նախարարությանը:
ԴԴՈՒՄԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ` ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ում գցեն զիբիլի յաշիկը, ով գնա արձակուրդ:
ՄԵՆՔ ՔԵԶ ԴԱՏԵԼՈՒ ԵՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՕՐԵՆՔՈՎ
ՔՊ-ից հայտնում են, որ Նիկոլը Արսենին դատապարտելու է` ցմահ դիմակ կրելու «ադինոչնի» կամերում:
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Ըստ պոլիգլոտների` Նիկոլի` անգլերեն լեզվի նկատմամբ սերը բերելու է նրան, որ անգլիական ձեւով հեռանա:
BO3-Ի ՏՂԱՅԻՆ ՎԻՃԱԿ
– Արսե՛ն, գործերդ թա՞րս են:
ԿԱՐՈՏԱԽՏ
– Սերժի հետին խելքը իմը լիներ:
ԵՂԻՐ ՀԵԶ, ԽՈՆԱՐՀ ԵԶ
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարող են դիմակով ինքնասպան լինել: