Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական

ՄԱՀԱՑՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ

Արխիվ 16-20

Երեկ ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես ներկայացրեց երկար սպասված ցուցանիշները: Խոսքն այս տարվա երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի մասին է, որը կարող է գոնե մոտավորապես ցույց տալ, թե կորոնավիրուսային ճգնաժամն ինչ հարված է հասցրել երկրին: Կրկնենք, մոտավորապես, քանի որ կան հարցեր, թե որքանով է վիճակագրական ցուցանիշը վստահելի, եւ ամենակարեւորը՝ արդյոք պատճառը միայն կորոնավիրո՞ւսն է:

 

 

ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎԻՃԱԿ

Բայց առաջ ընկնելով` շեշտենք. խոսքը այս տարվա առաջին կիսամյակի, ավելի ստույգ՝ առաջին եւ երկրորդ եռամսյակների ցուցանիշների մասին է: Նկատի ունենք, որ կորոնավիրուսն ու դրա հետ կապվող արտակարգ դրություն կոչվող չարիքը դեռ շարունակվում է, ավելին, դժվար է արդեն ասել, թե երբ դրանից կազատվենք: Այսինքն, տնտեսական նույն միտումները, որոնք սկսեցին խորանալ երկրորդ եռամսյակի սկզբից, դեռ պահպանվում են, ու հարց է, թե վերջնարդյունքում ինչի կհասնենք: Եվ այսպես, բուն կորոնավիրուսային երկրորդ եռամսյակին՝ սկսած ապրիլից, վերջացրած հունիսով, վիճակագիրները ներկայացրել են ՀՆԱ-ի 15.7 տոկոս (տե՛ս աղյուսակը) անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, կարող էինք շատ ավելի խորը անկում ունենալ, բայց ահա որոշ ուղղություններով այդ նույն ժամանակահատվածում զարմանահրաշ ցուցանիշներ են ներկայացրել: Մասնավորապես, տնտեսական համատարած գերանկումների ֆոնին «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» ուղղությամբ երկրորդ եռամսյակում ներկայացրել են ... 22.4 տոկոս աճ: Ինչ է, ողջ տնտեսությունը կանգնեցրել էին, եւ պարզվում է, դա հանքերին չէ՞ր վերաբերում: Գումարած դրան, ողջ աշխարհում մետաղի գների հսկայական անկումներ էին, եւ դա է՞լ է շրջանցել հայաստանյան հանքավայրերը: Լավ, ասում են ՀՆԱ-ի 15.7 տոկոս անկում, «հավատանք»: Առավել եւս, որ դա էլ այն ցուցանիշն է, որը տարեվերջին դեռ շատ է իրեն հիշեցնել տալու: Առավել եւս, որ կա մեկ պարզ հարց՝ արդյոք միայն կորոնավիրո՞ւսն է դրա  պատճառը: Եվ այստեղ ուշադրություն դարձնենք մեկ այլ ցուցանիշի: Այն է. մինչ կորոնավիրուսը, առաջին եռամսյակին, ըստ նույն վիճակագրության, Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի ընդամենը 3.9 տոկոս աճ: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 2019թ. առաջին եռամսյակին ներկայացրել էին 7.2 տոկոս աճ, ողջ 2019թ.-ի համար՝ 7.6 տոկոս, իսկ 2020թ.-ի համար ծրագրված էր 4.9 տոկոս, սակայն Նիկոլն ասում էր, որ փաստացի կլինի շատ ավելի բարձր: Այսինքն, մեկ  տարվա ընթացքում նույն պաշտոնական տվյալներով հայաստանյան ՀՆԱ-ի աճի դինամիկան մոտ կրկնակի  նվազել է: Մինչդեռ պետք է լիներ հակառակը, հաշվի առնելով, որ ի սկզբանե այս տարվա համար գրեթե բոլոր ուղղություններով նախատեսել էին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ, քան 2019թ.-ին: Այդ թվում՝ հարկահավաքման, ինչն արդեն իսկ ենթադրում էր, որ բոլոր ուղղություններով պետք է լիներ անհամեմատ ավելի լավ դինամիկա: Բայց իրողությունն այլ է՝ 3.9 տոկոս, որն անգամ տարեկան ծրագրվածի համեմատ էր ծիծաղելի ցուցանիշ: Հիշեցնենք, այդ պահին ոչ մի կորոնավիրուս էլ չկար, որ հնարավոր լիներ մեղքը դրա վրա բարդել: Այսինքն, տարվա առաջին եռամսյակին անգամ վիճակագրությունն էր փաստում, որ ունենք այնպիսի տնտեսական իրողություններ, որոնք մինչեւ իսկ կասկածի տակ էին առնում՝ կհաջողվի՞ տարեկան ծրագրերն իրականացնել: Սրան հաջորդեց կորոնավիրուսը, որը կարելի է անգամ փրկօղակ համարել Նիկոլի համար. հակառակ դեպքում ինչի՞ հաշվին պետք է «դուրս գրեր» այդպես էլ չկայացած «տնտեսական հեղափոխության» խոստումը: Մինչդեռ այս իրավիճակը հուշում է, որ չի կարելի միայն կորոնավիրուսով բացատրել այն 15.7 տոկոսանոց գերանկումը, որը ներկայացրել են երկրորդ եռամսյակին:

 

ԱՀԱ ՆԻԿՈԼԻ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Մի խոսքով, ունենք այս պատկերը. երկրորդ եռամսյակում տնտեսությունը կանգնեցրել են հազիվ մեկ ամիս ¥որը, ի դեպ, ոչինչ չտվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, հաշվի առնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է աշխարհում վատթարագույն կորոնավիրուսային երկրներից մեկը: Սա, իհարկեեռամսյակային անկումների բերելու էր¤: Բայց փոխարենը, ինչպես օրերս հայտնի դարձավ, նույն եռամսյակում ՀՀ պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի սահմանագծին, եւ դա երկրորդ եռամսյակում ներգրաված մոտ 220 միլիոն դոլար վարկերի հաշվին: Այսինքն, ունեցել ենք 1 ամսվա տնտեսական դադար, ընդ որում, ինչպես ցույց է տալիս հանքարդյունաբերության օրինակը, ոչ ամբողջական, միաժամանակ ներգրավվել է 220 միլիոն դոլար, որը կարող էր մեկամսյա մասնակի դադարը բերել զրոյին մոտ վիճակի: Բայց կրկնենք՝ ներկայացրել են 15.7 տոկոս անկում: Այս փաստերը մեկ բան են հուշում՝ այդ անկման գերակշիռ մասը պետք է կապել ոչ թե կորոնավիրուսի, այլ միանգամայն ուրիշ գործոնների հետ: Նրանք, որոնք առաջին եռամսյակին արդեն իսկ իրենց զգացնել էին տալիս՝ ՀՆԱ-ի աճի դինամիկան 7.2-ից նվազեցնելով մինչեւ 3.9 տոկոս: Սակայն ամենավտանգավորն այն է, որ նույն միտումներն այդպես էլ  չեն կանգնում: Այդ մասին է հուշում հայաստանյան հարկահավաքման գործընթացը: Այսպես, այս տարվա երկրորդ եռամսյակին հավաքվել է ընդամենը 339.3 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի մոտ 405.1 միլիարդի դիմաց: Անկումը մոտ 65.8 միլիարդ է կամ մոտ 16.3 տոկոս ¥միայն այս հանգամանքն արդեն իսկ հուշում է, որ ՀՆԱ-ի անկումը երկրորդ եռամսյակին պետք է 15.7 տոկոսից շատ ավելի մեծ լիներ¤: Բայց ահա այս տարվա հուլիսին եւս հարկային անկումը շարունակվել է՝ անցած տարվա 120.3 միլիարդի փոխարեն հավաքագրվել է 106.4 միլիարդ. անկումը մոտ 14 միլիարդի կարգի է, այսինքն՝ այն դինամիկայի տրամաբանությամբ, ինչ ունեինք երկրորդ եռամսյակին: Այսքանով հանդերձ նաեւ պետք է նկատել, որ իրավիճակի հետագա կարգավորման առումով եւս լավատեսության հիմք պարզապես չկա: Հիշատակված բոլոր անկումներին զուգահեռ, շատ ավելի կատաստրոֆիկ պատկեր է ներդրումների ուղղությամբ: Ավելի  ստույգ ներդրումներ, որպես այդպիսին, պարզապես չկա, չհաշված այն մանր-մունր ուղղությունները, որոնք միտված են նախորդ տարիների ներդրումային ծրագրերին եւ գործող բիզնեսների հնարավորությունների գոնե մինիմալի պահպանմանը: Եվ կարելի է նաեւ հասկանալ, թե որն է ներդրումային նման մթնոլորտի պատճառը. ո՞վ կցանկանա գումար վստահել մի  երկրի, որը, օրինակ, կորոնավիրուսի դեմ շատ ավելի անզոր գտնվեց, քան անգամ մի շարք այն  երկրները, որոնք որեւէ քայլ չձեռնարկեցին: Գումարենք այն բոլոր սկանդալները, որոնցում մեկը մյուսի հետեւից հայտնվում են մեր իշխանությունները ¥սկսած ծխախոտային մաքսանենգության թեմայից, վերջացրած պատերազմական  սպառնալիքները¤: Կարճ ասած, ըստ նույն վիճակագրության, առաջին եւ երկրորդ եռամսյակներին ունեցել ենք 2018թ. ՀՆԱ-ի մակարդակի մոտ 80-81 տոկոսի չափով ՀՆԱ: Այսինքն, իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացումների դեպքում, եթե անգամ այս տարվա առաջին եռամսյակի աճի  տեմպերն ապահովեն, մի 4-5 տարում կհասնենք 2018թ. մակարդակին: Ահա սա էլ Նիկոլի «տնտեսական հեղափոխությունը» եւ խոստացած դրախտը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 



Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода