«Ազգային արժեքների պաշտպանություն»-ը ստորագրահավաք է սկսելու
Արխիվ 16-20
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նախագիծը հանրաքվեի չեն կարող դնել, որովհետև արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացնելը արգելվում է։, սակայն մասնագիտական խումբը առաջարկների ու կարծիքների հիման վրա այն վերջնական կլրամշակի, որից հետո ստորագրահավաք կսկսեն։
«Փորձելու ենք շտկել նախագծի թերությունները, կազմակերպելու ենք ստորագրահավաք, ապա կներկայացնենք իրավասու մարմիններին։ Արտակարգ դրության պայմաններում արգելվում է հանրաքվե անցկացնելը, ուստի ԿԸՀ-ի հետ գրագրության ընթացքում արձանագրվել է , որ նախապատրաստական գործողությունները ևս արգելվում է։ Մեծ է ռիսկը, որ իրավական գործիքը պատշաճ չի աշխատի ու հանրաքվեի մասին օրենքի ճանապարհով չենք գնալու։ Ստորագրահավաք կկազմակերպենք օրենքին համահունչ»,- ասաց Զոհրաբյանը։