«Նոան» պարտվեց «Կայրաթին» և դուրս մնաց ԵԼ-ի հետագա պայքարից
Արխիվ 16-20ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Նոան» Ղազախստանում մրցեց «Կայրաթի» հետ և պարտվեց 1-4 հաշվով։
Հայաստանի սուպերգավաթակիրը բավականին լավ մեկնարկեց հանդիպումը և կարողացավ 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։
«Նոայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Կիրիլ Բոռը։
Րոպեներ անց ղազախական թիմը Ալիկուլովի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվն, իսկ արդեն 35-րդ րոպեին Վագներ Լավը 2-րդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը։
Երկրորդ խաղակեսում Լավը դառնալով դուբլի հեղինակ խփեց «Կայրաթի» 3-րդ գոլը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված ժամանակում Էսեոլան 4-րդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասն ու վստահ հաղթանակ ապահովեց իր թիմի համար։
Այսպիսով, «Նոան» ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում` տեղը զիջելով ղազախական թիմին։
Նշենք, որ «Կայրաթի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։