Արսեն Թորոսյանն կառավարության նիստին ներկա չէր
Արխիվ 16-20ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր այսօր կայացած կառավարության նիստին։ Նշենք, որ նախարարը արձակուրդ է մեկնելու օգոստոսի 31-ից և անհասկանալի է՝ ինչու էր նա բացակայում այսօրվա նիստից։
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ մամուլը գրում է Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում Թորոսյանը վիրավորական արտահայտություններ է արել Փաշինյանին հասցեին և հեռացել։ Եղան հրապարակումներ այն մասին, որ ԱԱԾ-ն ՀՀ վարչապետի սեղանին է դրել Թորոսյանի անձնական նամակագրությունը, որտեղ ևս Փաշինյանի մասին անհրագալից ձևակերպումներ և մեղադրանքներ են եղել։