Նախ կորոնավիրուս, հիմա էլ բուբոնային ժանտախտ. կա՞ արդյոք Չինաստանում բուբոնային ժանտախտի տարածման ռիսկ
Արխիվ 16-20Մոնղոլիայում ստեղծված իրավիճակի պատճառով Չինաստանում բուբոնային ժանտախիտ տարածման ռիսկ կա, գրում է The Daily Mail-ը:
Մոնղոլիայում վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել, եւ երկրի իշխանությունները հայտարարել են, որ այժմ Մոնղոլիայի 21 շրջաններից 17-ը գտնվում են ժանտախիտ հետագա տարածման ռիսկի գոտում: Այս պահի դրությամբ Մոնղոլիայում գրանցվել է վարակման 16 դեպք:
Հայտնի է դարձել Չինաստանում ժանտախտից մահվան դեպքերի մասին: Այս պահի դրությամբ Չինաստանում ժանտախտը գրեթե հաղթահարված է, սակայն առանձին դեպքեր դեռ հանդիպում են: Վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի է ունեցել 2009 թվականին: Այդ ժամանակ Ցզիկետան քաղաքում մի քանի մարդ է մահացել:
Հուլիսի 14-ին Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Հայտնի է, որ մահացած պացիենտը 15-ամյա երեխա է, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նշվում է, որ դրանից մի քանի օր առաջ նա իր ընկերների հետ մոնղոլական արջամուկի մսից պատրաստված ուտելիք է կերել: Մեկ այլ դեպք է գրանցվել հուլիսի վերջին: Դրանից հետո տարածաշրջանում անժամկետ կարանտին է սահմանվել: