Փոխարժեք: $ , ,
ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում «Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարը Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ «Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան Պողոսյան ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են Գուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ական Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան Աբրահամյան Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆ

Հաշտություն փնտրելը փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ երկու տարի ստվերային պայքարից հետո` հենց հիմա գործող իշխանությունը որոշեց կոնկրետ քայլեր անել, ինչպես օրինակ հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելն էր, ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, պայմանավորված է արտակարգ դրությամբ:

- Կա սահմանափակում` մարդկանց փողոց դուրս բերելու, եւ այս իշխանության մաս կազմող կամ հիմքում ընկած բոլոր ուժերը, այդ թվում` նաեւ աղանդավորները, փորձում են առիթից օգտվել եւ արագ-արագ իրենց հարցերն առաջ տանել: Ու ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան են փորձում դուրս բերել կրթական ծրագրից, այլ նաեւ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն զուգահեռ ազգային արժեք եւ հարստություն են հռչակում Ավետարանական եկեղեցին եւ Հայ կաթողիկե եկեղեցին: Սա էլ է աղանդավորական շարժումների պատվերը, եւ նրանք, ըստ էության, ասում են` քանի դեռ հանրությանը գերի ես վերցրել, մեր սիրելի վարչապետ, ուրեմն` մեր այս հարցերն էլ արի շուտ լուծենք:

Իսկ ինչո՞ւ էր վերջին շրջանում «աղմկում» «Կյանքի խոսքը»:

Նրանք ուզում են հոգեւոր իշխանություն, ուզում են մոտավորապես ունենալ նույն կարգավիճակն ու ընկալումը հանրության կողմից, ինչ ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Այսինքն` հիմա իրենց համար կանաչ լո՞ւյս է վառվել:

Վաղուց է վառված: Ես վերջերս նաեւ ահազանգեցի այդ մասին, որ պատրաստվում են դիմել կառավարությանը, եւ բոլոր այն եկեղեցիներում, որոնք եկեղեցապատկան չեն, այսինքն` Մայր Աթոռի, թեմերի տիրապետությունից դուրս են եւ որեւէ մեկին չեն պատկանում, այնտեղ ծեսեր, արարողակարգեր անեն: Իսկ դրա նպատակը մեկն է` ուզում են հնարավորինս նման լինել իրական եկեղեցու, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց կարողանան մոլորեցնել եւ գցել իրենց ճիրանները: Իրենք այդ ուղղությամբ են շարժվում եւ խիստ պայքարում են` եկեղեցի կոչվելու իրավունքի համար, որն արդեն Հայաստանում, կարծես թե, նվաճել են:

Այդ ինչպե՞ս:

Համենայնդեպս, պետական մակարդակներում այդպես են ընկալվում: Նույնիսկ շատ ծիծաղելի էր, երբ իշխանամետ թերթերը «Կյանքի խոսքի» մասին իմ գրառման մեջ «աղանդ» բառը փոխարինում էին «կրոնական կազմակերպություն» բառով: Այսինքն` մեջբերում են ինձ, բայց «աղանդ» բառին հասնելուց չակերտները փակում են, այդտեղ գրում են` «կրոնական կազմակերպություն», հետո նորից չակերտները բացում ու շարունակում են միտքը:

Եթե իրականությունն այդ է, ինչո՞ւ են նեղվում այդ բառից:

Սա փաստ է բոլոր նորմալ մտածող մարդկանց համար, բայց երբեք պետք չէ կարծել, որ աղանդավորը գալու է եւ ասի` ես աղանդավոր եմ, կամ գողը գալու է ու ասի` ես գող եմ: Մեկը գալիս է ու ասում, որ ինքը եկեղեցի է եւ ծառայում է Աստծուն, մյուսն ասում է, որ ինքը բարեգործ է, բայց արդյունքում երկուսի նպատակն էլ մեկն է` վնաս պատճառել հասարակությանը, ինչ հնարավոր է գողանալ նրանից եւ տանել:

Ամեն դեպքում, եթե համարենք, որ այդ կառույցը սեր եւ հանդուրժողականություն է քարոզում, ինչո՞ւ այդքան ջղագրգիռ ընդունեցին Ձեր հայտնի գրառումը:

Իրենք վիրավորանքներով լի մամուլի հաղորդագրություն տարածեցին իմ մասին, բայց դրա մեջ չհերքեցին այն փաստը, ինչի մասին խոսել էի: Նկատի ունեմ այն, որ ասել էի, թե իրենք ցանկանում են եկեղեցիներում արարողակարգեր անցկացնել: Նրանք նշել էին, որ  չեն ցանկանում Հայ առաքելական եկեղեցիներում նման ծեսեր անցկացնել, բայց ես չեմ ասել, որ նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցիներում: Առաքելական եկեղեցում ցանկանան էլ, գլուխները պատերին էլ տան, չեն կարող արարողություններ անցկացնել, բացառված է: Նաեւ նշել էին, թե համավարակ է եւ իրենց եկեղեցաշենքներում (իրենց ձեւակերպումն է) արարողություններ չեն անցկացնում: Իսկ երբ ավարտվի արտակարգ դրությունը, այդ ժամանակ կխոսենք: Փաստորեն, ոչ միայն չեն հերքում, այլ նաեւ սպառնում են, որ եթե ավարտվի արտակարգ դրությունը, կգնան այդ եկեղեցիների հետեւից եւ իրենց ուզածը կանեն: Այդ տեղեկատվությունը հստակ իրենց մոտ քննարկվում է, ես միանշանակ պնդում եմ, որովհետեւ ճշտել եմ հրապարակելուց առաջ: Այնպես չէ, որ լսել եւ հրապարակել եմ, դրա համար էլ իրենց արձագանքն այդքան նյարդային էր, որովհետեւ հասկացան, որ իրենց ներքին քննարկումներն են հանրայնացվել:

Այն, որ եկեղեցու եւ իշխանության միջեւ հակասությունները գնալով ավելի են խորանում, ակնհայտ է: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի կամ վերականգնվի այս հարաբերությունները, որպեսզի Ձեր նշած մարտահրավերներին էլ հնարավոր լինի դիմակայել:

Շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ հակամարտություն, որպես այդպիսին, չկա: Մեր եկեղեցին իր էությամբ շատ ավանդապաշտ, զսպված լինելով, ոչ թե ելքեր է փնտրում` Փաշինյանին կամ դդմակերպ տարբեր նախարարներին զսպելու, նրանց հակաեկեղեցական, հակազգային քարոզը կասեցնելու համար, այլ մինչ այս պահը տեսնում ենք, որ հաշտության ելքեր է փնտրում: Այո, շատ հոգեւորականեր չափազանց վրդովված են, բաց խոսում են դրա մասին, քննադատում են եւ այլն, բայց դեռ չունենք եկեղեցու պաշտոնական հստակ որոշում` պայքարել հակազգային եւ հակաեկեղեցական շարժման դեմ, որը Հայաստանում կա: Ինձ համար սա իսկապես մեծ հարց է, որովհետեւ եկեղեցին է այն ինստիտուտը, որը մշտապես առաջնորդել է ազգային-ազատագրական պայքարը: Եվ հիմա նման առաջնորդման կարիք կա, ու ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում պետք է աշխատանք իրականացնի: Իսկ հաշտություն փնտրելը Փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է, չլինելիք բան է: Երկուսուկես տարվա զարգացումները պետք է համոզեին մարդկանց, որ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, որովհետեւ նա խաբող է, բացառապես իր շահի հետեւից է գնում եւ իսկապես թքած ունի մեր ազգային արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանը աղանդավորների կողմից պատրաստված տեսանյութ է տարածում իր պաշտոնական էջում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարըՉարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան ՊողոսյանԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում ենԳուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ականՊուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՍյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռըԵրևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններինՀռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՎոլոդինԹորոսյան Շիրակը մանկահասակ երեխայի պես պատճառաբանել է, թե ինչու, այնուամենայնիվ, չի մասնակցել Հռոմի ստատուտը վավերացնող քվեարկությանը.Armenian infoՇՏԱՊ. Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ ԻշխանյանինՀռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին ԶատուլինԱրայիկ Հարությունյանը փախավ, որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկավ. Տիգրան ԱբրահամյանՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. ՊեսկովԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. ՊեսկովՀայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. ՊեսկովՓաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվությունՀայ մոդելը՝ Ադրբեջանի կողմից «ահաբեկիչ» է հռչակվելՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է ԽանդանյանըՀռոմի ստատուտով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախը ազատագրելու հնարավորությունիցՊետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկըՀռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես Պուտինի նկատմամբ ոչ բարեկամական քայլ. ՎորոբյովԻշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀՔանի դեռ ապացույցներ չկան, ԼՂ-ում էթնիկ զտnւմներ չենք կարող արձանագրել. ՊետդեպՄոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումըԻնչպես ստանալ փախստականի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մահացելԱդրբեջանը վերջին ագրեսիայի արդյունքում զոհերի նոր թիվ է հայտնելԵրբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորըԴոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամիՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. Հայկ ՄամիջանյանԵվրամիությունը Հայաստանի կողքին է․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն«ՀՀ տարածքային ամբողջականությունը ծախված է, ծախողն էլ՝ Նիկոլն է»․ Աննա ՄկրտչյանԱրցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքըՀայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ ԶաքարյանԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտըԻրանը զորքի տեղաշարժ կանի, բայց ռազմական առումով չի միջամտի. Թուրքագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին ԼարսումԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմԱրցախից Հայաստան է ժամանել ևս 97 քաղաքացի, բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 100.617 էՀռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգԱրցախի հերոսական հայությունը հրաժարվեց ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ. Վարդան ՈսկանյանԱրցախից ՀՀ է մտել 20 000 ավտոմեքենա, ճիշտ կլինի հանվեն բոլոր տեսակի հարկերը. ՆազարյանԳռզոյի վրա հավի նագեթս են շպրտելՌուբլու վաճառքի առավելագույն գինը 4.50 դրամ է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода