Iravunk.com | «Մայկա» որեւէ դեպքում չենք պատռելու. Վահագն Վարագյան (Տեսանյութ)
Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times

«Մայկա» որեւէ դեպքում չենք պատռելու. Վահագն Վարագյան (Տեսանյութ)

Հանդիպում

Ինչու ստեղծվեց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում, ովքե՞ր են կանգնած շարժման թիկունքում եւ որո՞նք են բնապահպանական ամենացավոտ խնդիրները Հայաստանում… Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» պարզեց «Կանաչապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՐՅԱՆԻՑ:

- Պարոն Վարագյան, բոլորովին վերջերս ստեղծվեց «Կանաչապագա» բնապահպանականշարժումը: Կասե՞ք՝ ո՞րն էր նպատակը եւ ինչո՞վ եք հիմնականում զբաղվելու:

- Այս շարժման նպատակը մեր հասարակության շահերից է բխում, որպեսզի ավելի առողջ ու ավելի պահպանված միջավայր ունենանք: Նույնիսկ շարժման նախաձեռնող խմբի հետ տարբեր հանդիպումների ժամանակ քննարկել ենք, որպեսզի կարողանանք շարժումը հասցնել այն մակարդակի, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, գիտակցի, հավատա, որ այս շարժման նպատակը հենց բխում է իր շահերից եւ ինքն էլ իր փոքր կենցաղում, իր շրջապատում, իր հարազատների, ընկերների շրջանակներում քարոզի շարժման այն գաղափարախոսությունը, ուղենիշները, որոնք նախանշում ենք եւ պատրաստվում ենք իրականացնել: Այդ դեպքում ավելի մաքուր, կանաչ եւ ավելի լավ հայրենիք կունենանք, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանում բնապահպանական խնդիրները սրվում են միայն առիթների դեպքում: Օրինակ, Ամուլսարը, կարծես, սարքել ենք ազգային հարց, իսկ դրա փոխարեն՝ հիմա Սեւանը կանաչում է, կա կապտականաչ ջրիմուռների խնդիր: Այսինքն՝ փաստացի ստացվել է, որ Սեւանի հարցերով միայն զբաղվում ենք այն երկու-երեք շաբաթների ընթացքում, երբ այդ կանաչման պրոցեսն անզեն աչքով տեսանելի է լինում: Ու հենց այդ ժամանակահատվածում է մեր հասարակությունը սկսում քննարկել, մտահոգվել, անհանգստանալ, այնինչ Սեւանը 12 ամիսների ընթացքում մշտապես ու ամենօրյա խնամքի կարիք ունի:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ նույն Սեւանի խնդիրը լայնորեն բարձրացվում է, մեծ աղմուկ է լինում, իսկ շաբաթներ անց էլ ոչ ոք չի հիշում այդ մասին:

- Պատճառն այն է, որ սոցիալական խնդիրների հետեւանքով երկրորդային պլան ենք մղել շրջական միջավայրի պաշտպանությունն, այնինչ ամբողջ աշխարհում, հատկապես այս համավարակի օրերին, առողջապահության նախարարությունից հետո՝ շատ կարեւորվում է շրջակա միջավայրի նախարարության դերակատարությունը: Ցավոք, մեր ե՛ւ հասարակության, ե՛ւ պատկան մարմինների մոտ այդ մտահոգություններն ու անհանգստությունները չկան: Դրա վառ ապացույցն ամսից ավել շրջակա միջավայրի նախարար չունենալն էր: Փաստացի ստացվում էր, որ այն նախարարությունը, պետական այն կառույցը, գերատեսչությունը, որն իրականում պետք է զբաղվեր մեր շրջակա միջավայրի խնդիրներով, տեւական ժամանակ չուներ ղեկավար, մինչդեռ շրջակա միջավայրի խնդիրները սրվում են համավարակների եւ այլ միջոցառումների ընթացքում՝ տնտեսական անկումների, այնուհետեւ սոցիալական խնդիրների հետեւանքով: Իսկ այդ սրման դեպքում երկրները սկսում են իրենց տնտեսությունները ցանկացած ճանապարհով զարկ տալ, որպեսզի սոցիալական բեռը թեթեւացնեն, եւ հասարակությունն ավելի թեթեւ ապրի: Եվ առաջիկայում, ինչպես 2008-2012 թթ.-ի  տնտեսական ճգնաժամի ժամանակ, տեսնելու ենք ամբողջ աշխարհում, հատկապես մեր նման երկրներում, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար վերցվելու է եւ արվելու է ամեն մաքսիմալ հնարավորը՝ ի վնաս շրջակա միջավայրի եւ ի շահ տնտեսական զարգացման:

- Իսկ որո՞նք են Ձեր մոտեցումներն ու պատկերացումները տվյալ իրավիճակում:

- Կարող ենք մեր տնտեսությունը զարգացնել՝ ավելի լավ, ավելի մաքուր եւ պահպանված շրջակա միջավայր ունենանալով եւ դառնալ հզոր պետության ոչ միայն տնտեսական զարգացվածությամբ, սահմանների անառիկությամբ, այլ նաեւ հզոր շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Ի վերջո, շրջակա միջավայրի անպաշտպան լինելը կամ անխնա շահագործումը հանգեցնելու է մարդու առողջության համար անդառնալի հետեւանքների, եւ այդ ամենը բնությունը փոխադարձաբար վերադարձնելու է մեզ:

- Բնապահպանների, այսպես ասած, «քարը ծանր է», նրանց հեշտությամբ տարբեր պիտակներ ու որակումներ են տալիս: Է՛լ մեղադրում են ռուսական գործակալներ լինելու, է՛լ որոշակի շահեր սպասարկելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մշտապես մեր երկրում բնապահպանական հարցերը քաղաքականացվել են, եղել են մարդիկ, մասնագետներ, ովքեր, իրոք, մտահոգություն են հայտնել բնապահպանական խնդիրների մասին: Բայց այդ բնապահպանական տարբեր շարժումները ստեղծվել են, այնուհետեւ անհետացել են: Այսինքն՝ քաղաքական վերադասավորումներից հետո՝ մի մասը ընդհանրապես հեռացել են, նույնիսկ այս կամ այն նախարարների նշանակման պարագայում են նրանք դադարեցրել իրենց ակտիվությունը: Իսկ մեր շարժման ուղենիշը նաեւ լինելու է այն, որ պետք է մեր հասարակությանը, մեր պատկան մարմիններին հասցնենք այն, որ սկսած դպրոցական տարիքից, այնուհետեւ ուսանողական տարիների եւ կյանքի բոլոր փուլերում էկոդաստիարակությունը եւ էկոկրթությունը լինի առաջնային: Եթե այսօր դպրոցական եւ այնուհետեւ մյուս մակարդակներում ունենանք էկոդաստիարակություն եւ էկոկրթություն ստացած լավ սերունդ, այդ դեպքում 10-20 տարի հետո՝ բնապահպանական նմանատիպ շարժումների կարիք ընդհանրապես չենք ունենա, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը հասկանալու է շրջակա միջավայրի հիմնախնդիրները եւ ցանկացած հիմնախնդրի առաջացման կամ սրման դեպքում՝ որպես քաղաքացի, ինքն է առաջարկելու լուծումներ եւ արդեն իր ստացած էկոգիտելիքներով դառնալու է նմանատիպ փոքրիկ շարժումների անդամ: Այդպիսի գիտակցությամբ քաղաքացիներ ունենալու պարագայում պետությունը եւ հասարակությունը սինխրոնիզացված, գեղեցիկ համագործակցությամբ կարող է մեր շրջակա միջավայրի պաշտպանության բոլոր հարցերը լուծել: Սկսած կենցաղային թափոններից կամ սովորական պլաստիկե շշերի կամ թղթերի փողոցում շպրտելուց, այս ամենը մեր էկոկրթության պակասի հետեւանքն է: Նաեւ մեր շարժման հիմնական ուղենիշներից մեկը լինելու է այն, որ փորձելու ենք առաջիկայում նաեւ էկոդպրոց հիմնադրել, որտեղ փորձելու ենք փոքր խմբերով էկոլոգիական եւ սրված հարցերի մասին բարձրաձայնել եւ ընդհանրապես՝ շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր ներառել: Այսինքն՝ փորձելու ենք ոչ միայն սուր խնդիրների հետեւից գնալ, այդ խնդիրների մասին խոսել, ներկայացնել առաջարկություններ, այլեւ իրականացնելու ենք կառուցողական համագործակցություն միջազգային եւ տեղական կառույցների, կազմակերպությունների հետ եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր շրջակա միջավայրի համար կարողանանք որեւէ մի դրական բան անել եւ ունենալ ավելի առողջ շրջակա միջավայր:

- «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս անդրադառնալով Սեւանի խնդրին՝ հարց էր բարձրացրել, թե  «Սեւանի մասին «մտածող» ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։ Հիմա Դուք մայկաներ պատռողների շարքում լինելո՞ւ եք, թե՝ ոչ:

- Ցանկացած պարագայում «մայկա» որեւէ դեպքում չենք պատռելու, եւ այստեղ հարցը երկու բաղադրիչից է բաղկացած՝ քաղաքական եւ բնապահպանական: Որպես Սեւանի հարցերով նաեւ մտահոգված քաղաքացի եւ նաեւ մեր շարժման հիմնադիր՝ մեր համագումարն էլ կազմակերպեցինք Սեւանում, որպեսզի մեր հասարակության ուշադրությունը հրավիրենք Սեւանի հիմնախնդիրների վրա: Սեւանի խնդրի վրա, իհարկե, բնապահպանները, քաղաքացիները պետք է իրենց ուշադրությունը դարձնեն, բայց հիմնական պատասխանատուն պետությունն է՝ իշխանությունը եւ համապատասխան գերատեսչությունը: Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներն ասում են, թե լուծումները նախագծման փուլում են, այնինչ Սեւանը հրատապ միջամտությունների կարիք ունի, որպեսզի մարդածին գործոնի ազդեցությունը Սեւանի պարագայում հնարավորինս քչացնեն: Սեւանի խնդիրները ո՛չ երեկ են առաջացել, ո՛չ այսօր, ընդհանրապես՝ 1930-ականներից է Սեւանի խնդիրն առաջացել եւ տարբեր ժամանակահատվածում տարբեր պաշտոնյաներ, տարբեր պատասխանատուներ քիչ, թե շատ կարող են պատասխանատվություն ու իրենց մեղքի բաժինն ունենալ այս հարցում: Բայց մեր մոտեցումը հետեւյալն է՝ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, որը ես համարում եմ հեղաշրջում, ինչի արդյունքում պետք է հեղափոխական լուծումներ Սեւանի պարագայում: Հեղափոխական լուծումներ չեմ էլ ակնկալում, որ կարող են լինել, բայց գոնե կարող են ձկնորսությունը ընդհանրապես դադարեցնել կամ հստակ վերահսկել: Այսեղ ո՛չ նախկինների, ո՛չ ապագաների, ո՛չ սովետական տարիների, ոչ տերպետրոսյանի կառավարման տարիների կամ որեւէ մեկի մեղավորությունը չեմ քննարկում, այս պահին հարցը հետեւյալն է՝ պետությունն ի վիճակի՞ է դադարեցնել ձկնորսությունը:

- Դեռեւս երկու տարի առաջ լայն քննարկումներ եղան այս հարցով նաեւ Ազգային ժողովում: Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ՞ր այդ խնդիրները լուծել:

- Միանշանակ հնարավոր էր: Հինգ-վեց գործոններ կարող ենք նշել, որ Սեւանի կանաչման պատճառ է դառնում, եւ այդ կապտականաչ ջրիմուռների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվում: Օրինակ, այդ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, որոնք լճի մակարդակը բարձրանալու դեպքում պետք է ափամերձ տարածքները մաքրվեին, եւ այդ ափամերձ տարածքների մաքրման համար մեր կառավարությունը ընդունել է ռազմավարություն, որպեսզի 2019-2021 թթ.-ին 750 հեկտար այդ ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքներ իրականացնի եւ ջրի տակ մնացած ծառերի խոտածածկույթը հեռացնի եւ այլն: Տարիուկես անցել է 2018 թվականին հարցը բարձրացնելուց, ռազմավարությունն ընդունելուց, բայց 750 հեկտարից ընդամենը մաքրվել է 100-150 հեկտար տարածք: Ժամանակի կեսն անցել է, փոխանակ ավելի արագացնեին այդ պրոցեսը, որպեսզի 750 հեկտարը գերազանցեին, որովհետեւ այնտեղ շատ տարածքներ կան նմանատիպ ափամերձ շրջանների, որոնք պետք է մաքրվեն, բայց հակառակը՝ ավելի այդ պրոցեսը դանդաղ է գնում: Գումարը կա, հատկացվել է տեխնիկան, խնդիրը ո՞րն է այդ աշխատանքները չկատարելու: Մեկ միլիոն դոլարից ավել գումար է հատկացվել 750 հեկտար երեք տարվա ընթացքում մաքրելու համար, գրեթե 2 տարին անցել է ու մաքրվել է 150 հեկտար: Պարզ է չէ՞, որ մեկ տարվա ընթացքում 600 հեկտարը չեն կարողանալու մաքրել:

- Այս դեպքում՝ ի՞նչն է խնդիրը:

- Խնդիրը ոչ ճիշտ աշխատանքի կազմակերպումն է, ցանկացած հարցում մասնագետների կարծիքը, կարծես թե, հաշվի չառնելու կամ մտածելու, որ թշնամիներ են, հակառակ բան են ասում, չեն գովերգում իրենց: Այս ամենը բերելու է էլ ավելի շատ խնդիրների սրացման եւ արդեն 5-10 տարի հետո, ով էլ լինի իշխանություն, միգուցե այլեւս չկարողանա որեւէ բան անել Սեւանը փրկելու համար: Ցավով եմ նշում, բայց ամեն օր, ամեն վայրկյան խոսելու ենք այս խնդրի մասին եւ առաջարկելու ենք, քննարկելու ենք, պահանջելու ենք, որպեսզի այդ հարցերը լուծեն, որպեսզի 5 տարի հետո չասենք՝ միգուցե հնարավորություն կար այս ամենի դեմն առնելու, բայց չարեցինք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода