Iravunk.com | ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԿՐԿԻՆ ՄՂԵԼ Է ԱՆԿՅՈՒՆ
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ) Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև «Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի

ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԿՐԿԻՆ ՄՂԵԼ Է ԱՆԿՅՈՒՆ

Արխիվ 16-20

Օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Տրուդ» թերթին տրված հարցազրույցում սենսացիոն մի հայտարարություն է արել, որը, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ կերպ չմեկնաբանվեց: Անդրադառնալով տավուշյան դեպքերին` Սերգեյ Լավրովը նշեց, որ «յուրօրինակ ձգանի դեր է խաղացել նաեւ աշխարհագրական գործոնը: Հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին  անցակետը, որ ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա է, առաջ է բերել մեկի անհանգստությունը, մյուսի չարդարացված պատասխան ռեակցիան, եւ արդյունքում գործի դրվեց դիմակայության թափանիվը` ամենաանկանխատեսելի հետեւանքներով»:

Փաստորեն Լավրովը հայտարարեց հետույալը` կոնֆլիկտի «ձգանը իջեցրեց» հայկական կողմը, երբ վերականգնեց սահմանային դիրքը:

Երկրորդ` սահմանային դիրքը գտնվում է հայկական տարածքում:

Երրորդ` Ադրբեջանն ավելի քան անհրաժեշտ է՝ անհանգստացավ, սակայն անհանգստանալու տեղ ունի, քանի որ 15 կմ հեռավորությունը անմիջապես վտանգում է նրա խողովակաշարերը:

Չորրորդ` հայկական կողմի պատասխանը եղել է չարդարացված ուժեղ:

Կարծես թեԼավրովը կոնֆլիկտի պատասխանատվության մեծ բաժինը դնում է Հայաստանի վրա, քանի որ հենց հայկական կողմին է մեղադրում «ձգանը իջեցնելու» մեջ: Զարմանալի է, որ հայկական իշխանությունների կողմից որեւէ հերքման փորձ անգամ չհնչեց: Ու թեեւ, մինչ Լավրովը հայկական մեդիա դաշտում շատ-շատ է հնչեցվել այն հանգամանքը, թե մեր զինված ուժերը վերականգնել են դիրքերից մեկը, եւ դա ներկայացվում էր մեծ հպարտությամբ, բայց մի բան է, երբ դա ասում են փորձագետները, քաղաքագետները ու լրագրողները, մեկ այլ, երբ դա հնչում է ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցում:

Հետեւապես ծագում են հետեւյալ հարցերը`

1. Արդյոք Նիկոլը տվե՞լ էր հրաման՝ դիրքային առաջխաղացման վերաբերյալ, եւ եթե այո, ապա ի՞նչ էր նշանակում իր հայտարարությունը, թե գուցե ադրբեջանական «Ուազը» մոլորվել էր: Դա թատերական ներկայացո՞ւմ էր: Իսկ եթե Նիկոլը նման հրաման չէր տվել, ապա ինչպե՞ս են առանց իր հրամանի, կատարվում այդպիսի լուրջ գործողություններ:

2. Ինչումն էր կայանում հենց այս փուլում դիրքային փոփոխություն նախաձեռնելու անհրաժեշտությունը, որը, անկասկած, պետք է բերեր բախումների ու զոհերի:

3. Եթե դիրքային բարելավումները Նիկոլի կողմից կարեւորվում են, ապա ինչո՞ւ 2018թմայիս-հունիս ամիսներին նա առանց  դիմադրության  զիջեց բազմաթիվ դիրքեր Նախիջեւանի հետ սահմանում, դրանով վտանգի տակ դնելով  Սյունիք տանող մայրուղին, որը  ադրբեջանցիների դիրքերի առաջխաղացման արդյունքում հայտնվեց նշանառության  տակ:

4. Արդյոք  ի՞նչ հետեւանքներ էր կանխատեսել Նիկոլը՝  տավուշյան գործողության «ձգանը իջեցնելուց» առաջ: Կանխատեսո՞ւմ էր Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ի՞նչ էր սպասում Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, եւ ինչո՞ւ էր իր ներակացուցիչը ՀԱՊԿ-ից պահանջում միջամտություն:

Այս բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանը, եւ հավանաբար կգա ժամանակը, երբ տավուշյան սահմանային դեպքերի կապակցությամբ կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որպեսզի պատասխան տա, թե ի՞նչ է իրականում կատարվել այդտեղ: Ու եթե ճիշտ է Լավրովի հայտարարությունը, որը, կրկնում ենք, մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից հերքված չէ, եւ ըստ որի՝ հենց հայկական կողմն է «իջեցրել ձգանը», ապա արդյոք դրա մեջ կա՞ր ռազմական անհրաժեշտություն, թե՞ դա արվել է` աշխարհաքաղաքական դրդապատճառներից ելնելով: Մասնավորապես, ինչպես նշում են մի շարք  ռուս փորձագետներ, Ռուսաստանը ներքաշելու ինչ-ինչ  բարդ իրավիճակների մեջ` այդտեղից բխող  բազմաթիվ հետեւանքներով` ընդհուպ ռուս սահմանապահների եւ ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերման եւ Հայաստանի  ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցման համար: Համենայնդեպս, բազմաթիվ ռուս փորձագետներ խիստ բացասական էին ներկայացնում տավուշյան դեպքերը, իսկ Հայաստանում ծվարած սորոսազգիները ընդհակառակը՝ անսպասելիորեն դարձել էին սուպերհայրենասերներ եւ կոչ էին անում ընդլայնել կոնֆլիկտը եւ գրոհել դեպի Ադրբեջանի խորքերը: Այսինքն, ինչպես նույն հարցազրույցում նշում է Լավրովը` Ռուսաստանը կատարեց օպերատիվ գործողություններ` սահմանային կոֆլիկտը մարելու ուղղությամբ, իսկ սորոսականները` ընդհակառակը ամեն ինչ անում էին այն թեժացնելու համար: Ընդ որում, Հայաստանի զիված ուժերի գործողությունները Լավրովը գնահատեց անհամաչափ: Միաժամանակ տարբեր աղբյուրներ պնդում են, որ Ռուսաստանը կատարեց իր պարտավորությունները եւ հակաօդային պաշտպանության համակարգը, որը համատեղ է՝ հայ-ռուսական, գործեց անխափան՝ ոչնչացնելով թշնամու 13 անօդաչու թռչող սարք: Բացի այդ, Ռուսաստանը անմիջապես նախաձեռնեց լայնածավալ զորավարժություն Ադրբեջանի սահմաններին կից եւ իրականացրեց քաղաքական գործողություններ Թուրքիայի անհամաչափ ոգեւորությունը կասեցնելու համար: Բոլոր դեպքերում իշխանական քարոզչամեքենան տավուշյան դեպքերը փորձեց նաեւ ներկայացնել ներքաղաքական  խնդիրները մեղմելու համար, այդ թվում՝ կորոնավարակի հետ առնչվող խայտառակ իրավիճակը, որը ձեւավորվել էր բացառապես Նիկոլի ու իր քաղաքական թիմի մեղքով: Այն, որ Նիկոլը տավուշյան սահմանային կոնֆլիկտը համարում է իր հաղթանական փոքրիկ պատերազմը, վկայում է նաեւ այն փաստը, որ անսպասելի մեծ թվով բարձր պարգեւներ տրվեցին: Այն դեպքում, երբ կոնկրետ սխրանքները մնացին դեռեւս անհայտ հայ հասարակության համար: Արդյունքում, Նիկոլը նույնիսկ բանակը փորձում է բաժանել սեւ ու սպիտակի՝ Ադրբեջանին դիմագրավելու դեպքերը ապրիլյան պատերազմը վերագրելով «սեւերին», իսկ տավուշյան դեպքերը` իրեն, համապատասխան վերաբումունք դրսեւորելով այդ երկու իրողություններին: Սակայն, անկախ տրված մեդալների քանակից ու իշխանական քարոզչական մեքենայի զրնգուն աղմուկից, Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլը պարտավոր է մեր ժողովրդին տալ բացատրություններ, եւ եթե նա չտա հիմա, ապա ստիպված է լինելու տալ դրանք ապագայում:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. Շարմազանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода