Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 181 նոր դեպք
Արխիվ 16-20Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ, 1 մարդ մահացել է այլ պատճառով:
Այսպիսով՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 43451 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 մարդ, կատարվել է 202253 թեստավորում, առողջացել է 37264վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 869 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 266-ն են: